Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Սողոմոնյան. «Քաղաքապետը անողոք է լինելու»

Օգոստոս 22,2014 14:37

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր քաղաքապետարանում անդրադարձավ մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակին եւ իրականացվող վերահսկողությանը: Նա նշեց, որ քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում սննդի որակի վերահսկողությունը գտնվում է ամենօրյա հսկողության ներքո:

Անդրադարձ եղավ հայտնի միջադեպին՝ «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ – ի կողմից Նոր Նորքի թիվ 101,116, 118 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարմանը: «Սա ցնցում էր քաղաքապետարանի համար, երեք տարի քաղաքապետի ուշադրության կենտրոնում է եղել սննդի որակի եւ մատակարարումը, ունենք քաղաքապետարանի մշտական հանձնարարականը՝ անակնկալ այցեր ունենալ մանկապարտեզներ: Բազմիցս նշել եմ, որ սննդի ընդունմանը մանկապարտեզ հաճախ մասնակցում են ծնողները՝ պահեստային մասում: Մեր այսքան հետեւողականության պայմաններում անգամ նման միջադեպ է գրանցվել: Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանությանը եւ իրավապահ մարմիններին՝ արագ եւ ճկուն գործելու եւ մեր կողքին լինելու համար»,-նշեց վարչության պետը:

Գայանե Սողոմոնյանի ասելով, այդ օրը շատ արագ է եղել սննդի մատակարարումը, մանկապարտեզների տնօրեններն էլ եղել են արձակուրդում: «Միայն տնտեսվարն է եղել դպրոցում, արագ թողել են ապրանքը ու հեռացել, ընդամենը թողել են մի թուղթ, որտեղ ստորագրություն դրված չի եղել: Երբ տնտեսվարն ասել է՝ ինչու ստորագրված չի, ասել են՝ հետո կգանք ձեւակերպումները կանենք, դրանից 20 րոպե անց ոստիկանությունը մտել է մանկապարտեզ, կապարակնքել, ուղարկել լաբորատորիա: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում է կայացրել՝ ստեղծել համապատասխան մասնագետներից բաղկացած հանձնաժողով, այն շրջել է բոլոր այն մանկապարտեզներում, որտեղ կար կենդանական ծագում ունեցող սնունդ, փորձանմուշներ են վերցել եւ ուղարկել լաբորատորիա: Այժմ ստացել ենք պատասխան, որտեղ գրված է՝ համապատասխանում է պիտանելիությանը:

Ծնողներին հավաստիացնում եմ, որ այս պահին որեւէ մտահոգություն չունենան մանկապարտեզներում սննդի նկատմամբ: Ես որպես ոլորտի պատասխանատու, հավաստիացնում եմ՝ հանգիստ եղեք»:

Հանրակրթության վարչության պետի ձեւակերպմամբ. «Միջադեպը լավագույն դասն է անբարեխիղճ մատակարարներին, որոնք եղել են անմարդկային՝ երեխաների նկատմամբ, նրանցից յուրաքանչյուրը պետք է կարողանա նայել այդ երեխաների աչքերին, ինչպես սեփական երեխաների աչքերին: Վստահեցնում եմ՝ քաղաքապետը բծախնդիր է, ավելի անողոք է լինելու նման հարցերում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Դուք ինպես եք նայում ձեր ղեկավարած դպրոցի աշակերտների աչքերին…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031