Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետի կողմից ծեծված փոխգնդապետի կնոջ ու երեխաների նկատմամբ բռնություններ են սկսվել

Օգոստոս 22,2014 13:56

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի սկզբում ամբաստանյալ, փոխգնդապետ Վարդան Վարդանյանը փորձեց հայտարարություն անել՝ լրացնելով նախորդ դատական նիստի ժամանակ կատարած հայտարարությունը:

Հիշեցնենք, որ նա նախորդ նիստին պատմել էր, որ ոստիկանական բաժանմունքում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի ոստիկանների հետ բռնությունների է ենթարկել իրեն: Նա այսօր դատարանում միայն հասցրեց ասել, որ բռնություններ են սկսվել իր կնոջ, երեխաների ու հարազատների նկատմամբ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան ընդհատեց ու ասաց, որ դատավարական կարգ է խախտում, հիմա այդ հայտարարության ժամանակը չէ:

Դատախազը այս պահին ներկայացնում է մեղադրանքի ապացույցները՝ դեպքի գրավոր նկարագրությունը:

Դրանց վերաբերյալ առարկություններ ներկայացրեց փաստաբան Ռուզան Հովհաննիսյանը, մասնավորապես՝ պնդելով, որ ակցիաներից բերման ենթարկվող քաղաքացին, որը դիմադրում է բերման ենթարկող ոստիկանին, դեռ խուլիգան չէ, ինչպես նշված էր դատախազի ներկայացրած գրավոր ապացույցի մեջ:

«Ընկեր մեղադրող, լսեք, որպես փաստ եմ ասում, KGB-ն հենց ի սկզբանե որոշում կայացրեց, որ մեր պայքարին այլ որակում տա, հեղափոխության դուրս գալու նախաձեռնության ժամանակ պրովոկացիա սարքի, Շանթին ներքաշի կռվի մեջ, ձերբակալի եւ խուլիգանության հոդված սարքի իմ ու ընկերներիս գլխին»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Նրա խոսքով, KGB-ն ի սկզբանե հեղափոխության իր պայքարից հանել է քաղաքական նպատակն ու դրդապատճառը, հետո հիմնավորել, որ իբր ինքը դրսից փող է ստացել ու ընկերների հետ սկսել այդ ակցիան.« KGB-ի պատվերը մի կատարեք»:

Նա նաեւ ասաց, որ KGB-ն ամեն կերպ փորձում է իրեն հայրենիքի դավաճան ներկայացնել.«Դուք ներկայացնում եք մի սցենար, որը ի սկզբանե, ինձ ակնհայտ էր:Դուք ավելի լավ է ասեք, թե ով է այդ պատվերն իջեցրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031