Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Թշնամին չի հարցնելու՝ դիմացը իշխանավո՞ր է, թե՞ ընդդիմադիր». «Հայոց աշխարհ»

Օգոստոս 22,2014 11:04

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ խոսքից:

-Քաղաքական ուժերն ունեն իրենց գործառույթները, եւ այդ գործառույթներից մեկն էլ արտաքին ագրեսիայի դեպքում միասնական գործողություններ ձեռնարկելն է, ինչն էլ արվել է։ Մեկը դա կարող է գնահատել որպես պոպուլիզմ, մյուսը կարող է ավելի կոշտ բառեր օգտագործել, բայց դա չի ազատում քաղաքական ուժերին իրենց պարտականություններից։

Բնական է, որ քաղաքական դաշտը պետք է համախմբվեր արտաքին սպառնալիքի դեմ՝ դա նույնիսկ ենթակա չէ քննարկման, աքսիոմատիկ ճշմարտություն է։ Եթե «Ժառանգությունը» խռովածի կեցվածք ընդուներ եւ ասեր՝ քանի որ 2012-13թթ. ընտրությունները կեղծվել են, բանակը ձերն է, դուք էլ գլուխ հանեք ստեղծված իրավիճակից, սա տրամաբանությունից դուրս մի բան կլիներ, կոպտագույն սխալ ազգային անվտանգության տեսակետից։

Համատեղ հայտարարությունը, այցելությունները դիրքեր, սահմանամերձ շրջաններ նախաձեռնել են ԱԺ խմբակցությունները։ Պաշտոնատար անձինք՝ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահը, միացել են պատգամավորներին, ոչ թե հակառակը, եւ ես դա դրական եմ գնահատում, որովհետեւ ցանկացած պարագայում արտաքին թշնամու դեմ բոլորս միասնական պետք է լինենք, անկախ քաղաքական հայացքներից։

Թշնամին չի հարցնելու՝ դիմացը իշխանավո՞ր է, թե՞ ընդդիմադիր, նրա համար բոլորս հայ ենք, եւ այս առումով շատ ողջունելի է, որ ոչ միայն քաղաքական ուժերը՝ ողջ հասարակությունն անմիջապես համախմբվեց բանակի շուրջ։ Շեշտում եմ՝ բանակի, ոչ թե իշխանությունների, ինչպես ոմանք փորձում են ներկայացնել։ Իսկ թե ով ինչ գնահատական կտա՝ թողնում եմ գնահատական տվողների քաղաքական խղճին։

Իհարկե, սա չի նշանակում, թե իշխանափոխության խնդիրը դուրս է եկել կամ կարող է դուրս գալ ընդդիմադիր ուժերի օրակարգից։ Ճիշտ հակառակը՝ օգոստոսյան իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, որոնց լուծման միակ բանալին իշխանափոխությունն է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031