Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. «Նախիջեւանի տարածքը սանտիմետր-սանտիմետր մեր կրակի տակ է լինելու». «Հրապարակ»

Օգոստոս 22,2014 10:54

Հարցազրույց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանի հետ

– Ալիեւը հոխորտում է, որ Ադրբեջանից կարող է ոչնչացնել Հայաստանում ցանկացած օբյեկտ։

– Ադրբեջանը չունի նման որեւէ միջոց։ Երեւանին կամ Երեւանի շրջակայքին խփող «Տոչկա ՈՒ»-երն են, որոնք կարող են հարված հասցնել Նախիջեւանից՝ այն էլ Երեւանի հարավային մասին։ Բայց Նախիջեւանից եթե մի հրթիռ արձակվեց, Հայաստանի գերիշխող դիրքերն այնպիսին են, որ մենք կսրբենք Նախիջեւանը, այսինքն՝ այնքան հիմար չի, որ փորձի Նախիջեւանից որեւէ կրակոց արձակել Երեւանի վրա։ Եթե Ալիեւն էլ այդքան բան չի հասկանում, ապա Նախիջեւանի ղեկավարությունը երբեք չի գնա այդ քայլին, որովհետեւ գիտի՝ ուղղակի կվերացնենք աշխարհի երեսից, քանի որ ամբողջ Նախիջեւանի տարածքը սանտիմետր-սանտիմետր մեր կրակի տակ է լինելու։

– Հաճախ են շեշտում, թե մեր օդային պաշտպանությունը հզոր է, որ մեր օդային տարածքը լազերային տիպի հատուկ ցանցով է պաշտպանված, որ Հայաստանին ուղղված ցանկացած հրթիռ սահմանի վրա կարող ենք հալեցնել օդում։

– Մեր օդային տարածքն ամենաուժեղ պաշտպանվածներից է ամբողջ տարածաշրջանում, եւ կարող ենք անգամ գլուխ գովել, որ ահավոր զարգացած մեծ խտությամբ հակաօդային միջոցներ ունենք տարբեր մակարդակների՝ ամենաբարձր մակարդակից՝ C-300, մինչեւ ամենացածր մակարդակը։ Եթե

հաշվի առնենք, թե քանի ինքնաթիռ ունի Ադրբեջանը, դրանց մեծ մասն էլ մաշված-հնացած են, որոնք մարտական գործողություններ չեն կարող իրականացնել, մեր հակաօդային միջոցներն ամենաքիչը մեկ օրում կարող են 5-10 ինքնաթիռ խփել։ Իսկ մի երեք նման կորուստ կրելով Ադրբեջանը, կարող ենք ասել, որ օդուժ այլեւս չունի։ ԽԱՀՄ-ի ժամանակ Հայաստանը եղել է հարավային սահմաններից մեկը ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիա, իրոք Հայաստանում եղել են բազմաթիվ ռուսական բազաներ, որոնց մի մասն այսօր թողնված է սարերի տակ, թունելների տեսքով, եւ դրանց մեջ կան նաեւ հակաօդային, եւ ամերիկյան հրթիռներ խփող շախտաներ են եղել, բայց ցանցային պաշտպանության մասին ոչինչ չեմ կարող ասել։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031