Օգոստոսի 21-ին, ժամը 11.52 րոպեին, Գորիսի հրշեջ ծառայությանը հասցեագրված հեռախոսազանգը քաղաքի Մաշտոցի փողոցից էր. այրվում էր էլեկտրական վահանակը: Անմիջապես դեպքի վայր շտապեց մարտական մեկ հաշվարկ: Փողոցի բնակիչները նույնպես ընդգրկվեցին այրվող էլեկտրական հաշվիչները մարելու գործում:Քանի որ գործ ունեն հոսանքի հետ, ուստի ջրով այն մարելը վտանգավոր է : Դրա համար նրանք ավազով, հողով հանգցրին կրակը:
Դրանից հետո «Հայաստանի էլցանցեր», «Տաթև» մասնաճյուղի Գորիսի տեղամասի աշխատողներն անցան վերականգնողական աշխատանքի:
Հրդեհի պատճառով հոսանքազրկվել են մոտակա խանութը, բազմաբնակարանոց շենքը, ուր ապրում է 56 ընտանիք, մասնավոր տնատիրությունները:
Կարդացեք նաև
Ըստ նախնական վարկածի, էլեկտրական վահանակը հրդեհվել է կարճ միացման և ծանրաբեռնվածության պատճառով:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս