Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունին՝ «ազգի դավաճան» Մակարեւիչի մասին. «Ռուսական կայսրությունում չեն ներում բարոյական դիրքորոշումը»

Օգոստոս 21,2014 16:47

Ղրիմի բռնակցման դեմ հանդես եկած տարբեր ոլորտների անվանի գործիչների թվում է հայտնի երգիչ, կոմպոզիտոր Անդրեյ Մակարեւիչը, որը բառացիորեն հալածանքների ենթարկվելուց հետո տեղափոխվել է Նոր Զելանդիա: Նա մեղադրվում է  ընդհուպ պետական դավաճանության մեջ, ՌԴ Պետդուման էլ մտադիր է արվեստագետին զրկել պետական պարգեւներից:

Երգիչ, երգահան Վահան Արծրունու ձեւակերպմամբ, իրավիճակը բավականին տիպական է Ռուսաստանի նման կայսրության համար: «Ռուսները հեշտ չեն ընդունում անկախ կարծիք, որը մեծամասնության կարծիքից տարբերվում է, առավելապես չեն ներում հստակ բարոյական դիրքորոշումը: Իմիջիայլոց, Մակարեւիչը միակ օրինակը չէ, հսկայական թվով մարդկանց ցուցակ են հրապարակել, որոնց, ինչպես 37 թվականին, անվանում են ազգի դավաճաններ:

Ինչպես արդեն նշեցի, իրավիճակը ռուսական նոր կայսրության համար տիպական է, այն բավականին բաներ է որդեգրել ցարական Ռուսաստանից: Ռուս ժողովուրդը բավականին բեւեռացված է՝ մտավորականությունը մի տեղ է, ազնիվ մտավորականությունը՝ լրիվ այլ տեղ, նրանք նաեւ ունեն, այսպես ասած, ազգայնական մտավորականություն:

Նույնիսկ այն հանգամանքը, որ Մակարեւիչը պետական պարգեւներ ունի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ է, որեւէ դեր չի խաղում, եթե մարդը իր տեսանկյունն ունի, որը իր ժողովրդի համար աններելի է: Նույն Չերնիշեւսկու կամ Դոստոեւսկու նկատմամբ էլ ժամանակին այդպիսին է եղել վերաբերմունքը: Մի խոսքով, ռուս ժողովուրդը անհաղորդ է կարգին բաների նկատմամբ»,-կարծում է արվեստագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031