Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Ամեն ինչ արվում է մարդկանց ծուղակը գցելու համար». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 22,2014 11:54

Այս տարվա մայիսին ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններից դժգոհ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներն ու ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատրաստվում են նոր դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան` փոփոխված օրենքի վիճելի դրույթները հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Հատված «Դեմ եմ»-ի անդամ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հարցազրույցից:

-Օրենքի փոփոխված տարբերակում ի՞նչ վիճելի դրույթներ կան, որոնք ստիպեցին օրենքը նորից վիճարկել Սահմանադրական դատարանում:

-Նշեմ միայն մի քանի ակնհայտ բացթողումներ: Նախ հիշեցնեմ, որ նոր օրենքի ընդունման ժամանակ խախտվեցին բոլոր ընթացակարգերը: Օրենքն ընդունվեց շատ հապճեպ, երբ ոչ ոք չէր հասցրել ծանոթանալ փոփոխված դրույթներին, չեղան օրենքով նախատեսված 15-օրյա հանրային քննարկումները:

Բացի դրանից, Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների հետ հակասահմանադրական էր ճանաչել ոչ համաչափ վերաբերմունքը տարբեր սերունդների նկատմամբ, քանի որ կենսաթոշակայինը պարտադրված էին լինելու վճարել միայն 1974 թվականից հետո ծնվածները: Փաստորեն քաղաքացիների համար ոչ հավասար պայմաններ էին ստեղծվելու:
Այդ անհամաչափությունը վերացնելու փոխարեն՝ նոր օրենքում մեկ այլ խտրականություն է ավելացել` քաղաքացու պետական եւ ոչ պետական հիմնարկում աշխատելու հանգամանքը: Մոտակա տարիներին կենսաթոշակային բեռը կտարածվի միայն պետական հիմնարկների աշխատողների վրա: Դա անարդարացի է: Թեեւ ոչ պետական հիմնարկներում աշխատող քաղաքացիների համար այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ նրանք նույնպես չկարողանան խուսափել այդ բեռից:

Կենսաթոշակային վարձերից հրաժարվելու համար դիմումներ ներկայացնելու վերջին ժամկետ էր սահմանվել օգոստոսի 20-ը այն դեպքում, երբ օգոստոսի 18-ին նոր հաստատվեց դիմումները ներկայացնելու կարգը, իսկ 18-ն էլ ոչ աշխատանքային օր էր: Այդ կարճ ժամանակաընթացքում քաղաքացիներն ինչպե՞ս պետք է հասցնեին դիմում ներկայացնել: Ամեն ինչ արվում է մարդկանց ծուղակը գցելու համար:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031