Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ պաշտպանության նախարարության հանձնելու մասին որոշումը համալիրի համասեփականատեր եւ տնօրեն Բորիս Մուրադյանի համար նորություն չէ: NEWS.am-ի հետ զրույցում Մուրադյանը պնդեց, որ կառավարությունն անօրինական որոշում է կայացրել:
«Ցանկացած որոշում անօրինական է. պատմամշակութային արժեքը չի կարող լինել պաշտպանության նախարարության հաշվեկշռում, քանի որ հենց այդ նախարարության կանոնադրությամբ նման բան չի թույլատրվում: Մենք վարկ չենք ստացել, բայց պարտավորություն ենք վերցրել, որ այդ վարկը մուծենք, եւ ահա իշխանությունները դիմում են այդպիսի ռադիկալ քայլերի: Եթե պետական վարկերը չեն ցանկանում երկարաձգել, ուրեմն միտում կա: Մենք անպայման դիմելու ենք դատարան եւ բողոքարկելու վճիռը»,- ասաց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում