Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբիշները գերադասում են չմասնակցել Բաքվում կայանալիք Համաեվրոպական խաղերին

Օգոստոս 22,2014 15:02

Հայաստանի ըմբիշները կմասնակցե՞ն 2015 թվականի հունիսին Բաքվում կայանալիք 1-ին Համաեվրոպական խաղերին:

Այս խնդրի հետ կապված շատ բաներ, ամենայն հավանականությամբ, կպարզվեն Տաշքենդում ըմբշամարտի աշխարհի առաջնությանը զուգահեռ սեպտեմբերի 6-ին եւ 7-ին կայանալիք ՖԻԼԱ-ի համաժողովում: Սակայն երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասաց, որ իրենց համար Բաքու մեկնելը ցանկալի չէ:
«Ունենալով Բաքվում հանդես գալու փորձ` մենք մտածում ենք, որ ավելի լավ կլինի չմասնակցել Համաեվրոպական խաղերին, եթե իմանանք, որ հրաժարվելու դեպքում 2015 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում խնդիրներ չենք ունենա: Բաքվում հանդես գալը մեզ` հայերիս, համար լուրջ խնդիր է եւ հետեւանքներն էլ լավ չեն լինում: Դա, հաստատ, լուրջ չի, քանի որ աշխարհի առաջնությանը մենք եղել ենք եւ գիտենք, թե ինչ է լինում մեր մասնակցության ժամանակ: Ոչ մի գոտեմարտում թույլ չեն տալիս, որ պայքարն ընթանա մաքուր, իր հունով, ինչն արդեն խնդիր է հայ ըմբիշների համար: Լարվածությունը շատ մեծ է ու հաջողությունները շատ մեծ հարցականի տակ են: Դրա փոխարեն կարելի է, որ մեր երկու հավաքականներն էլ այդ ժամանակահատվածի համար մեկ այլ միջազգային խոշոր մրցաշարի մասնակցել պլանավորեն, որն ավելի արդյունավետ կլինի: Բայց մինչ այդ դեռ շատ ժամանակ կա, իսկ մեր այսօրվա գլխավոր թեման սեպտեմբերի աշխարհի առաջնությունն է», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031