Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացագետ. «Սարգսյան-Ղարիբաշվիլի հանդիպումից լուրջ սպասումներ պետք չէ ունենալ»

Օգոստոս 22,2014 14:53

«Դատելով նրանից, թե ովքեր էին եկել պարոն Ղարիբաշվիլիի հետ, պարզ էր, որ քննարկվելու էին էներգետիկային վերաբերող խնդիրներ, կառուցվածքային ոլորտը եւս քննարկվում էր»,- այսօր` օգոստոսի 22-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Հիշեցնենք` երեկ` օգոստոսի 21-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով` Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարած պատվիրակությունը:

Նա նշեց, որ դատելով մեկ օրվա հանդիպումներից, կարելի է փաստել, որ անմիջական հարաբերությունները, որոնց հիմքը դրվում է այս հանդիպումների ընթացքում, բավականին լուրջ անդրադարձ կունենան ապագա միջպետական հարաբերությունների վրա.
«Այս պահի դրությամբ տեղի է ունենում հանդիպումը նախագահի հետ, եւ չէի ասի, որ բավականին լուրջ սպասելիքներ պետք է ունենանք: Այս պահին Վրաստանը գտնվում է Ասոցացման պայմանագրի հերթական փուլում, երբ որ հունիսի 27-ին ստորագրվեց պայմանագիրը, եւ ԵՄ անդամ երկրները պետք է վավերացնեն իրենց պառլամենտներում: Դեռ ամեն ինչ առջեւում է, իրենք հույս ունեն, որ մինչեւ տարվա վերջ այդ փաստաթուղթը կընդունվի մեծամասնություն կազմող երկրներում, եւ մյուս տարվանից իրենք արդեն կսկսեն գործընթացը»:

Վրացագետի խոսքերով` Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանից հետո կգնա Թուրքիա` մասնակցելու Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Նա պարզ է համարում, որ լինելով Հայաստանում՝ Վրաստանի վարչապետը չի կարող չլինել Ադրբեջանում. «Ինչ-որ հաղորդագրություն ստանալով Երեւանից` կարող է այդ հաղորդագրությունը փոխանցել Բաքու, եւ այդ տարածաշրջանային այցով որոշակի խնդիրներ լուծել: Շատ ճիշտ են այցելությունները, որովհետեւ կողմերն իրենց պատրաստակամությունն են ցույց տալիս` կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար»:

Նա համարում է` Վրաստանը տարածաշրջանում առաջիններից է, ով վտանգված է ապագա կոնֆլիկտից, եւ եթե ինչ-որ մի բան լինի Լեռնային Ղարաբաղում, ապա առաջին հերթին տուժելու է Վրաստանը, քանի որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի թե’ Հայաստանի եւ թե’ Ադրբեջանի հետ, եւ Վրաստանում են բնակվում մեծ թվով ազգային փոքրամասնություններ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031