Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կորյուն Գրիգորյան. «Մարզահամերգային համալիրը շուտով կդառնա հասարակական զուգարան» (Տեսանյութ)

Օգոստոս 22,2014 14:07

«ԴԱՀԿ-ն իր վրա է վերցրել ՊՊԾ-ի գործառույթները»,- այսօր՝ օգոստոսի 22-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Նրա խոսքերով՝ ԴԱՀԿ աշխատակիցները շաբաթ եւ կիրակի օրերին ժամը ութից հետո շարունակում են իրենց աշխատանքը Մարզահամերգային համալիրում: Նա տեղեկացրեց, որ մի քանի անգամ իրենք տեսել են, որ բազմոցները շենքից դուրս են հայտնվել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նա նշեց, որ Մարզահամերգային համալիրը գնահատվել է որպես բազմաբնակարանային շենքի բնակարան եւ արդյունքում՝ այն գնահատվել է իր իրական գնի կեսից ավելի քիչ:

Նաեւ աճուրդի ընթացքում հաքերային հարձակում է եղել կայքի վրա, որից հետո չդադարեց աճուրդը.

«Վտարման գործընթացը կատարվում է հետեւյալ կերպ՝ դիմում են, եթե մենք դուրս չեն գալիս, ապա նոր փորձում են մեզ վտարել: Մեզ ընդամենը պետք էր ծանուցել, պատշաճ կերպով տալ երկու-երեք օր ժամանակ, եւ եթե մենք չէինք ազատի, խնդրե՛մ, կարող եք անել: Վտարման գործընթացն անում են աճուրդից կա՛մ առաջ, կա՛մ հետո, ոչ արանքում, այսինքն՝ մեր ԴԱՀԿ ծառայությունը որոշել է, որ մեր օրենքում կետ կա, որ կարելի է վտարել»:

Պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ համարում է՝ պաշտպանության նախարարությունը չի կարող ծառայել իր նպատակներին, քանի որ շենքի ներսում կատարվածը երբեք տեղի չի ունեցել.

«Ես մտահոգություն ունեմ, եթե զինվորներին բերեն լցնեն ու այս ձեւով պահպանեն, ինչպես հիմա են պաշտպանում Մարզահամերգային համալիրը շուտով կդառնա հասարակական մոտավորապես զուգարան: Գնացե՛ք, կողքերը պտտվե՛ք, տեսե՛ք՝ ի՞նչ գարշահոտություն է, ի՞նչ է կատարվում: Սեփականատերի օրոք այսպիսի վիճակ Մարզահամերգային համալիրը չի տեսել»:

Նա դարձյալ պնդեց, որ պաշտպանության նախարարությունը երեք միջոցառում է անցկացրել, որոնցից մեկը մի քանի օր է տեւել, այդ ամենը զեղչված գներով կազմել է վաթսուն միլիոն դրամ, որը ՊՆ-ն չի մուծել.

«Այսինքն՝ ծախսերն ահռելի են, մենք հույս ունեինք, որ սրանով աշխատողների գումարը կտայինք, բայց ինչպես տեսնում ենք, պետությունը չի անում դա»:

Հիշեցնենք` այս առնչությամբ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ 60 միլիոն դրամը ուռճացված թիվ է, եւ որ Պաշտպանության նախարարությունը «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին վճարել է 29.951.561 դրամ` ներառյալ ծախսված և համատեղ հանձնաժողովի կողմից արձանագրված էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրի չափաքանակները:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031