«Արմենիա» միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության տեսուչ Նարեկ Ալոյանը ընդդեմ ԲՀԿ-ի երկրորդ հայց էլ է ներկայացրել դատարան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք առաջին հայցը վերաբերում է որոշ տեղեկություններ ստանալու վերաբերյալ իր հարցումը անպատասխան թողնելուն: Երկրորդ հայցը վերաբերում է մեկ այլ հարցում անպատասխան թողնելուն:
«Հարցում էի ուղարկել՝ պարզելու՝ արդյոք այս տարվա ընթացքում կուսակցությունում որեւէ ծառայողական քննություն, կարգապահական վարույթ կամ այլ միջոցառում իրականացրե՞լ են՝ իմ գրությունների հիման վրա, որոնցում նշել էի, որ իրենց կուսակցության կողմից թույլ է տրվել իրավախախտում, թե՞ ստանալով իմ ահազանգը ոչինչ չեն արել: Կարգապահական վարույթի վերաբերյալ իմ գրությանն էլ չեն պատասխանել»:
Նարեկ Ալոյանի՝ երկրորդ հայցով դատական նիստը աշնանն է նշանակվել: Նրա միջնորդությամբ դատական նիստը անցկացվելու է արագացված կարգով:
Կարդացեք նաև
Ի դեպ, ԲՀԿ ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանն այսօր չընդառաջեց դատավորի՝ հաշտության եզրեր գտնելու հորդորին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ