Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ գյուղերում բնակվող հաշմանդամ անձանց պետությունը գրեթե չի աջակցում

Օգոստոս 22,2014 14:25

Aravot.am-ը այսօր «Էխո» հաշմանդամների հարցերով զբաղվող հ/կ նախագահ Սերյոժա Օհանջանյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է պետության աջակցությունը Հայաստանի մարզերում եւ հատկապես սահմանամերձ գյուղերում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, ինչին նա պատասխանեց, որ որեւէ հստակ քայլ չի ձեռնարկվում մարզերում հաշմանդամների համար պայմաններ ստեղծելու համար. «Քայլեր ձեռնարկվում են միայն Երեւանում, սակայն այստեղ էլ դեռ շատ աշխատելու եւ շտկելու խնդիրներ կան»:

Նրա խոսքով` հասարակական կազմակերպությունները նույնպես շատ պասիվ են աշխատում մարզերում: Նրա կարծիքով` դա գալիս է ֆինանսական միջոցների պակասից:

«Պետությունն էլ միայն թոշակ է տրամադրում հաշմանդամություն ունեցող անձանց, ուրիշ ոչինչ, սակայն այդ թոշակը այնքան ծիծաղելու գումար է: Օրինակ` առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձը ստանում է ընդամենը 18 հազար դրամ, որն անգամ մեկնաբանության կարիք էլ չունի»,-հավելեց կազմակերպության նախագահը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031