«Զարմանալի չէր Պաշտպանության նախարարության փաստը»,- այսօր՝ օգոստոսի 22-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 21-ին, ՀՀ կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց ՊՆ-ին հանձնելու որոշումը:
Պարոն Գեւորգյանը նշեց, որ իրենց երեք նամակներն ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանին տեղ չեն հասել: Նրա խոսքերով՝ այս ամենը նման է քաղաքական սցենարի, երբ կա մի հիմնարար խնդիր, որի լուծումը չի կարելի պատկերացնել, անմիջապես արհեստականորեն ստեղծվում է մեկ այլ խնդիր, որը կգրավի հանրության ուշադրությունը.
«Մեր համար խնդիր է, որ Հայաստանի Հանրապետության բյուջեից հօդս է ցնդել, կորել է քսանհինգ միլիոն դոլար: Ներկա իրավիճակում կառավարությանը այլ բան չի մնում անել, քան հարցը սկսել լուծել, որովհետեւ այն կարգավիճակով, այն իրականության մեջ, որ մենք կանգնել էինք՝ հարցը չէր կարող լուծվել, այսինքն՝ մենք պարտք էինք բյուջեին, բյուջեում դա ֆիքսված չէր»:
Կորյուն Գեւորգյանը հայտարարեց, որ անկախ ամեն ինչից՝ իրենք շարունակելու են իրավական պայքարը եւ երբեք չեն իջնելու իրեն դիրքերից: Իսկ եթե հայկական իրավական դաշտն իրենց չբավականացնի, իրենք պատրաստ են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Կարդացեք նաև
«Շատ մեծ զարմանք է հարուցում այն բանը, որ խաթարվում է երկրում մշակութային կյանքը, քանի որ հիմա Մարզահամերգային համալիրը չի աշխատում, կան միջոցառումներ, որ արդեն պետք է կայացած լինեին, հնարավոր չի լինում: Չեմ պատկերացնում, թե Պաշտպանության նախարարությունը ինչպե՞ս է փորձելու շահագործել՝ փակ վիճակում պահելն աբսուրդ է, իսկ շահագործման տեսանկյունից՝ մեղմ ասած կոմպետենտ չէ. Ավելի տրամաբանական կլիներ, եթե մշակույթի նախարարությունը զբաղվեր»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ