Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Սողոմոնյան. «Ծաղկաձորի համն ու հոտն ուրիշ ա»

Օգոստոս 21,2014 22:31

10 տարի Վիեննայում բնակվող Մարգո և Վարդուհի քույրերին կարոտն է բերել Հայաստան: «Ծաղկաձորում շատ բան է փոխվել: Առաջ հետաքրքիր էր. հանգստյան տներն էքսկուրսիաներ, երեկույթներ էին կազմակերպում»: Նրանց կարծիքով` Ծաղկաձորում հանգիստը մատչելի չէ Հայաստանի քաղաքացու գրպանի համար:

Ծաղկաձորի հյուրանոցների ասոցիացիայի տնօրեն էդգար Սողոմոնյանը գտնում է, որ նման թյուր կարծիքը գալիս է անտեղյակությունից: «Քաղաքապետարանի որոշմամք` արդեն ավարտել ենք ինֆորմացիոն կենտրոնի կառուցումը: Մեր նպատակն է այցելուներին տրամադրել բազմակողմանի տեղեկատվություն»:

Քաղաքում ներկայումս իրականացվող նախագծերից նա շեշտեց անտառ տանող ճեմուղու կառուցումը, որտեղ կլինեն սրճարան, մանկական խաղահրապարակ և բացօթյա կինոթատրոն: Ենթադրվում է, որ այն  կգործարկվի մեկ տարուց. «Այսօր մարդիկ առանց պատճառի շաբաթ, կիրակի օրերին գալիս են իրենց ընտանիքներով հանգստանալու, քաղաքի աղմուկից կտրվելու: Ուր էլ գնան` Գերմանիա, Ֆրանսիա, վերջում գալիս են Ծաղկաձոր: Մեր քաղաքի համն ու հոտն ուրիշ ա»:

Մշակութային կյանքի վերաբերյալ Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը հպարտությամբ նշեց, որ տարեցտարի ավելանում է այցելությունների քանակը: Դրան մեծապես նպաստում են բազմաթիվ ցուցադրությունները, Օրբելի եղբայրների մոր դաշնամուրի ելևէջները, ինչը հաճելի անակնկալ է օտարերկրացիների համար:  «Մեր խնդիրն է կենդանի դարձնել թանգարանը: Մասնագետները պետք է վերանայեն թանգարանային արժեքները, ինչը կխթանի տուրիզմի զարգացմանը»:

DSC01097

Մեջբերելով Աբգար Օրբելու խոսքերը` «Ես շատ ուրախ եմ, որ իմ որդիները գնում են նյութապես անապահով ճանապարհով հանուն գիտության և այն ազգի, որի զավակներն են…», մեր զրուցակիցը հավելեց, որ նոր սերունդը սկսել է հակվել դեպի գիտությունը, և դա մեծ ձեռքբերում է:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031