Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Ոնց ե՞ք ասում՝ ռազմաճակատը ոչ թե Աղդամում է, այլ Բաղրամյան փողոցի վրա» (Տեսանյութ) 

Օգոստոս 22,2014 14:21

«Մի ժամանակ բռնապետության եւ ավազակության կողմնակիցները դարձան անկախական, հիմա էլ մի գիշերվա մեջ հասարակության մեջ, քաղաքական դաշտում հայտարարված անկախականները բացահայտվեցին: Բացահայտ ասեցին, որ մենք երազել ենք Մաքսային միությունը: Ընդհանրապես, տարեք մեզանից այս անկախության բեռը»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսելով անկախության հռչակագրի 24-ամյակից, այս տարիների մեր ձեռքբերումներից ու կորուստներից, համեմատություններ անելով 1990-ականների եւ մեր օրերի միջեւ, ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

1990-ականների մեծ ոգեւորությունից հետո, այս տարիների ընթացքում Ազատ Արշակյանը երկու բանաձեւի է հանգել: Առաջինն այն է, որ հայերը հինգ անգամ պետություն են վերականգնել եւ դրա համար աշխարհը պետք է մեզ մրցանակ տա: Երկրորդն էլ այն է, որ աշխարհի ոչ մի երկրում հայ ժողովուրդն այնքան վատ չի ապրում, որքան իր երկրում. «Սա հետաքրքիր պարադոքս է»:

Այլ մանրամասները տեսանյութում

«Մենք իրավունք ունենք լավ ապրելու: Ամեն մարդ թող իր գործը լավ անի: Ով լավ չի անում, թող հեռանա»,- ասաց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ ինքը կիսում է Գառնիկ Իսագուլյանի մոտեցումները , եթե դրանց արդյունքում նա կուլակաթափության կոչ չի անում. «Աղքատները թող հարստանան, հարուստները թող հարուստ մնան: Չխլենք: Ազգը հարստացնենք, հայ մարդկանց համար Հայաստանում էլ հնարավորություն ստեղծենք, որ Եվրոպայի եւ ՌԴ-ի նման բարձր կենսամակարդակ ունենան: Ես չեմ սիրում, որ ասում են ռազմաճակատը ոչ թե Աղդամում է, այլ Բաղրամյան փողոցի վրա: Ո՞նց եք նման բան ասում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031