«Ով լուսավոր Եվրոպա, քո խոսքն ո՞ւր մնաց հապա,/ Մեր խեղճ երկիր Արմենիա թողիր քանդած, խարաբա»: Ժողովրդական ֆոլկլոր է, որը տարածվել էր ցեղասպանությունից հետո: «Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,/ Արեւի պես, երկի՚ր իմ, կըվառվես վառման»:
Մեծ բանաստեղծի տողերն են, որոնք գրվել են նույն ժամանակահատվածում: Երկու մոտեցում. մեկը առօրյա, սովորական՝ այն, ինչ մենք ամեն օր լսում ենք փողոցում եւ սրճարաններում, երկրորդը՝ մտքի, հոգու աշխատանքի արդյունք: Մեկը՝ «ճակատագրի հարվածների» դեմ անզոր մարդու հուսահատ կշտամբանք, որն ուղղված է դրսի ուժերին, մյուսը՝ հպարտ, վստահ մարտահրավեր, որը նույնպես ուղղված է աշխարհին:
Ոչ մի անհատի, ոչ մի ազգի կյանք բաղկացած չէ միայն հաճույքներից, հաջողություններից եւ հաղթանակներից: Ինձ թվում է, որ դժվարություններն ու կորուստները ինչ-որ չափով նաեւ անհրաժեշտ են եւ օգտակար, քանի որ թույլ չեն տալիս մեզ թուլանալ, ապրել երազանքների խաբուսիկ աշխարհում, օգնում են դիմավորել իրականությունը բաց աչքերով: Իսկ հետո ամեն ինչ կախված է մեր գնահատականից: «Մեզ (ինձ) խաբեցին, մեզ չպաշտպանեցին, մեզ թողեցին միայնակ նենգ թշնամու դեմ»՝ մի մոտեցում է: «Մենք (ես) կկպնենք գործին եւ խնդիրը լուծենք: Իսկ եթե չկարողանանք, ապա վստահ կլինենք, որ արել ենք հնարավորն ու անհնարինը»՝ այլ տեսանկյուն է: Ընտրենք, թե որն է մեզ ավելի ձեռնտու:
Իսկ առաջին բանը, որը պետք է անել` մեր բառապաշարից «խեղճ» բառը հանելն է: Ինքներս մեզ, մեր մերձավորներին եւ հատկապես մեր ազգին երբեք «խեղճ» չանվանենք: Այդ բառն արտասանելով՝ ես պատկերացնում եմ մի դիստրոֆիկի, որը վեր է թռնում ամեն մի աղմուկից: Դա’ չի մեր ժողովրդի խորհրդանիշը, այլ սահմանին կանգնած երիտասարդը:
Կարդացեք նաև
Վերջում ուզում եմ մեջբերել եւս մի մեծ բանաստեղծի` Իոսիֆ Բրոդսկու խորհուրդը, որը վերջերս շատ է տարածվել Ֆեյսբուքում եւ կիրառելի է թե՛ անհատի, թե՛ ազգի հանդեպ. «Հնարավորինս խուսափեք ձեզ վերագրել զոհի կարգավիճակ: Որքան էլ անտանելի լինի ձեր վիճակը, աշխատեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին` պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ցեղը, ծնողներին, Լուսնի շրջափուլը, մանկությունը, այն, որ ձեզ ժամանակին գիշերանոթին չեն նստեցրել` ցանկը երկար է եւ ձանձրալի: Այն պահին, երբ դուք մեղքը գցում եք ինչ-որ մեկի վրա, դուք ոչնչացնում եք ձեր վճռականությունը ինչ-որ բան փոխելու եւ ավելացնում եք անպատասխանատվության վակուումը, որոնք այնքան սիրում են լցնել չարքերն ու դեմագոգները, քանի որ անդամալույծ կամքը ուրախություն չի բերում հրեշտակներին»:
Ամեն ինչ շատ արդիական է: Մանավանդ չարքերի եւ դեմագոգների մասը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Միւս բանը որ շատ կը ցանկանայի ջնջել մեր բառապաշարից՝ «ՅՈԼԱ ԳՆԱԼ»-ն է:
-Ինչպէ՞ս էք:
-Յոլա ենք գնում:
Թէկուզ եւ սոցիալական խնդիրներ ունէք: Ասէք՝ ԼԱՒ ԵՆՔ:
Չխեղճանալու հետ համամիտ եմ, մարդ արարածին հատուկ անմարդկային բան է, ստորացնող մի բան, իսկ պետությանը, ցեղին չմեղադրելը և խռխռացնելը պակաս անմարդկային ու անտրամաբան բան է:Ճիշտ հակառակը, եթե քեզ փորձում են խեղճացնել, պիտի շիկնես, եռաս, եփես, հասունանաս , խորովվես, բայց չմոխրանաս այնպես, որ խորովողների գենետիկ խորովածը վառես ու մոխրացնես առանց համտեսելու և թքես սրբապղծության մոխիրներին:Մի ծաղիկդ պիտի ծաղկեփունջ դարձնես ու ոչ թե սիրածդ աղջկան տաս, այլ թափես երկնքից ձյան վրա:Թող սառչի չարը:Համոզված եմ, որ from lowest place when virtuous things preceed, the place is dignified by the doer’s deed;Where great additions awell’s, and virtue none,it is a dropsied honour.Այլապես, ինչի է նման, չմեղադրել ոչ մեկի, եթե նրանք հանցագործ են կամ հոգեկան հիվանդ բռնակալներ:Ինչ է հնազանդության կոչ է:Չդիպչե*լ զնդանված գենետիկային:Զնդանը բաց է, գենետիկան չես թաքցնի, այն ասեղի ծայր ունի:
Ամեն ինչ ճիշտ է, պետք է չընկճվել և առաջ գնալ:
Բայց մի բան կա չեմ կարող չասել՝ փաստորեն մեր պապերն էլ են լուսավոր եվրոպայի խաբեբա լինելը բացահայտել: Հիմա էլ իմ պես շատերը այդպես են կարծում: Կա նաև հակառակ կարծիքը՝ իր մոլեռանդ արևմտամետ հետևորդներով: Բայց մեր նախնիների ժողովրդական բանահյուսության մեջ այդ՝ եվրոպասեր ուղղությունը չգիտես ինչու տեղ չի գտել… երևի այն ժամանակ գրանտներ չեն հատկացվել))))))))))))))
Լավ է մեր պապերի խոսքին ականջ դնենք, չէ՞ որ Ժողովուրդը չի սխալվում…))))) Լավ օր եմ ցանկանում բոլորիդ
++++++++++++
կեսգիշեր 😀
Հասարակության մեջ կյանքի նկատմամբ վերաբերմունքը փոխելու համար պետք են համակարգային լուծումներ: Դրանցից կարևորագույնը դպրոցն է: Դպրոցական հումանիտար առարկաները, որոնք հիմնականում հենց ուղղված են աշխարհայացքի ձևավորմանը (պատմություն, գրականություն), ունեն խայտառակ բովանդակություն: Եթե մի թեթև գոնե ուսումնասիրեք, կտեսնեք որ այդ դպրոցն անցած հասարակությունը դատապարտված է խեղճ լինել:
Կուզեի, որ հասարակության մեջ, գոնե ինչ-որ շրջանակներում, քննարկվեր այս կարևորագույն՝ կրթության բովանդակության հարցերը: Այնինչ ամեն ինչի մասին խոսում ենք բացի ամենակարևորից: Չգիտեմ, ինչ կարելի է անել:
Ինձ թվում է, հարգելի Արտակ, ձեռքը, այսպես ասած, վերքին եք դրել: Եթե ունեք այդ հարցով ավելի ծավալուն մեկնաբանություն, սիրով կհրապարակենք այն «Առավոտում»:
Այո եղբայրս,ցավոք դու ճիշտ ես։Եթե մեր ներկայիս ԿԳ նախարարը իր ինքնասիրահարված կարերիստի երիշից դուրս գար ու գունավոր ակնոցներն էլ մանրադիտակի փոխեր,հալբաթ կգիտակցեր,որ էսօրվա հանրկրթական դպրոցի շրջանավարտների 80% ից ավելին հստակ չի էլ պատկերացնում իր վաղվա օրը։Այ էս ա մեր օրերի սպիտակ ջարդը։Մեր կրթական ցենզը աղետալի վիճակում ա։
“Խուսափել զոհի կարգավիճակից”
Գուցե ի նկատի ունեք “զոհի մտածելակերպից”:
Կարգավիճակից կարող եք և խուսափել, բայց մտածելակերպը կարող է զոհի լինել:
Մտածելակերպից էլ որ խուսափեք, մեկա հարբած վարորդ ինչքան ասես որ կա, մեկ էլ տեսաք հաղթական տրամադրությամբ հայտնվեք զոհի կարգավիճակում:
Իմաստով ճիշտ եք. պարզապես վերնագրում ուզում էի օգտագործել Բրոդսկու մեջբերումը՝ At all costs try to avoid granting yourself the status of the victim.