Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է Ադրբեջանում գտնվող, 5 հոգուց բաղկացած հայկական ընտանիքը եւ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակը փոխանակել Շահբազ Գուլիեւի, Դիլգամ Ասկերովի, նաեւ Հասան Հասանովի դիակի հետ: АПА գործակալություն հաղորդմամբ այս մասին նշել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի փախստականների եւ հարկադրված տեղափոխվածների պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը: Այս մասին գրում է ադրբեջանական haqqin. az կայքը:
Ալի Հասանովն այդ նպատակով պարբերաբար հանդիպում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Վերջիններս նրան են փոխանցել Հայաստանի պաշտպանության նախարարության պատասխանը, որ հայկական կողմը պատրաստ է ադրբեջանցիներին հանձնել միայն Հասան Հասանովի դին՝ Կարեն Պետրոսյանի դիակի եւ հայ ընտանիքի փոխարեն: Ադրբեջանական կողմը համաձայն չէ նման փոխանակությունը:
Հիշեցնենք, որ Քարվաճառի տարածք ներխուժած ադրբեջանցի զինված դիվերսանտներ Հասան Հասանովի, Դիլգամ Ասկերովի ու Շահբազ Գուլիեւի գործողությունների հետեւանքով զոհվել է 2 անձ, մեկը՝ վիրավորվել, Հասան Հասանովը սպանվել է:
Ադրբեջանական կողմը շարունակում է Չինարիի խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնել,թեեւ ադրբեջանական տեսանյութերում երեւում է, որ Կարենը եղել է մարզական կոշիկներով, քաղաքացիական հագուստով, անզեն եւ խաղաղ զրուցել է Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակիչների հետ, մինչ ազերի զինվորականների կողմից գերվելը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ