Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը՝ մայթերի սալիկապատման վերաբերյալ

Օգոստոս 22,2014 12:17

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014թ. ծրագրով մայիսից մեկնարկել են շուրջ 30000 քմ ծավալով մայթերի բետոնե ձևավոր և քարե սալիկների տեղադրման աշխատանքները:

Գործընթացը բաժանվել է 2 մասի: Մայթերի այն հատվածները, որտեղ տարիների ընթացքում հաղորդուղիներ անցկացնելով կամ դրանք նորոգելով պայմանավորված առաջացել են նստվածքներ, սակայն նախկինում տեղադրված սալիկները անվնաս են մնացել, կհարթեցվեն, իսկ սալիկները կվերատեղադրվեն: Որոշակի հատվածներ սակայն, որտեղ սալիկները վնասվել են ու ենթակա չեն հետագա շահագործման, կփոխարինվեն նորերով:

Մինչ օրս իրականացվել է նախատեսված ընդհանուր ծավալի աշխատանքների 1/3 -ից փոքր-ինչ ավելին: 4000 քմ-ում վերատեղադրվել են նախկինում եղած, բայց անվնաս սալիկները, ևս 8000 քմ-ում տեղադրվել են նոր սալիկներ: Հանրապետության հրապարակին հարակից մայթերի նախկինում տեղադրված, սակայն վնասված կամ կոտրված տրավերտինե և բազալտե սալաքարերը կփոխարինվեն նույն տեսակի սալաքարերով: Մայրաքաղաքի մայթերի սալիկապատման 2014թ. աշխատանքների ավարտը նախատեսված է հոկտեմբերի վերջին:

pogocneri salikner (1)

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031