Սեպտեմբերի 8-14-ը Տաշքենդում կայանալիք սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության շեմին Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Արայիկ Բաղդադյանն ու Լեւոն Ջուլֆալակյանն այսօր հայտարարեցին այն ըմբիշների անունները, որոնք պաշտպանելու են մեր երկրի մարզական դրոշի պատիվը:
Արայիկ Բաղդադյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ազատ ոճայինները մրցավայր մեկնում են հինգ մասնակցով: Ներկայացուցիչ չենք ունենալու 74, 96 եւ 125 կգ քաշային կարգերում: Տաշքենդում մրցագորգ մտնելու են Գարիկ Բարսեղյանը` 57 կգ, Վոլոդյա Ֆրանգուլյանը` 61, Դավիթ Սաֆարյանը` 65, Գրիգոր Գրիգորյանը` 74 եւ Մուսա Մուրթազալիեւը` 86:
Լեւոն Ջուլֆալակյանի հավաքականը «բացակա» մարզիկներ չի ունենալու: Հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակեց հետեւյալ ըմբիշների անունները. 59 կգ` Ռոման Ամոյան, 66` Միհրան Հարությունյան, 71` Վարշամ Բորանյան, 75` Արսեն Ջուլֆալակյան, 81`Հրաչ Հովհաննիսյան, 85` Արթուր Շահինյան, 98` Արթուր Ալեքսանյան, 130` Վաչիկ Եղիազարյան:
Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը տեղեկացրեց, որ աշխարհի այս առաջնությունը 2016 թ. օլիմպիական խաղերի վարկանիշներ չի տալիս:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ