«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատական նիստն այսօր փաստաբան Երվանդ Վարոսյանի միջնորդությամբ հետաձգվեց մինչեւ գործով տուժող Վահան Վրթանեսյանը վերադառնա արձակուրդից: Պարոն Կիվիրյանի պաշտպանը միջնորդեց նաեւ հետաձգել դեպքի տեսագրությունների ուսումնասիրությունը, որ այն տուժողի ներկայությամբ դիտեն:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Կոմիտաս 5-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկան Վրթանեսյանին կծելու, նրա նկատմամբ բռնություններ կատարելու մեղադրանքով:
Պարոն Կիվիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տուժողների ու վկաների ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան, այսինքն. «Գործը փլվեց: Ակնհայտ դարձավ, որ նախաքննական մարմինը զբաղվել է ոչ թե նախաքննություն իրականացնելով, ճշմարտությունը բացահայտելով, այլ զբաղված է եղել գործ սարքելով իմ դեմ: Այդ ամբողջը դատական նիստերի ժամանակ ակնառու դարձավ, հենց որ երեւաց, որ գործով տուժողը տուժող չէ, գործով վկաները վկաներ չեն: Նրանք տալիս են ցուցմունքներ, որոնք հակասում են եւ իրենց նախաքննական ցուցմունքներին եւ գործով առկա տեսագրություններին: Ի սկզբանե ասել էինք, որ գործը կգա դատարան, հասարակությունը կծանոթանա գործին եւ ակնհայտ կլինի, որ ՀՔԾ-ն ընդամենը իրականացրել է պատվեր իմ դեմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ