Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սահմանափակվեցինք Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորող տարածքների ազատագրմամբ». Գեներալ Մանվել

Օգոստոս 21,2014 16:34

Գեներալ Մանվել Գրիգորյանն աննպատակահարմար առաջարկ է համարում Ծիծեռնակաբերդի հուշարձանի տարածքից Մովսես Գորգիսյանի աճյունը Եռաբլուր պանթեոն տեղափոխելու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի առաջարկը:
Հիշեցնենք, որ ԱԻՄ-ականները գտնում են, որ Ցեղասպանության հուշարձանի տարածքում պետք է ամփոփվեն միայն Ցեղասպանության հետ առնչություն ունեցող երեւելիների աճյունները:

«Իհարկե, նպատակահարմար առաջարկ չէ: Մենք ինչո՞ւ ենք հայկական հարցի շաղկապված բաղադրիչներն արհեստականորեն անջատում իրարից: Հակառակը, աշխարհին էլ պետք է ցույց տանք, որ 1915 թվի չդատապարտված ցեղասպանության հետեւանքով թուրքը էնքան էր հոռացել, որ 20-րդ դարի վերջում էլ էր փորձում հայոց եղեռն կազմակերպել: Արցախյան պատերազմն էլ ցեղասպանության շարունակության փորձ էր:

Բայց մենք պետք է ցույց տանք, որ Մովսես Գորգիսյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի, մյուս մեր հերոսների նման քաջ տղաներ ունենք, ովքեր կարող են պատժել աչքը մեր հողին տնկած ցանկացած ոսոխի: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է նշենք ոչ միայն լաց ու կոծով: Պետք է աշխարհին ներկայացնենք մեր նաեւ հերոսական էջերը: Պետք է ցույց տանք, որ նույնիսկ 1915-ին, որտեղ որ հայը զենքը վայր չի դրել, որտեղ որ կռվել է, հաղթել է: Հայոց ինքնապաշտպանական մարտերի բարձրակետն էլ Արցախյան պատերազմն էր:

Մենք կարողացանք խաղաղություն պարտադրել մեզ պատերազմ պարտադրած թուրքին: Մենք հաղթեցինք մեզ դարձյալ ցեղասպանել փորձող թուրքին: Մենք մեծահոգի գտնվեցինք եւ թեկուզ կարող էինք, բայց չոչնչացրինք այն թուրքին, որ 20-րդ դարավերջում էլ, 21-րդ դարում էլ Բաքվում, Սումգայիթում, թե Եվրոպայի սրտում քնած հայ է ման գալիս` կացնահարելու համար:

Մենք սահմանափակվեցինք այն տարածքների ազատագրմամբ, որ անհրաժեշտ են Հայաստանի, Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Աշխարհին պետք է ցույց տանք, որ այլեւս հզոր ենք, եւ ոչ ոք չի կարող մեզ դարձյալ ցեղասպանության ենթարկելու փորձեր անել, որովհետեւ ունենք Գորգիսյան, ունենք Վազգեն Սարգսյան, ունենք Թաթուլ եւ Մեխակ, Արա, Հայրո, Մոնթե: Այսօր ապրողների շարքերում էլ կան նմանատիպ հերոսներ: Հերոսական հայ մայրերը չեն դադարել հերոսներ ծնել եւ դաստիարակել»,- Aravot.am-ին ասաց պարոն Գրիգորյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031