Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանին նոր մեղադրանք առաջադրվեց. armlur.am

Օգոստոս 21,2014 16:11

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով դատական քննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպանը` Լիպարիտ Սիմոնյանը, միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին, որպեսզի կարողանան իմանալ` նա պետք է կալանավայրում անցնի իր բուժումը, թե՝ հիվանդանոցում:

Նշենք, որ միջնորդությունը մերժվել էր, ինչի կապակցությամբ այսօրվա նիստին պաշտպանը հայտարարեց, որ Վ. Խաչիկյանը յուրաքանչյուր կես ժամը մեկ ընդմիջում չի խնդրում դեղորայքն ընդունելու համար, այլ գաղտնի է դա անում: Այդուհանդերձ, նախագահողը ևս մեկ անգամ նշեց, որ դատարանն արդեն որոշումը կայացրել է: Մեղադրող կողմը հայտարարեց, որ չորս ամբաստանյալներին` Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին և Վահագն Խաչատրյանին նոր մեղադրանք է առաջադրվել: Մեղադրողի ներկայացրած բացատրության համաձայն` դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ըստ նոր հանրագումարի` ամբաստանյալների կողմից յուրացվել է ոչ թե 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամ, այլ` 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ:

Նյութի մանրամասները կարդացեք armlur.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031