Aravot.am-ի դիտարկմանը, թե ի տարբերություն վավերագրականի, խաղարկային կինոյի պարագայում ավելի փայլ ու շուք կա, շքեղ ավտոմեքենաներ ու կարմիր գորգ, մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի հեղինակ, ճանաչված ռեժիսոր Սյուզան Խարդալյանը պատասխանեց. «Դոքյումենթարին չունի փայլքը, որ խաղարկային ֆիլմն ունի, եւ հետո ես Սյուզան Խարդալյան եմ, ոչ թե Քիմ Քարդաշյան… Ճիշտ է, կարմիր գորգեր չկան, բայց ես կարմիր գորգերի պետք չունեմ: Ես իմ ֆիլմերով ասում եմ այն, ինչ կանեի, եթե ակտիվիստ լինեի»:
Սյուզան Խարդալյանի նոր՝ «Ուղտը» ֆիլմի եւ համամարդկային թեմաների մասին, որի պրեմիերան կկայանա օգոստոսի 22-ին Շվեդիայի բոլոր քաղաքներում միաժամանակ, կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ