Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրակրթության վարչության պետ. «Այս պահին 10500 առաջին դասարանցի կա»

Օգոստոս 22,2014 14:13

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր քաղաքապետարանում կայացած ասուլիսում ներկայացրեց 2014-2015 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ խոսեց մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին:

Նա տեղեկացրեց, որ քաղաքապետը պահանջներ է դրել քաղաքապետարանի կոնկրետ ստորաբաժանումների վրա՝ ապահովել դպրոցների տարածքների ու բակերի պատշաճ վիճակը, լուծել խմելու ջրի, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման խնդիրը:

Տարրական դպրոցի բոլոր աշակերտներն անպայման կստանան դասագրքեր, դրանք վճարովի կլինեն միայն լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներում, ավելի ճիշտ՝ ծնողները գրքերը կգնեն գրախանութներից:

5-12-րդ դասարանների համար նախապես ներկայացված հայտերով, բոլորին կտրվեն դասագրքեր: Օգոստոսի 28-29-ին դասագրքերի բաշխման գործընթացը հիմնականում կավարտվի:

Վարչության պետի տեղեկացմամբ, Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում սովորել է 79011 աշակերտ, որից 6858-ը ավարտել է հիմնական, 441-ը՝ միջնակարգ դպրոցը: Սովորողների առաջադիմությունը կազմել է 97%, իսկ կրթության որակը՝ 45%: Դպրոցներում դասավանդում է 6304 ուսուցիչ: Նրանցից 1190-ը ատեստավորվել է, 1221-ը՝ վերապատրաստվել:

Այսօրվա տվյալներով՝ 10500 աշակերտ է ընդունվել առաջին դասարաններ: Տիկին Սողոմոնյանի ասելով, վերջին օրերին առաջին դասարանցիների թիվը կաճի, երբ ծնողները վերադառնան արձակուրդից:

82 երեխա հաճախում է ներառական ուսուցում իրականացնող 6 մանկապարտեզ: Դպրոցներն աշխատում են նաեւ շաբաթ օրերին, մինչեւ ժամը 16-ը դպրոցներում կան հերթապահներ, որոնք ընդունում են երեխաների անձնական գործերը:

Երեւանի բյուջեի միջոցների հաշվին մանկապարտեզների եւս 7 խումբ է բացվել, որտեղ ներգրավված է 1500 երեխա: Գայանե Սողոմոնյանն ասում է, որ հերթագրվելու կարծրատիպը աստիճանաբար կոտրվում է:

Ինչ վերաբերում է «թեժ գծին», վարչության պետը հավաստիացնում է, որ քաղաքապետարանի հանրակրթության եւ վերահսկողության վարչությունները արձագանքում են օպերատիվ, անկախ նրանից, զանգը անանուն է, թե կոնկրետ հասցեատեր ունի: Տիկին Սողոմոնյանը նշեց, որ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջով ստացված ահազանգերն էլ ունենում են համապատասխան հետեւանքներ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031