Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ մայոր. «Հնգօրյա «մինի» պատերազմին դիմակայելու ընթացքում մեր տղաները նաև այլ բախումների մեջ էին»

Օգոստոս 22,2014 15:46

«Վերջին օրերի լարվածության կիզակետում՝ «մինի» պատերազմում հասարակությունը ևս մեկ անգամ համոզվեց բանակ- հասարակություն կապի անքակտելիության մեջ: Ուզում եմ ասել, որ մեր զինվորներն այս հնգօրյա լարվածության ընթացքում դրսևորեցին աննախադեպ սխրագործություններ, պատրաստվածություն և դրա արդյունքում էր, որ ևս մեկ անգամ ողջ աշխարհին ու թշնամուն ապացուցեցինք, որ հայը լինելու և միշտ հաղթելու է»,-այսօր Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։

Նա երիտասարդներին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնները: Նախարարն այս տարի չի կարողացել այցելել բազեականներին, քանի որ երկրում չէ:

Այնուհետև գեներալ-մայորը նշեց, որ հնգօրյա «մինի» պատերազմին դիմակայելու ընթացքում տղաներն այլ «բախումների» մեջ էլ էին ու հայտնեց. «Բախման ընթացքում մեր տղաները նաև ուրիշ բախումների, արդեն մարտական պատրաստության իրենց գիտելիքների, ունակությունների կարողության առումով մրցավազքի մեջ էին, Ռուսաստանում: Եվ պատահական չէ, որ մեր զինված ուժերի այս քաջարի տղաները իրենց մարտական պրոֆեսիոնալիզմով, իրենց ճիգերով ևս մեկ անգամ մեր ոգևորությունը կրկնապատկեցին՝ գրավելով երկրորդ տեղը»:

Tankain_biatlon
Հիշեցնենք, որ Մերձմոսկովյան Ալաբինոյում օրեր առաջ անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի թիմային մրցումներում Հայաստանի 12 անդամից բաղկացած հավաքականը զբաղեցրեց երկրորդ տեղը: Մրցումներին մասնակցել է 12 երկրի հավաքական՝ Անգոլա, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Չինաստան, Քուվեյթ, Մոնղոլիա, Ռուսաստան, Սերբիա, ավելի քան 20 երկիր մասնակցել է դիտորդի կարգավիճակով:

Հաղթանակած տանկիստները պատասխանեցին նաև բազեականների հարցերին: Արդյոք ընկճվածություն չկա՞ր, քանի որ հզորների հետ էին մրցում, հավաքականի անդամներից մեկը պատասխանեց. «Բոլորի մոտ լինում է նախապես լարվածություն, բայց քանի որ մենք առաջին մրցումից հետո ունեցանք մեծ հաջողություն, և այն բոլորի կողմից որպես հիմք ընդունվեց առաջ գնալու, և տեսնում էինք, թե ղարաբաղյան հատվածում ինչ է կատարվում, ինչպես էին մեր եղբայրները սահմանը պաշտպանում, դա մեզ ոգևորեց, որ ունենայինք նման արդյունքներ»:

Տղաներն իրենց խոսքում նշեցին, թե «տանկիստը մասնագիտություն չէ, այլ տանկիստ պետք է ծնվել»:

Հարցին՝ որպես ժամկետային զինծառայողներ՝ ցանկանու՞մ են զինծառայությունը շարունակել արդեն պայմանագրային ծառայության մեջ, հավաքականի անդամ Յուրա Դարբինյանը անկեղծ պատասխան տվեց. «Հիմա դժվարանում են պատասխանելը, ապագայում այլ պլաններ ունենք մշակված ոչ զինվորական բնագավառի հետ, բայց եթե մյուս տարի ևս մեկ անգամ հնարավորություն ընձեռվի տանկային բիաթլոնի, հնարավոր է մտածեմ այդ ուղղությամբ: Բայց կյանքիս մյուս տարիներն անցկացնել պայմանագրային զինծառայողի կարգավիճակում չէի ցանկանա»:

Նշենք, որ հայ տանկիստները կպարգևատրվեն ՀՀ-ում, ինչպես նաև շուտով Հայաստանում կլինի այն տանկը, որին արժանացել են՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ բազեականների ցանկությունն էր տեսնել այս տղաներին, քանի որ նրանք «լեգենդար» դեմքեր են: Հարցին՝ հնարավո՞ր է «Բազե»-ում մյուս տարի բիաթլոն լինի, պարոն Ավագյանը պատասխանեց. «Բիաթլոն, միգուցե, բայց ոչ տանկային»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031