Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյանը`ջայլամի կաշվից կոշիկներ հագնողների եւ «բեգեմոտի» միս ուտողների մասին (Տեսանյութ) 

Օգոստոս 22,2014 12:45

«Երրորդ հանրապետություն ենք ասել, բայց նաեւ հինգերորդ պետություն պետք է ասենք»,-«Հայացք» մամուլի ակումբում Անկախության հռչակագրի 24-րդ տարեդարձի, անկախության ձեռքբերումների եւ կորուստների մասին խոսելով ՝ասաց անկախության համար տարիներ շարունակ պայքար մղած, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանն`իր դիտարկումը հիմնավորելով փոքրիկ պատմական էքսկուրսով, բարձր գնահատանքի արժանացնելով նաեւ կոմունիստական գործիչներին` Ալեքսանդր Մյասնիկյանի գլխավորությամբ, ովքեր կարողացան մեծ գործ անել հայոց պետության ու պետականության պահպանման համար:

«Սրանից 24 տարի առաջ մենք վաստակեցինք, նվաճեցինք մեր պետությունը: Մենք ունենք պետություն, ուզում ենք, որ այն լինի ինքնաբավ, հզոր: Մենք արժանի ենք պետության»,- ասաց Ազատ Արշակյանը:

«Մենք պետականությունը կորցրել ենք, երբ մեր իշխանավորների ու ժողովրդի միջեւ տարանջատումը մեծ է եղել եւ ձեռք ենք բերել պետականություն, երբ մեր իրականության բոլոր խավերի ստատուսը նույնն է եղել»,- նկատեց ԳԽ պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը` եզրակացնելով, որ անկախությունից 24 տարի անց Հայաստանը դառնում է կաստայական երկիր: Նա հիշեց գեներալներից մեկի վերջերս արած այն հայտարարությունը, երբ ժամանակին խոսվում էր այն մասին, որ պետությունը պետք է աշխատավարձ տա իրենց, իրենք վիրավորվում էին` մտածելով թե իրենց իսկ պաշտպանության համար ինչո՞ւ պիտի պետությունը վճարի: Իսկ հիմա` կաստայական հիերարխիա է ձեւավորվել անգամ բանակում: Նրան զարմացնում է մի բան, որ հասարակական կյանքում հարուստների զավակները մրցակցում են, թե «ո՞վ ջայլամի կաշվից կոշիկ կհագնի, ո՞վ բեգեմոտի միս կուտի»: Նա ցավով նշեց, որ այդպես էլ մրցակցություն չգնաց այն թեմայի շուրջ, թե ո՞վ ավելի շատ կծառայի հայրենիքին ու առաջ պետք է գնա նա, ով ունի դրա ունակությունները:

Անկախությունից 24 տարի անց, ըստ Իսագուլյանի Հայաստանը կրկին կանգնած է պետականության կորստի առջեւ, քանզի մրցակցությունը գնում է մի բանի շուրջ. «Շքեղ մեքենան դարձել է դրես-կոդ եւ եթե քո որդին կամ դու դրանից չունես`չես կարող որոշակի խավի մեջ մտնել»:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031