Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Լրագրողների համակարգող մարմնի նիստը, որը վարում էր համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը: Նիստին հեռակապով միացել էին «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Զարթոնք» օրաթեթրի գլխավոր խմբագիր Պայծիկ Գալաջյանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշեց. «Ուզում եմ արձանագրել, որ լրագրողների համակարգող մարմինը ամենաակտիվ և մշտական գործող կառույցներից մեկն է:Ակնկալում եմ, որ համաժողովին հնչեն ավելի կոնկրետ հարցադրումներ:Արդեն պատրաստ է համաժողովի հռչակագիր-հայտարարության նախագիծը, այն խմբագրվելու և ուղարկվելու է համահայկական բոլոր կառույցներին, հաշվի ենք առնելու բոլորի կարծիքը: Սա այն եզակի դեպքերից է, երբ մենք պարտավոր ենք վեր կանգնել մեր ներքին տարաձայնություններից, անձնական նկրտումներից, կուսակցական և և այլաբնույթ մոտեցումներից: Քննարկումները լինելու են մինչև սեպտեմբերի 18-ը: Իսկ սեպտեմբերի 20-ին հռչակագիր-հայտարարությունը պետք է ընդունվի միաձայն, միակամք: Դա մեր միասնության երաշխիքներից է: Համաժողովը մեկ անգամ ևս պետք է ազդարարի, որ հայ ժողովուրդը միակամ է, համախմբված, և ուժեղ է իր միասնականությամբ: Այն համախմբվածությունը, որն առկա է այսօր և՛ քաղաքական և՛ հասարակական կյանքում, պետք է արտացոլվի նաև մամուլում, տեղեկատվական ոլորտում»:
Համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը ներկայացրեց Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովի նիստերին առաջարկվող թեմաները՝ հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության լուսաբանումը մամուլում, հայոց լեզվի իմացության անաղարտության և պահպանման հիմնախնդիրները և հեռանկարները, քարոզչություն, հակաքարոզչություն, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները և հեռանկարները:
2014թ. «Սփյուռք ամառային դպրոցի» շրջանակներում Սփյուռքի լրագրողների համար կազմակերպած դասընթացների և դրանց արդյունքների մասին զեկուցեց Նաղաշ Մարտիրոսյանը:
Քննարկվեցին նաև կազմակերպական այլ հարցեր:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ