2008թ. ի վեր «Բազե 2014» համահայկական երիտասարդական հավաքում այս տարի առաջին անգամ ձևավորվեց լրագրողների ջոկատ։ Ընդ որում, այն կազմավորվեց հենց մի խումբ լրագրողների առաջարկով, ովքեր դիմել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։
«Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանը նշում է, որ լրագրողների ջոկատից հավաքի ղեկավարությունն ակնկալում է փոխգործակցություն. «ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն է տրված ներսից ճանաչել հավաքը։ Եվ եթե կտեսնեն թերություններ ու տեղյակ կպահեն, մենք կաշխատենք դրանք վերացնելու ուղղությամբ»։
Ջոկատի ղեկավար, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Սուրեն Արեենցը նկատում է, որ զանգվածային միջոցառումների ժամանակ լրատվական դաշտում մի փոքր այլ տպավորություն է ստեղծվում, երբ նրանք անմիջական մասնակցություն չեն ունենում այդ գործողություններին։ «Ցանկացած միջոցառման լրատվական դաշտը պարտավոր է ներկայացուցիչ ունենալ։ Ջոկատը կազմավորելիս նպատակ էր դրված լրագրողների լայն շրջանակ ընդգրկել, որոնք սեփական աչքերով կտեսնեն՝ ինչ է կատարվում հավաքում, և եթե իրոք կան խնդիրներ, ինչու չէ, դրանք կարող են շտկվել նաև լրագրողների միջոցով, որպեսզի եկող տարի ավելի կատարյալ լինի հավաքը»- նշում է լրագրողների ջոկատի ղեկավարը։ Նա նաև հույս է հայտնում, որ երկարատև ընդմիջումից հետո լրագրողական ջոկատի ստեղծումը հիմք կդառնա, որպեսզի լրագրողներն ամեն տարի կարողանան մասնակցել հավաքին և հանրությանը ներկայացնեն այն, ինչ տեղի է ունենում հավաքում»։
Norlur.am կայքի տնօրեն, լրագրող Արտակ Նավասարդյանը մասնակցում էր բազկամարտի մրցույթին և ներճակատային փուլում գրավել է 4-րդ տեղը։ Պրոֆեսիոնալ մակարդակով բազկամարտով չի զբաղվել, 1-2 տարի պարապել է ծանրամարտ։ Արտակ Նավասարդյանի հակառակորդների մեջ կային բռնցքամարտիկ, եռամարտի Հայաստանի եռակի չեմպիոն։ Իսկ վերջին խաղում պարտություն կրեց փորձի պակասի պատճառով, քանի որ չէր տիրապետում բազկամարտի տեխնիկական հնարքներին։ Արտակ Նավասարդյանը նշում է, որ հաղթելու հույս չուներ, բայց փորձում էր պայքարել՝ ընկերներին պատվով ներկայացնելու համար։
Կարդացեք նաև
Լրագրողների ջոկատի ներկայացուցիչների մրցութային ելույթներից հատվածներ կարող եք դիտել հետևյալ հղումներով՝
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն