Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչ, 27-ամյա Արման Խաչատրյանը, վարելով КамАЗ 5511 մակնիշի 34 AՏ 974 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և մոտ 400 մետր կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Երիտասարդի դին գյուղացիներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից 30 մետր հեռավորության վրա, իսկ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com-ի կայքում