Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշմանդամ օդաչուն համարում է` պետք է օրենք ընդունվի աշխատանքային գործընթացում հաշմանդամություն ստացած անձանց համար

Օգոստոս 21,2014 16:22

«Մենք՝ հաշմանդամներս, պահանջում ենք վերականգնել փոխհատուցման վճարումը»,- այսօր` օգոստոսի 21-ին, Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց նախկին ավիատեխնիկ, բրիգադիր Վանիկ Մաիլյանը:

Նա նշեց, որ օդաչուները պետական առաջադրանք կատարելիս տարիների ընթացքում հաշմանդամ են դարձել: Բացառություն չէ նաեւ ինքը: Վերջինս ստացել է 2-րդ կարգի հաշմանդամություն.
«Ինքնաթիռի վրա աշխատանք կատարելու ժամանակ աստիճանից ցած եմ ընկել, գլուխս երկու անգամ վիրահատել եմ, որից հետո էպիլեպսիա է առաջացել ինձ մոտ, 10 տարի Մոսկվայում եմ բուժվել, որից հետո հիշողությունս կորցրել եմ, գլխապտույտներ ունեմ: Այն օդաչուները կամ ավիատեխնիկները, ովքեր պետական առաջադրանքներ կատարելու տարիների ընթացքում հաշմանդամ են դարձել, պետությունը պարտավոր է նրանց տեր կանգնել եւ փոխհատուցել»:
Նրա խոսքերով` 2006 թվականի սեպտեմբերի 1-ին արգելել են փոխհատուցման վճարումը, արդյունքում` 120-ից ավելի հաշմանդամ նախկին օդաչուներից կենդանի են մնացել միայն 55-ը.
«Մարդիկ մահացել են, մարդիկ փող չունեն, որ դեղորայք գնեն: Մենք` հաշմանդամներս, սովետական կարգերի օրոք ստացել ենք փոխհատուցում, Հայաստանը դարձել էր առանձին հանրապետություն, ստանում էինք փոխհատուցում»:

Անդրադառնալով` երեկ` օգոստոսի 20-ին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ հանդիպմանը` պարոն Մաիլյանը նշեց, որ իրեն ներկայացրել են հաշմանդամ օդաչուների խնդիրներն ու պահանջները, վերջինս էլ նշել է, որ կծանոթանա մանրամասներին եւ հաջորդ շաբաթ կտեղեկացնի իրենց, թե ինչո՞վ կարող է օգնել:

Օդաչու հրամանատար Սեյրան Սարգսյանը մեզ հայտնեց, որ երեկ Դավիթ Հարությունյանը 4 հաշմանդամ օդաչուի է ընդունել.
«Որոշեցին Սեւանում 11 հա հող վաճառել, դրանից հետո տեսնենք, թե ինչպե՞ս կլինի: Իհարկե’, հաճելի կլիներ, որ օրենքների վրա աշխատեն: Օրենք պետք է ընդունվի այն անձերի համար, որոնք աշխատանքային գործընթացում հաշմանդամ են դարձել կամ զոհվել են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031