Լրահոս
Օրվա լրահոսը

2014 թվականին՝ այս պահի դրությամբ, Սեւանում ջրահեղձ է եղել 4 հոգի

Օգոստոս 22,2014 12:04

«2013 թվականին Սեւանա լճում ջրահեղձ է եղել հինգ հոգի, որից մեկը՝ մինչեւ լողասեզոնի սկիզբը, երկուսը՝ լողասեզոնի ընթացքում, երեքը՝ լողասեզոնից հետո»,- այսօր՝ օգոստոսի 22, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը:

2013 թվականին բացի Սեւանա լճից` հանրապետության այլ ջրային տարածքներում ջրահեղձ է եղել հինգ հոգի: Իսկ 2014 թվականին այս պահի տվյալներում ջրահեղձ են եղել չորս հոգի, որոնցից մեկը սրտի կաթված է ստացել ջրի մեջ: Նա հայտարարեց՝ այս տարվա ընթացքում հանրապետության այլ ջրային տարածքներում իրենք վեց ահազանգ են ստացել եւ դուրս են բերել վեց դիակ.

«Մեր ջոկատի տղաների կողմից փրկվածների թիվը նախորդ տարի կազմում էր քսաներկու հոգի, իսկ այս տարի դեռեւս քսաներեք հոգի: Հատուկ ջրափրկարարական ջոկատը ծառայություն է իրականացնում Սեւանա լճում երեք հանրային լողափներում»:

Արմեն Ճզմաչյանի խոսքերով՝ իրենց ջոկատի կողմից հանրային լողափներում եւ այն տարածքներում, որտեղ պետք է իրականացվի ծառայությունը, ծառայությունն իրականանում է հիմնականում դիտարկման եղանակով՝ բարձր աշտարակների վրայից՝ հեռադիտակների օգնությամբ, ինչպես նաեւ մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր լողափերում: Նա նշեց, որ բարձրախոսներով՝ ցուցումների եւ հրահանգների միջոցով բացատրում են ազգաբնակչությանը՝ ինչպե՞ս օգտվել լճից, որպեսզի դժբախտ պատահարներից զերծ մնան.

«Խորհուրդ եմ տալիս մեր ազգաբնակչությանը հետեւել փրկարարների կողմից տրվող ցուցումներին, խորհուրդներին եւ հորդորներին: Հիմնականում՝ ջուր չմտնել ալկոհոլային խմիչքներ օգտագործած վիճակում, մեծ քանակի սնունդ օգտագործած վիճակում, ջրային տրանսպորտի վրայից չցատկել ջուրը, չլողալ անծանոթ ջրային տարածքներում, հնարավորության դեպքում լողալ այն լողափերում, որտեղ կան փրկարարներ եւ վերահսկում են լողալու համար ջրային տարածքը, ինչպես նաեւ զննել լողափներում ստորջրյա ռելիեֆը: Խորհուրդ եմ տալիս չանցնել լողատարածքներում տեղադրված լողանշանները եւ զգուշանալ հատկապես ջրային արագընթաց տրանսպորտային միջոցներից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031