Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ խանգարում է «կեղծ ջիգյարը»

Օգոստոս 21,2014 19:30

«Պյատնիցա» հեռուստաալիքի «Գիր թե ղուշ» ծրագրով ցույց են տրվում տարբեր երկրներ լրագրողների աչքերով (մի քիչ նման է «Օտար ամայի ճամփեքին»): Հավանաբար, շատերը տեսել են Հայաստանին նվիրված հաղորդումը: Ինձ թվում է, հեղինակները միանգամայն բարյացակամ էին մեր երկրի հանդեպ: Բայց իմ ուշադրությունը հրավիրեց մի դրվագ. «Զվարթնոց» օդանավակայանում տաքսու վարորդը խոստանում է լրագրող աղջկան անվճար տանել քաղաք՝ իբր, տեսեք, թե ինչ հյուրընկալ եմ եւ «ջիգյարով»: Դա այն է, ինչ տեղական բարբառով կոչվում է «հարիֆցնել» կամ «կրուտիտ անել»: Եվ իսկապես. հասնելով Երեւան, տաքսիստն աղջկանից ուզում է 10 հազար դրամ, այսինքն՝ ավելի շատ, քան իրական ուղեվարձն է: Ի դեպ, նույնատիպ պատմություն լսել եմ իմ ծանոթից, որին «հարիֆցրել է» թեհրանցի մի վարորդ:

Այդ կեղծ «ջիգյարն» է, որ մեզ խանգարում է: Իմ համար 100 անգամ գերադասելի է «անջիգյար», «չորուցամաք»  գործելաոճը. տվյալ դեպքում՝ հենց սկզբից ասել, որ ուղեվարձը 3 հազար դրամ է եւ հենց այդքան էլ վերցնել: Ոչ թե ամեն ինչ թողնել «խոսելու վրա»՝ երկար-բարակ  առեւտուրներով եւ հարաբերություններ պարզելով:

Մեր տնտեսական հարաբերություններում նույնպես առկա է «ջիգյարը»: Գործատուն առաջադրանք է տալիս իր աշխատողին, վերջինս դրա կեսն էլ չի կատարում, բայց երբ գործատուն ուզում է պատժել կան նույնիսկ թեթեւ նախատել, սկսվում են սովորական «տարածաշրջանային կրուտիտները», թե ինչու նա չէր կարող կատարել առաջադրանքը: Դրանք, որպես կանոն, ուղեկցվում են քնարական զեղումներով՝ «ո՞ւր մնաց մարդկությունը», «ես քեզ հարազատի պես եմ ընդունում»:

Կամ հակառակը. գործատուն կարող է ամիսներով աշխատավարձ չտալ, բայց եթե աշխատողը թքի այդ գործի վրա եւ ուզի գնալ, դարձյալ կսկսվեն «ջիգյարային» շահարկումները՝ «ինչպե՞ս կարող ես գնալ այս պահին», «մենք մի թիմ ենք», «դաշույն մեջքին, դավաճանություն» եւ այլն:

Հատկապես արհեստավորների շրջանում տարածված է հետեւյալ «կրուտիտը», որը մտնում է գործ չանելու «արդարացումների» մեջ. «Բա դու գիտե՞ս, ես ինշշ գործեր եմ արել, ինշշ պաշտոնների եմ եղել, ինշշ մարդ եմ»: Իհարկե, գիտեմ. սովորական սուտասան ես եւ խաբեբա՝ տարածաշրջանային մենթալիտետով:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Andranik says:

    Կամ գործատուն կարող է աշխատակցին ավել աշխատացնել և չվճարել և բնավ էլ չմտածել որ պարտավոր է վճարել, կամ գործը մինչև դատարան հասնելը արդեն հարցերը լուծել…. արդարության պակասին հագուրդ տալը, ճշմարիտ լինելը բռնաբարված է մեր մեջ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031