Նոյեմբերյանցի վարորդներից մեկը մեզ հայտնեց, որ օգոստոսի լույս 21-ի գիշերը Նոյեմբերյան քաղաքի փողոցներից մեկում տեսել է անչափահաս անծանոթ մի աղջկա, որին նա տարել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից տեղեկացանք,որ Լոռու մարզի Թումանյան քաղաքից սերված աղջիկը իր մոտ փաստաթղթեր չի ունեցել: Նա ցանկանում էր գնալ Բերդ,որտեղ ապրում է ամուսնալուծությունից հետո այնտեղ ամուսնացած մայրը: Ոստիկանները մտավոր հետամնացի տպավորություն թողնող աղջկա բնակվելու 3 հասցե են իմացել՝ Թումանյան քաղաքը, Շնող գյուղը եւ Բերդ քաղաքը: Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները աղջկան ավտոմեքենայով ուղարկել Շնող՝ աղջկա մորաքրոջ տուն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ