Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երկրիդ կեսն աղքատ է, ո՞ւմ խաբես շքեղ մեքենաներով`քե՞զ, հյուրերի՞ն, թե՞ ժողովրդին»

Օգոստոս 21,2014 22:15

Օրերս Տավուշի մարզում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել էր, որ պետբյուջեի հաշվին նոր մեքենաներ են ձեռք բերելու, քանի որ, երբ արտասահմանյան հյուրեր են ընդունում, մեքենա պատվիրելը ավելի թանկ է նստում, քան դա շահագործելը:

Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Պետրոսյանը, անդրադառնալով այս թեմային, ասաց. «Նախ պետք է պարզել, թե ինչքան գումար է նախորդ տարիներին ծախսվել հյուրերի մեքենաների վարձակալության համար. եթե օրինակ պայմանականորեն ընդունենք 1000 դրամ է ծախսվել, իսկ մեքենան արժե 50 հազար դրամ, սա ենթադրում է, որ 50 տարվա վարձակալական վճար է, ինչքանո՞վ է արդարացված 50 տարվա ծախսը կատարել միանվագ սոցիալ-տնտեսական ոչ բարվոք այս պայմաններում:

Տնտեսագիտության մեջ սովորաբար քննարկվում է արդարության և արդյունավետության խնդիրը, և կոնկրետ այս օրինակը փորձենք քննարկել այս համատեքստում, հնարավոր է որ կառավարության այս ջանքը` ձեռք բերել նոր մեքենաներ, արդյունավետ է տնտեսական իմաստով, գուցե ծախսն արդարացված է, սակայն կարելի է ասել այստեղ բացակայում է արդարության գործոնը , քանի որ բնակչության կեսից ավելին, կոնկրետ մեր մարզում պաշտոնապես համարվում են աղքատ, որքանո՞վ է արդար նման շռայլությունը:

Եթե երկրի կեսն աղքատ է` ո՞ւմ ենք խաբում շքեղ մեքենաներով`մե՞զ, հյուրերի՞ն, թե՞ ժողովրդին: Մոռանում ենք, որ շատ համաշխարհային դեմքեր տնտեսական ճգնաժամի դեպքում ծախսեր են կրճատում, այդ թվում ծառայողական մեքենաների ու բենզինի քանակը, օրինակ`հանդիսանալով ճգնաժամից դուրս գալու գործընթացում …»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031