Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. Լիսկան է իշխող ռեժիմի ոգին, նրա միտքը, կամքը, խիղճը

Օգոստոս 21,2014 16:04

Ստորև հրապարակվող ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ դատարաններ ներկայացրածս բողոքները և այդ դատարանների որոշումները հաստատում են, որ Հայաստանում արդարադատության փոխարեն առկա է արդարությունը խեղդամահ անող համակարգ:

Այլևս ապացուցված է , որ հայաստանյան դատարանները միացել են Լիսկայի անսովոր քրեական ընթացքի հանդեպ իրավապահ (իրականում` անիրավ) համակարգի ղեկավարների 24-ամյա հանցավոր անգործությանը:

Դատարանների աղաղակող որոշումներից դատելով` վստահաբար պնդում եմ, որ հենց Լիսկան է շարունակում հանդիսանալ իշխող ռեժիմի ոգին, նրա միտքը, կամքը, խիղճը:
Ամո°թ, հազա°ր ամոթ Լիսկայի քրեական ընթացքի առաջ կուչ եկած ոստիկաններին, քննիչներին, դատախազներին ու դատավորներին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային իրավապահ կառույցներին և Հայաստանում առկա վիճակով մտահոգ ամենքին առաջարկում եմ` համարժեք վերաբերմունք արտահայտել և գնահատական տալ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանդեպ շարունակվող հանցավոր անգործությանը, այն հաստատող դատական որոշումներին:
Սամվել Հարությունյան
Հայոց շարունակվող ազատամարտի շարքային

21 օգոստոսի 2014թ.

 ՀՀ վճռաբեկ քրեական և զինվորական դատարանին

Վճռաբեկ բողոք
ԵԿԴ /0035/11/14 գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. մայիսի 22-ի որոշման դեմ` ամբողջությամբ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետև` Դատարան) դատական ստուգման ենթարկելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին 2014թ. հունվարի 20-ին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին 2013թ. դեկտեմբերի 20-ին հասցեագրածս դիմումների նկատմամբ դրսևորված անգործությունը անօրինական (ոչ իրավաչափ) ճանաչելու և իմ կողմից ներկայացված բազմաթիվ հանցանքների փաստերի կապակցության քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու պարտավորեցնելու պահանջների մասին բողոքիս վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. մարտի 27-ի որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը, 2014թ. մայիսի 22-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքս մերժելու մասին: Պնդում եմ, որ դատարանի որոշումն ակնհայտ անօրինական է, անհիմն է` հետևյալ հիմնավորմամբ:

Դատարանին ուղղված վերաքննիչ բողոքում ներկայացված են հանցագործությունների մասին հետևյալ փաստերը, որոնց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը դրսևորել են անգործություն:

«Գորիս քաղաքում 2013թ. հունիսի 1-ին Բուդաղյան եղբայրների սահմռկեցուցիչ գնդակահարությունից հետո ՀՀ զանգվածային լրատվամիջոցներով բազմիցս հայտարարել եմ, որ 1970–80–ական թվականներին կատարած հանցանքների համար քանիցս դատապարտված, ազատազրկված, 1972թ. միջնակարգ դպրոցից հեռացված Սուրիկ Խաչատրյանը ՀՀ բարձրագույն իշխանավորների հովանավորությամբ 1992 թվականից ձեռք բերած պետական պաշտոնեական դիրքի կոպտագույն չարաշահումների միջոցով իր ազգականների, մերձավորների և իրեն ենթակա պաշտոնյաների հետ կատարել է տարաբնույթ հանցանքներ և որ նրա արտասովոր քրեական ընթացքի նկատմամբ ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարները դրսևորել են հանցավոր անգործություն: Խորը վրդովմունքի և համապատասխան իրավական գնահատականի է արժանի Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների հեղինակած բազմաթիվ հանցանքների մասին հրապարակածս աղաղակող փաստերի նկատմամբ ՀՀ իրավապահ ողջ համակարգի շարունակվող անգործությունը:

2013թ. դեկտեմբերի 20-ին գրավոր դիմել եմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին պահանջելով վերջակետ դնել Սուրիկ Խաչատրյանի ու նրա բանդայի արտասովոր ոճրագործ ընթացքի նկատմամբ անտարբերությանը և վերջապես քրեական գործ հարուցել հրապարակածս փաստերի առթիվ, ձերբակալել նրան, նրա հանցակիցներին ու նրանց կանգնեցնել արժանի քրեական պատասխանատվության առաջ: ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա.Կ. Մինասյանից 2014թ. հունվարի 12-ին ստացել եմ գրավոր պատասխան, որն ավարտվում է հետևյալ անհեթեթ ձևակերպմամբ. «Ներկայացված հրապարակումների մյուս մասում նկարագրված արարքներում կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործությունների փաստերը մատնանշող բավարար տվյալներ չեն նշվել, ուստի հիշյալ հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրանց հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են»:

2014թ. հունվարի 20-ին գրավոր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որում փաստարկված հիմնավորումներից հետո նշել եմ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը անտեսել է Սուրիկ Խաչատրյանի 1994 – 2013 թթ. պետական բարձր պաշտոնատար անձ լինելու իրողությունը, հրաժարվել է իմ դիմումը քննարկել և լուծել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 – 181 – րդ հոդվածներով սահմանված կարգով, այն ընդհանրապես չի դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և դրա վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել: Հրապարակածս փաստերի վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը չկայացնելով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը դրսևորել է անգործություն: Դիմումում կարևորել եմ նաև, որ եթե անգամ ՀՀ ՀՔԾ գրությունը դիտարկենք որպես քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, ապա այն ակնհայտ ապօրինի է և անհիմն, քանի որ իմ հրապարակումներում հանգամանորեն ներկայացրել եմ պետական բարձր պաշտոնատար անձ Սուրիկ Խաչատրյանի և նրա հարկադրանքով` այլ պաշտոնատար անձանց կատարած հանցագործությունների մասին բազմաթիվ փաստեր, որոնց կատարման հանգամանքները, հանցանք կատարած անձանց շրջանակը, յուրաքանչյուրի դերակատարումը և այլ կարևորագույն հանգամանքները պարզելու համար պետք է կատարվեր նախաքննություն: ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ իրականացնել օրենքի առաջ բոլորի հավասարության, կատարած հանցանքի համար պատժի անխուսափելիության մասին ՀՀ սահմանադրության իմպերատիվ պահանջները, անհապաղ վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը, հրապարակածս փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, նախաքննություն կատարելու համար գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ձերբակալել մեր ժամանակի արտասովոր ոճրագործ Սուրիկ Խաչատրյանին, նրա բոլոր հանցակիցներին և նրանց վերջապես կանգնեցնել քրեական արժանի պատասխանատվության առաջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Ա.Մ. Նադիրյանից 2014թ. փետրվարի 4-ին ստացել եմ հետևյալ գրավոր պատասխանը. «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը վերահասցեագրված Ձեր 2014թ. հունվարի 24-ի դիմումին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված Ձեր 2013թ. դեկտեմբերի 20-ի դիմումի քննարկման արդյունքների մասին ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մինասյանի գրությամբ Ձեզ տրվել է սպառիչ պատասխան և հանգամանորեն պարզաբանվել հիշյալ դիմումը որպես հանցագործության մասին հաղորդում չընդունելու և դրա հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը չկայացնելու պատճառները»:

«Առաջին լրատվական» կայքով 2013թ. նոյեմբերի 18-ին հայտարարել եմ, որ մեր ժամանակի հակահերոս, պետական բարձր պաշտոնատար անձ Սուրիկ Խաչատրյանը իր ազգականների, մերձավորների, ենթակա պաշտոնյանների հետ հեղինակել է հետևյալ հանցանքները:

Լիսկան 1992թ. դեկտեմբերի 26-ին՝ Սիսիանի շրջանի Զորզոր վայրում մի քանի պատգամավորների պատվին կազմակերպած կերուխումի ժամանակ, երկրորդ անգամ չերգելու համար ատրճանակով կրակել է իրենից հղի սիրուհու՝ Արևիկ Միրզոյանի որովայնին, սպանել դեռ չծնված իր իսկ երեխային: Սիսիանի բժիշկները վիրահատել և դժվարությամբ փրկել են հրազենային ծանր վիրավորում ստացած Արևիկ Միրզոյանի կյանքը:

Սիսիանի դատախազությունում Ա. Միրզոյանի սպանության փորձի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Տուժած Ա.Միրզոյանը վիրահատությունից անմիջապես հետո գրավոր բացատրություն է տվել և հայտնել, որ իր վրա կրակել է Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանը: Առանձնակի դաժանությամբ կատարված այդ հանցագործության հեղինակ Ս. Խաչատրյանը բարձր հովանավորների միջամտությամբ կրկին չի ձերբակալվել, չի կանգնել քրեական պատասխանատվության առաջ, անգամ չի ազատվել գումարտակի հրամանատարի պաշտոնից:
Հաշվի առնելով հանցագործության միակ կասկածյալ Ս.Խաչատրյանի՝ զինվորական լինելու հանգամանքը՝ 1993թ.հունվարի 19-ին հարուցված քրեական գործը տեղափոխվել է ՀՀ զինդատախազության վարույթ, 1993թ. գարնանը այդ քրգործի հետագա ընթացքը կասեցվել է: Չկարճված այդ գործը մինչ այսօր, այսինքն` ավելի քան 20 տարիներ գտնվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով բաժնի վարույթում:
Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանը 1993թ. մարտին Շուռնուխ գյուղում տեղակայված ջոկատին ստիպել է հանպատրաստից, առանց հետախուզական անհրաժեշտ տեղեկությունների, հարձակվել հակառակորդի դիրքերի վրա: Հարձակման անցած ջոկատը անմիջապես ընկել է ադրբեջանական աքցանի մեջ, ունեցել յոթ զոհ և բազմաթիվ վիրավորներ: Զոհվել է նաև այդ ջոկատի քաջակորով հրամանատար Միշա Գրիգորյանը:

Ծանրագույն այդ հանցանքի համար անգամ քրեական գործ չի հարուցվել, դրա հեղինակը չի ենթարկվել որևէ պատասխանատվության:

Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար Սուրիկ Խաչատրյանը ռազմաճակատում մարտնչելու իր ծառայողական պարտականությունները կատարելու փոխարեն, ինչի համար ստանում էր աշխատավարձ, արտասովոր դասալիքի կարգավիճակով 1994թ. մարտի կեսերին անցել է հրազենի և այլ սպառնալիքի տակ Գորիսի քաղխորհրդի պատգամավորներին քաղաքապետի նկատմամբ անվստահության մղելու և նրան պաշտոնանկ անելու՝ իրեն իջեցված հրահանգի իրականացմանը:
Նա երկու ամիս ատրճանակը հետույքից կախ, առավոտից իրիկուն մնացել է քաղաքապետարանի շենքում, մասնակցել քաղխորհրդի նստաշրջանի բոլոր նիստերին, վատթարագույն ազդեցություն ունեցել պատգամավորների մի մասի վրա, կայացած գաղտնի քվեարկությունների ընթացքում Հայաստանում առաջինը հեղինակել քվեաթերթիկների տխրահռչակ կարուսելը: Գորիսի քաղաքապետին ազատելու արգահատելի այդ փորձը նույնպես ձախողվել է: Ճչացող այդ հանցանքի համար ևս Լիսկան ոչ միայն չի ենթարկվել որևէ պատասխանատվության, այլև քաղաքապետի պաշտոնից իմ՝ կամովին ազատվելուց հետո, 1994թ. մայիսի վերջերին, այդ արտասովոր ոճրագործը կարգվել է Գորիսի տիրակալ:

Գորիսի քաղաքապետ և ՀՀ ԱԺ պատգամավոր Սուրիկ Խաչատրյանը 1996թ. փետրվարի 17-ին կրակել է Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա և նրան պատճառել հրազենային ծանր վնասվածքներ: Վիրավորված և Գորիսի հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ռենտգեն նկարահանման ժամանակ այդ կաբինետ է ներխուժել Լիսկայի զինված եղբայր Սեյրան Խաչատրյանը և հրազենային կրակահերթ արձակել այնտեղ:

Հանցագործությունների այդ երկու փաստերի առթիվ Գորիսի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, սակայն այս անգամ ևս առանձնակի ծանրության այդ հանցանքների հեղինակներ Սուրիկ և Սեյրան Խաչատրյաններն անգամ որպես մեղադրյալներ չեն ներգրավվել հարուցված քրեական գործերում և չեն ենթարկվել քրեական պատասխանատվության:

Լիսկան 1999թ. խորհրդարանական ընտրություններից երկու օր անց՝ հունիսի 1-ին, իր «հաղթանակը» նշանավորող վայրի խրախճանքից հետո, հարբած ու զինված բանդային, եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ, ուղղորդել է՝ պատժելու ընտրություններին իր հակառակորդ քաղաքական ուժի և պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի վստահված անձանց: Նրա զինված բանդան հրազենային կրակահերթերով Գորիսի տարբեր վայրերում հարձակվել է քաղաքացիներ Արմեն Մինասյանի, Վաչագան Գրիգորյանի, Արտաշես Հարությունյանի և այլոց վրա, դաժանաբար ծեծել, ջարդուխուրդ արել նրանց, պատճառել ծանր մարմնական վնասվածքներ: Ես և տուժած քաղաքացիները առանձնակի ծանրության այդ հանցանքների մասին գրավոր հայտարարություններ ենք ներկայացրել Սյունիքի դատախազություն, որոնք այս անգամ նույնպես ընկալվել են ձայն բարբառո հանապատի:

Լիսկան, Աղալարը, զինված բանդայի մյուս անդամները այս անգամ նույնպես չեն կանգնել քրեական պատասխանատվության առաջ:
Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը 2000թ.-ին ինքնաձիգի հրազենային կրակահերթերով և սպանության սպառնալիքներով հարձակվել է Վերիշեն գյուղի բնակիչ Վարազդատ Գալստյանի տան ուղղությամբ: Իրենց վայրագություններին ընդդիմացած Վ. Գալստյանը մի կերպ ցատկել է տան հակառակ կողմի լուսամուտից, թաքնվել և փրկել է իր կյանքը:

Այս առանձնակի ծանրության հանցանքի հեղինակը չի կանգնել քրեական պատասխանատվության առաջ:

Նույն Սեյրան Խաչատրյանը 2000թ-ին կրակել է Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ Գարիկ Թադևոսյանի վրա և նրան պատճառել հրազենային ծանր վնասվածքներ: Հանցագործության այդ փաստի առթիվ Սյունիքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, Սեյրան Խաչատրյանը կալանավորվել է, սակայն կարճ ժամանակ անց վերջինս գժի թղթով և անմեղսունակության «վաստակած» իրավունքով ազատվել է կալանքից, իսկ քրեական գործը կարճվել է: Անցած 13 տարիներին գժի թղթի առկայության պայմաններում նա կատարել է բազմաթիվ հանցանքներ, անձամբ անընդհատ վարել է բազմաթիվ ավտոմեքենաներ:

Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիներ Մայիս և Էյներ Խաչատրյանները 2004թ. փետրվարի վերջերին առանձնակի դաժանությամբ՝ դանակի բազմաթիվ հարվածներով, սպանել են Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ, երեք մանուկների հայր Հովհաննես Բադալյանին: Կատարվածի համար Էյներ Խաչատրյանն անգամ մեկ օր չի ազատազրկվել, իսկ Մայիս Խաչատրյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման:
2010թ-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ներվել է այդ 12 տարիներից 2 տարին: Մայիս Խաչատրյանը այդ հրամանագրի հովանու ներքո մի քանի ամիսներ հետո համաներմամբ կալանքից ազատ է արձակվել՝ կալանավայրում մնալով ընդամենը 6 տարի 4 ամիս: Նա, ազատվելուց օրեր անց, իր հանցակից Էյներ Խաչատրյանի նվիրած ավտոմեքենայով Գորիս քաղաքում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի երիտասարդ բնակիչ Տարոն Գալստյանին, նրան պատճառել մարմնական ծանր վնասվածքներ, ինչի համար վերջինս մի քանի անգամ վիրահատվել է, մինչ օրս չի ապաքինվել ու դարձել է հաշմանդամ: Այդ դեպքի առթիվ անգամ քրեական գործ չի հարուցվել:

Թմրամոլություն, թմրաբիզնես

Խաչատրյանների գերդաստանի արական սեռի գրեթե բոլոր անդամները թմրամոլներ են: Գորիսում, Սյունիքում բոլորը գիտեն, որ նրանք թմրադեղերի տարածման ուղղությամբ շարունակում են իրենց վատթարագույն դերակատարությունը, և Սյունիքում թմրաբիզնեսի տարածման մենաշնորհը պատկանում է Խաչատրյան եղբայրներին:

Կեղծարարություն-հանցանքներ

Միջնակարգ դպրոցում չառաջադիմող, դպրոցից հեռացված Սուրիկ Խաչատրյանը 1991թ-ին ապօրինի ճանապարհով ձեռք է բերել միջնակարգ դպրոցի ավարտական ատեստատ: Կատարվածը հետապնդվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Սուրիկ Խաչատրյանը, երբևէ չհաճախելով դասերի, չմասնակցելով որևէ ստուգարքի, քննության, չունենալով տարրական գիտելիքներ, 1990-ականների կեսերին ապօրինի ճանապարհով ձեռք է բերել Գորիսի «Պրոգրես» կոոպերատիվ համալսարանի գերազանցության դիպլոմ: Կատարվածը նույնպես հետապնդվում է քրեական օրենսգրքով:
Սուրիկ Խաչատրյանը 10 տարի առաջ ապօրինի ճանապարհով ճանկել է նաև ՀՀ կառավարման ակադեմիայի շրջանավարտի կարմիր դիպլոմ: Կատարվածը նույնպես ոչ պակաս ծանր հանցագործություն է:

Տնտեսական – ֆինանսական բնույթի հանցանքներ

Լիսկան, ունենալով բնակարանային բավարար պայմաններ, չլինելով հերթագրված, առանձնատուն կառուցելու նպատակով, Գորիսի քաղխորհրդի գործկոմի ապօրինի որոշմամբ 1991թ-ին ձեռք է բերել 600 ք.մ հողամաս՝ քաղաքի Դավիթ Բեկ փողոցի սկզբնամասում: 1990թթ. կեսերին, Գորիսի քաղաքապետի պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով, քառապատկել է այդ տարածքը:

Հսկայական առանձնատունը, դրան կից շինությունները, պարիսպը կառուցել է ապօրինի ճանապարհով: Այդ կառույցների համար օգտագործած հազարավոր գծամետր սրբատաշ հատուկ բազալտը հափշտակել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթի համար հանգանակած միջոցներով գնված բազալտից: Առանձնատանը և նրան կից շինություններին անհրաժեշտ մի քանի տասնյակ խորանարդ մետր փայտանյութը հատվել են Արցախի անտառներում քիչ հանդիպող և Կարմիր գրքում գրանցված կարմիր ծառերից, որոնց հատումը հանցագործություն է: Այդ փայտանյութով ժամանակին պատրաստվել են աշխարհի ամենաթանկ երաժշտական, հատկապես, լարային գործիքները:Սուրիկ Խաչատրյանը չի կարող ապացուցել նշված կառույցների համար օգտագործած հսկայամասշտաբ շինանյութերի մեծագույն մասի ձեռք բերելու օրինականությունը:
Նա զավթել և իր առանձնատանն է կցել 1990-ականներին մեծամասշտաբ պետական միջոցներով կառուցված Գորիս քաղաքի նոր, ամբողջությամբ սրբատաշ բազալտից կառուցված բաղնիքի շենքը:

Հանցավոր ճանապարհով նաև պարսպապատել, փակել, զավթել է Դավիթ Բեկ փողոցի սկզբնամասը, այն դարձրել է իր առանձնատան բակը, ուր 2013թ-ին հունիսի 1-ին իրականացրել է Ավետիք և Արտակ Բուդաղյան եղբայրների նկարահանած գնդակահարությունը:

Չարաշահելով քաղաքապետի իր պաշտոնական դիրքը՝ 1990-ական թթ. երկրորդ կեսին ընտանիքի անդամների, ազգականների և մերձավորների անուններով, չնչին գներով, սեփականաշնորհել-զավթել է Գորիսի քաղաքապետարանի ու Հայկոոպի հաշվեկշիռներում գտնված բոլոր (մի քանի տասնյակ) խանութների և այլ նպատակների ծառայած շենքերն ու տարածքները:

Անշուշտ, ոչ առանց Սուրիկ Խաչատրյանի միջամտության, 1990-ականների վերջերին չնչին գումարներով սեփականաշնորհվել, ավելի ճիշտ, զավթվել են Գորիս քաղաքի և համանուն տարածաշրջանի բոլոր գործարանները, ֆաբրիկաներն ու այլ ձեռնարկությունները: Գորիս քաղաքի տրիկոտաժի արտադրական միավորման մի մասը սեփականաշնորհվել է Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդու՝ Սասուն Խաչատրյանի անունով: Այժմ էլ, նշված միավորման վերջին նորակառույց 750 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը նրա սեփականաությունն է:

Սուրիկ Խաչատրյանը չնչին գումարով սեփականացրել է հսկայական միջոցներով կառուցված և լավագույնս հագեցած Գորիս քաղաքի գարեջրի և լիմոնադի գործարանի մեծ մասը, որտեղ արտադրվում է գարեջուր և «Ակներ» խմելու ջրի տեսականին:
Չնչին գումարով իր նախկին վարորդ Արամ Հարությունյանի անունով սեփականաշնորհել-զավթել է Վերիշենի պանրագործարանը, որն ամենամեծն է Գորիսի տարածաշրջանում: Հետագայում բազմապատիկ ավելի մեծ գնով վաճառել է այն:
Մոտ 10 տարի առաջ ընդամենը 20 մլն դրամով իր աներձագ Վարդան Բարսեղյանի անվամբ սեփականաշնորհել – զավթել է Գորիս քաղաքի ամենամեծ, 4000 ք/մ մակերես ընդգրկող և ամբողջությամբ սրբատաշ բազալտապատ հանրախանութի շենքը։ Այժմ երկու միլիոն դոլարով հնարավոր չի լինի կառուցել նման շենք։ Ավելի քան 10 տարիներ Լիսկային հսկայական եկամուտներ են ապահովել այդ շենքում գործող ուրախությունների և սգո հանդիսությունների սրահները, որոնք ամենամեծն են Գորիսում։

Տարիներ շարունակ այդ շենքում գործում է Լիսկայի եվրոդռների և լուսամուտների ձեռնարկությունը՝ «Տիգրան և Տրդատ» ՍՊԸ-ն, որի տնօրենն իր աներձագ Վարդան Բարսեղյանն է։ Չարաշահելով Սյունիքի մարզպետի իր պաշտոնական դիրքը՝ նա այդ տարիներին մարզի պետական հիմնարկների՝ դպրոցների, առողջապահական, մշակութային և այլ շենքերին անհրաժեշտ դռների, լուսամուտների պատրաստման, տեղադրման բոլոր պատվերները, հաճախ շուկայականին մի քանի անգամ գերազանցող գներով, տրամադրել է իր սեփական ձեռնարկությանը։ Ս․ Խաչատրյանն այդպես ստացել է վիթխարի եկամուտներ, որն անշուշտ նաև պետական միջոցների առանձնապես խոշորամասշտաբ հափշտակություն-յուրացում է։

Վերը նշված հանդիսությունների սրահների գործունեությունը եղել է ապօրինի, դրանց եկամուտները չեն հարկվել։ Անգամ գրեթե չեն կատարվել այդ շենքերում օգտագործած էլ․ էներգիայի, գազի, ջրի, կոմունալ վճարումներ։

Լիսկան մի քանի տարի առաջ ընդամենը 17 մլն դրամով սեփականշնորհել-զավթել է Գորիս քաղաքի ութ հարկանի, 6000 ք/մ մակերես ունեցող հյուրանոցը։ Սկզբում այն ձևակերպել է իր վարորդ Մանվել Մալինցյանի անվամբ, հետո, իբրև նվիրատվություն՝ ձևակերպել է իր աներձագ Վարդան Բարսեղյանի անունով։ Շուտով ավարտվելու է հյուրանոցի շենքի եվրահիմնանորոգումն ու կահավորումը։ Լիսկան հյուրանոցի շահագործումից արդեն ստացել և ապագայում ստանալու է վճարածին հազարապատիկ գերազանցող եկամուտներ։

Լիսկան չնչին գումարով՝ ընդամենը 9 մլն դրամով, սեփականաշնորհել-զավթել է Գորիսի թիվ 21 շինմոնտաժային վարչության շենքը, այն ձևակերպել նախկին վարորդի՝ Ռազմիկ Թունյանի անվամբ և կլորիկ գումարով վարձակալության է տրամադրել ՀՀ էներգետիկայի նախարարության Գորիսի բարձրավոլտ էներգացանց ձեռնարկությանը, որն էլ, ֆինանսական մեծամասշտաբ միջոցներ ծախսելով, հիմնանորոգել է այդ շենքը։ Կարճ ժամանակ անց Լիսկան նշված շենքը 89 մլն դրամով՝ պետությունից գնածից տասնապատիկ ավելի գնով, վաճառել է ՀՀ Էներգետիկայի նախարարությանը, այսինքն` նույն պետությանը։

Անշուշտ, սա նույնպես, ինչպես նախորդ և հետագա դեպքերում, պետական ունեցվածքի առանձնապես խոշորամասշտաբ յուրացում-հափշտակություն է։

Լիսկան Գորիսի քաղաքապետ աշխատած ժամանակ որոշում է ընդունել Գորիսի նախկին տրիկոտաժի կարի արտադրման միավորման՝ Գորիս քաղաքի կենտրոնում գտնվող բազմաբնակարան կիսակառույց շենքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու մասին։ Այդ նպատակով կատարել է պետական և ոչ պետական ֆինանսական միջոցների հանգանակություն։ Որոտանի ՀԷԿ-երի վարչությունը, թիվ 919 ճանապարհաշինարարական ձեռնարկությունը, այլ ձեռնարկություններ փոխանցել են պատկառելի ֆինանսական միջոցներ։ Շինարարությունը հանձնարարվել է Երևանի «Դվին» կոնցեռնին։ Կարճ ժամանակ անց սկսված շինարարությունը դադարեցվել է ֆինանսական միջոցների սակավության պատճառաբանությամբ։

Մինչ օրս դադարեցված է շինարարությունը, իսկ Լիսկան «Դվին» կոնցեռնին փոխանցված պետական ֆինանսական միջոցների հաշվին, նույն կոնցեռնի կողմից մայրաքաղաքի կենտրոնում, Շիրակ հյուրանոցի հարևանությամբ կառուցած էլիտար շենքից ստացել է երկու ընդարձակ բնակարաններ։ Չհագենալով դրանով՝ Գորիս քաղաքի վերը նշված բազմաբնակարան կիսակառույց շենքն ու հարակից տարածքը (ընդամենը 1100 ք/մ) Գորիսի քաղաքապետարանի որոշմամբ համարվել է տիրազուրկ, ընդամենը 4 մլն դրամով սեփականաշնորհել-զավթել է այն և ձևակերպել իր կնոջ՝ Լորետա Բարսեղյանի անունով։
Կատարվածը պետական ունեցվածքի արտասովոր, առանձնապես խոշորամասշտաբ յուրացում-հափշտակություններ են։

Լիսկան 5 տարի առաջ Շինուհայրի գյուղական համայնքից զավթել է 1000 ք/մ հողատարածք, 200 ք/մ հողատարածք էլ զավթել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, և Գորիս-Երևան մայրուղու Շինուհայրի խաչմերուկի հատվածում մի շարք օրինախախտումներով կառուցել է խոշոր գազալցակայան։

Մոտավորապես նույն կերպ կառուցել և տարիներ շարունակ շահագործել է Գորիսի մյուս երեք, Սիսիանի երկու (իր հորեղբորորդի Սասուն Խաչատրյանի հետ), Կապանի մեկ գազալցակայանները, որոնցից ստացել է վիթխարի եկամուտներ։ Հենց նրան պատկանող գազալցակայաններում են ամենաքիչը լիցքավորում գազ․ այն ամենաթանկն է Հայաստանում։

Ոչ վաղ անցյալում Լիսկայի հարկադրանքով Գորիսի ավագանու որոշմամբ քաղաքի «Նոր Վանքի տափ» թաղամասում, Արցախյան խճուղու հարևանությամբ տեղակայված կիսակառույց լողավազանի ողջ տարածքը համարվել է տիրազուրկ։ Լիսկան այն չնչին գումարով սեփականաշնորհել-զավթել է և ձևակերպել կնոջ՝ Լորետա Բարսեղյանի անվամբ։

Ոչ վաղ անցյալում Լիսկայի հարկադրանքով Գորիս քաղաքի ավագանին որոշել է տիրազուրկ համարել նաև նախկին թիվ 4 միջնակարգ դպրոցի կիսակառույց՝ 896 ք/մ մակերես ունեցող շենքը։ Լիսկան իր պարտադրած ապօրինի որոշմամբ այդ մակերեսը բաժանել է 224-ական ք/մ չորս մասերի, որոնցից յուրաքանչյուրն ընդամենը 1 մլն 232 հազար դրամով ձևակերպել է իր կնոջ՝ Լորետա Բարսեղյանի, քենու՝ Լարիսա Բարխուդարյանի, հորեղբորորդու՝ Սասուն Խաչատրյանի, մեկ այլ մերձավորի անուններով։ Կարճ ժամանակ անց առաջին երեք հատվածները, յուրաքանչյուրը՝ 9 մլն-ական դրամով վաճառվել են Գորիս քաղաքի բնակիչ Հարություն Լենդրուշի Դավթյանին։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս գործարքները պետական միջոցների առանձնապես խոշոր յուրացում-հափշտակություններ են։

2013 թվականի փետրվարին Լիսկայի հարկադրանքով Գորիս քաղաքի ավագանին որոշել է ընդամենը 3,5 մլն դրամով Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդի Սասուն Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին վաճառել Գորիս քաղաքի ամենակենտրոնում գտնվող Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի նախկին՝ պատմամշակութային ճարտարապետական հուշարձան համարվող և 600 ք/մ մակերես ունեցող երկհարկանի շենքը։ Շենքի առաջին հարկի մի փոքր հատվածում գործում է Յունիբանկի Գորիսի մասնաճյուղը, որից ստացած ամսական վարձավճարը կազմում է 800 հազար դրամ։ Անշուշտ, սա նույնպես պետական ունեցվածքի առանձնապես խոշորամասշտաբ յուրացում է։

Սուրիկ Խաչատրյանի հարկադրանքով, Գորիս քաղաքի ավագանու որոշմամբ, չնչին վարձավճարով, առայժմ 25 տարով (ցանկանում են դարձնել 99 տարով) Գորիսի պատմական կենտրոնական զբոսայգին վարձակալության է տրամադրվել նրա հորեղբորորդի Սասուն Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին։ Զբոսայգում արդեն կատարվել է ավելի քան 100 միլիոն դրամի ապօրինի շինարարություն։
Այսպիսով, անգամ քաղաքային զբոսայգուց առաջացած եկամուտները դառնում են ոչ թե Գորիս քաղաքի, այլ բացառապես Սուրիկ-Սեյրան-Կարեն Խաչատրյանների անձնական սեփականությունները։

Ոչ վաղ անցյալում Գորիս քաղաքի Արցախյան խճուղուն կից 300 ք/մ հողատարածքը Գորիսի քաղաքային իշխանության որոշմամբ, ընդամենը 295 հազար դրամով, վաճառվել է Սուրիկ Խաչատրյանի հորեղբորորդի Սասուն Խաչատրյանին։ Կարճ ժամանակ անց, նշված հողատարածքը 1 մլն 500 հազար դրամով (Գորիսում հայտնի է, որ 30 հազար դոլարով) վերավաճառել է Գորիս քաղաքի բնակիչ Արմեն Բաղդասարյանին։ Այդ տարածքում այժմ գործում է ավտոտեխսպասարկման կայան։ Նման բախտի են արժանացել Գորիս քաղաքի բազմաթիվ, գրեթե բոլոր տարածքները։

Լիսկան և իր եղբայր Աղալարը՝ Սեյրան Խաչատրյանը, տարիներ առաջ Վերիշենի գյուղական համայնքից զավթել են մի քանի հազար ք/մ հողատարածք և այնտեղ կառուցել են ապօրինի շինություններ։ Տարածքը գտնվում է Գորիս-Վերիշեն սահմանին՝ Երևան-Ստեփանակերտ մայրուղու հարևանությամբ։ Այդտեղ ավելի քան 18 տարիներ գործում են ապօրինի, չգրանցված շուրջօրյա սննդի օբյեկտ, բեռնատար ավտոմեքենաների կայանատեղի, բենզինի և դիզվառելիքի վաճառման կետեր։ Այդ օբյեկտում Լիսկայի մորաքրոջ թոռ Գրիգոր Մանուչարյանը (շատերը գտնում են, որ ոչ միայն նա) երեք տարի առաջ սպանել է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու։

Լիսկան և Աղալարը զավթել են նաև Գորիս քաղաքի մուտքի մոտ մեկ այլ հողատարածք, այնտեղ կառուցել ապօրինի շինություն, բացել ապօրինի շուրջօրյա գործող, նախորդ թվարկվածների նման հարկեր, տուրքեր, կոմունալ ծառայությունների համար չվճարող սննդի օբյեկտ և ավելի քան 10 տարիներ ստացել մեծամասշտաբ եկամուտներ:
Տարիներ շարունակ Գորիս քաղաքի հյուսիսում ապօրինի գործել է նաև Խաչատրյան եղբայրներին պատկանող գիշերային ակումբը, ուր, մասնավորապես, նրանց որդիների կողմից խեղվել են գորիսեցի բազմաթիվ աղջիկների ճակատագրեր: Լիսկայի մարդասպան եղբորորդի Մայիս Խաչատրյանը վերջին ամիսներին Գորիսի մանկապատանեկան ստեղծագործական տան տարածքում ապօրինաբար կառուցել է մի շինություն:
Լիսկայի վերը նշված և այլ հանցանքներին նպաստել է իր աներորդի, Գորիսի հարկային տեսչության պետի տեղակալ Մելիք Բարսեղյանը:

Լիսկայի եղբայր Սեյրան Խաչատրյանը, մասնակցություն չունենալով Արցախյան ազատամարտին, պատերազմին, որևէ մարտական գործողության, ԵԿՄ Գորիսի կազմակերպության (որի նախագահը եղել է Սուրիկ Խաչատրյանը) և Գորիսի զինկոմիսարիատի կեղծ միջնորդագրերի և բժշկական կեղծ տեղեկանքների հիման վրա ճանաչվել է պատերազմի հաշմանդամ, ստացել բարձր կենսաթոշակ, այդ հանցանքի միջոցով տարիներ շարունակ պետությունից յուրացրել, հափշտակել է առանձնապես խոշորամասշտաբ դրամական միջոցներ: Պատերազմի, առհասարակ, հայրենիքի պաշտպանության հետ կապ չունեցած Լիսկայի այլ մերձավորներ նույնպես ճանաչվել են պատերազմի հաշմանդամ և յուրացրել առանձնապես մեծ չափերի պետական ֆինանսական միջոցներ:

Սուրիկ Խաչատրյանը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի սեփականությունը հանդիսացող «ՏաԹևեր» ճոպանուղու շահագործման ընթացքում մարզպետի իր պաշտոնական դիրքի չարաշահումների միջոցով Տաթևի, Հալիձորի, Տանձատափի գյուղական համայնքների իշխանություններին հարկադրել է կատարել հանցանքներ, որոնցից ստացել է մեծամասշտաբ եկամուտներ: Հալիձոր գյուղի (նախկին գյուղապետ՝ Սամվել Ասրյան) համայնքին պատկանող և ճոպանուղու մուտքին կից գտնվող 2000 ք.մ. հողատարածքը չնչին գնով սեփականաշնորհել-զավթել է և այն ձևակերպել է իր վարորդ, Գորիս քաղաքի բնակիչ Մանվել Մալինցյանի անունով:

Տաթևի գյուղական համայնքից (գյուղապետ Մուրադ Սիմոնյան) չնչին գնով սեփականաշնորհել- զավթել է ճոպանուղու ելքին և Տաթևի վանքին կից գտնվող 2000-ական ք.մ երկու հողատարածքները, դրանք գրանցել է իր աներձագ, Գորիս քաղաքի բնակիչ Վարդան Բարսեղյանի և իր վարորդ Մանվել Մալինցյանի անուններով: Նշված երեք հողատարածքները Երևանի փոքր կենտրոնում գործող գնից ավելի թանկ վաճառել է «ՏաԹևեր» ձեռնարկությանը: Նույն կերպ զավթել է Հալիձոր համայնքի սեփականությունը հանդիսացող և գյուղին կից ու ճոպանուղուն մոտ գտնվող ավելի քան 10000 ք.մ. ընդհանուր մակերես ընդգրկող 5 կտոր հողատարածքները (6600ք.մ.,1100ք.մ., 923 ք.մ, 711 ք.մ., 614 ք.մ.) և դրանք ընդամենը 1300000 դրամով ձևակերպել իր հորեղբորորդի Սասուն Խաչատրյանի որդու՝ Կարեն Խաչատրյանի անունով:

Տաթևի և Տանձատափի (գյուղապետ՝ Ռոբերտ Մուշեղյան) գյուղական համայնքներից ճանկել է ևս 3000 ք.մ ընդհանուր մակերես ընդգրկող 3 կտոր հողատարածքները, դրանք ձևակերպել նույն անձանց անուններով, կարճ ժամանակ անց դրանք բազմապատիկ բարձր գներով վերավաճառել է նշված գյուղերի սահմանին փոքր հիդրոէլեկտրակայան կառուցող «Տաթևի անապատ» ընկերությանը, ձեռքի հետ էլ Տանձատափի բնակիչներին զրկել իրենց այգիները այդտեղով անցնող գետակի ջրով ոռոգելու հնարավորությունից, ինչից օգտվում էին հնուց ի վեր:

Տաթևի համայնքից զավթել է նաև Հայաստանի ամենատեսարժան վայրերից մեկի՝ Սատանայի կամրջի մերձակայքում գտնվող 2500ք.մ. հողատարածքը, որն ընդամենը 500 000 դրամով ձևակերպվել է Գորիսի իր դրածո քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի անվամբ: Լիսկան զավթել է նաև Քարաշենի (գյուղապետ` Գառնիկ Շահնուբարյան) գյուղական համայնքին պատկանող, մարմարի և ցեմենտի հանքանյութերով հարուստ տասնյակ հեկտարներ կազմող հողատարածքը, որտեղ վերջին շրջանում այդ հանքերը բացելու և շահագործելու նպատակով կատարվում են մեծամասշտաբ աշխատանքներ: Ահա, թե Սյունիքի նախկին մարզպետը ինչպես է հոգացել թշվառության մեջ հայտնված հիշատակված և այլ գյուղերի սոցիալական կարիքները:

Լիսկան մի քանի տարի առաջ առայժմ 99 տարով տիրացել է Իշխանասարի բարձրադիր լեռնալանջին գտնվող, Սևանա լճից հետո Հայաստանի իր մեծությամբ երկրորդ բնական՝ Սև լճին, որը ձևակերպել է 19 ամյա մարդասպան որդու՝ Տիգրան Խաչատրյանի անվամբ։ Այդ լճում աճում են մի քանի կիլոգրամանոց իշխան և այլ ձկնատեսակներ, որոնցով զարդարում է իր և իր հովանավորների խնջույքները։

Լիսկան մի քանի տարի առաջ (առայժմ նույնպես 99 տարով), զավթել է նաև Գորիսի տարածաշրջանի երկրորդ լիճը՝ Սդղի գյոլը, դրան հարակից մի քանի տասնյակ հեկտար հողատարածքները, լճի մերձակայքում 1970-ական թվականներին կառուցված լավագույն հանգստյան տունը, որտեղ, մասնավորապես, տեղի է ունեցել 2013թ-ի հունիսմեկյան ոճրագործությանը նախորդած խնջույքը։ Այդ հանգստյան տունը պատերազմի ընթացքում դարձրել էինք արցախցի հաշմանդամ մանուկների վերականգնողական կենտրոն, ինչը Լիսկան խլել է նրանցից։ Սուրիկ Խաչատրյանը մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո անգամ ամեն ինչ անում է՝ ճանկելու նաև այդ տարածքում պետական հսկայական միջոցներով կառուցված փակ լողավազանը։

Լիսկան և իր ազգականները զավթել են նաև իմ համառ ջանքերով ՀՀ կառավարության որոշմամբ 1993 թ-ին հաստատված Գորիս քաղաքի նոր գլխավոր հատակագծի մեջ ընդգրկված հարյուրավոր հեկտարներ կազմող հողատարածքները և դրանցից ստացել են վիթխարի եկամուտներ։

Լիսկան յուրացրել-հափշտակել է իր ղեկավարած «Սյունիք» բարեգործական հիմնադրամին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ագարակի, Կապանի կոմբինատների, Որոտանի ՀԷԿ-երի համակարգի, այլ ձեռնարկությունների ու անհատների փոխանցած միլիոնավոր դոլարների մեծ մասը։ «Խասյաթ է»․ նա պարզապես չէր կարող այդպես չվարվել։

Լիսկայի հարկադրանքով Գորիս քաղաքի ավագանու որոշումներով հիմնականում զեղչվել են իր վարորդներ Արագած, Մասիս Ղևոնդյանների և այլ մերձավորների թանկարժեք ավտոմեքենաների գույքահարկերը։

Լիսկան մեկ տարի առաջ «լծվել» է ՀՀ քաղաքացիների առողջության ապահովագրման գործին։ Նրա նախագահությամբ գործող Սյունիք բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Լևոն Մեջլումյանի, իր նախկին վարորդ և իրեն պատկանող գազալցակայաններից մեկի աշխատակից Ռազմիկ Թունյանի, բազմամյա մտերմուհի Սաիդա Ադունցի և Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանի որդիները (բոլորն էլ Գորիսից), իբրև ապահովագրական գործակալներ, մարզպետ Ս․ Խաչատրյանի իջեցրած անբեկանելի հրամանով անցնում են այդ «հույժ կարևոր» գործի իրականացմանը։ Մարզի պետական գրեթե բոլոր 3000 աշխատողները՝ հարկադրված, վճարելով 70․000-ական դրամ, որի 22 տոկոսը բաժին է հասնում գործակալներին, ապահովագրել են իրենց առողջությունը։ Երեք ամիսների ընթացքում հարկադիր ապահովագրությունից ստացած մաքուր շահույթը կազմել է ավելի քան 100․000 դոլար։ Ահա՝ ինչ ասել է «լիսկայական առողջապահական ապահովագրություն»։

Լիսկան Հայաստանից թալանած միջոցների մի փոքր մասով երկու տարի առաջ մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցել է մոտ 3000 ք/մ մակերես ընդգրկող առևտրի քառահարկ շենք, որը բարձր վճարով տվել է վարձակալության։

Լիսկան մեր հայրենիքից թալանած միջոցներով գնել և մաշել է մի քանի տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներ, որոնցից մի քանիսը մոտ մեկ մլն դոլարով գնել է մեկ տարի առաջ:

Լիսկան Հայաստանից թալանած միջոցների մի փոքր մասով էլ մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգուն հարող իշխող բարձունքում՝ հավանաբար քաղաքապետարանի որոշումով ձեռք բերված մի քանի հազար ք/մ հողատարածքում, շուտով ավարտին կհասցնի միլիոնավոր դոլարների արժեք ունեցող իր պալատի շինարարությունը։

Մեր ժամանակների հակահերոս Լիսկան, առաջնորդվելով «ախորժակն ուտելիս է բացվում» տխրահռչակ կարգախոսով, ոչ հեռու անցյալում, ՀՀ կառավարության որոշմամբ, զավթել է ՀՀ Սահմանադրությամբ ազգային սեփականություն հռչակված մեր երկրի ընդերքի մի մասի՝ պղնձով, մոլիբդենով, այլ կարևոր հանածոներով շատ հարուստ Գեղիի հանքը շահագործելու իրավունքը, կարճ ժամանակ անց՝ այն աստղաբաշխական գումարով՝ 65 մլն դոլարով (իրականում բազմապատիկ ավելին արժե), վաճառել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին և ամբողջությամբ գրպանել այն։ Զավթված կարևոր նշանակության այլ հանքերի շահագործումը կամ շահագործման իրավունքի վաճառքները սպասում են իրենց հերթին։

Լիսկան 2000 թվականին Որոտանի ՀԷԿ-երի կասկադի տնօրեն է կարգել մինչ այդ ոլորտի հետ ամենևին կապ չունեցած իր հորեղբորորդուն՝ Սասուն Խաչատրյանին, ով դրանից առաջ իբրև տնօրեն արդեն ցամաքեցրել էր Գորիսի տրիկոտաժի կարի արտադրական միավորումը։

Անցած 13 տարիներին Որոտանի կասկադը դարձրել են Սուրիկ և Սասուն Խաչատրյանների անհագուրդ եկամուտների վարար աղբյուրը։ Կասկադին անհրաժեշտ շինարարական, վերանորոգման աշխատանքների, թանկարժեք սարքավորումների և այլ միջոցների պետական գնումների անվան տակ դուրս են գրվել ոչ միայն խորհրդային ժամանակներին, այլև 1990-ական թվականներին բազմապատիկ գերազանցող ֆինանսական միջոցներ, որոնց զգալի մասը յուրացվել է։ Պարզվում է, որ միայն 2012-2013 թվականներին այդ ձեռնարկությանն իբր անհրաժեշտ 800 միլիոն դրամի շինվերանորոգման աշխատանքները կատարվել են միայն «Ալպոգա» ՍՊԸ-ի կողմից, որի տնօրենը ձեռնարկությունից ամսական 200000 դրամ աշխատավարձ ստացող և Սասուն Խաչատրյանին ենթակա աշխատակիցն է։ Փաստորեն, նշված ՍՊԸ-ն ենթակա է եղել Սասուն Խաչատրյանին։

Անաչառ ստուգումները կպարզեն նաև, թե ինչ նպատակի են ծառայեցվել Ս․ Խաչատրյանի կողմից կասկադի միջոցներից «Նաիրիտ» արտադրական միավորմանը, Վանաձորի «Քիմպրոմ» ձեռնարկությանը, «Սյունիք» բարեգործական հիմնադրամին փոխանցված հսկայամասշտաբ ֆինանսները։

Կասկադի տարբեր հաստիքներում ապօրինաբար ձևակերպվել են Սուրիկ և Սասուն Խաչատրյանների բազմաթիվ ազգականներ, մերձավորներ, մասնավորապես՝ Լիսկայի աներձագ, իրեն պատկանող «Տիգրան և Տրդատ» ՍՊԸ-ի բազմազբաղ տնօրեն և բազմաթիվ օբյեկտների «սեփականատեր» Վարդան Բարսեղյանը, Լիսկայի եղբորորդի Էրիկ Խաչատրյանը, ովքեր տարիներ շարունակ, չաշխատելով այդ ձեռնարկությունում, ստացել են բարձր աշխատավարձ։

Սասուն Խաչատրյանը Տաթևի հիդրոէլեկտրոկայանին հարող գրեթե ողջ՝ ավելի քան 13 հազար ք/մ հողատարածքները մի շարք շինությունների հետ նախ 99 տարով, չնչին գնով վարձակալության է տրամադրել ձեռնարկության աշխատակիցներ Անուշ Ղարագյոզյանին և Սամվել Ալեքսանյանին: Կարճ ժամանակ անց չեղյալ է համարել վարձակալության պայմանագրերը, այնուհետև 6250 ք/մ հողատարածքը (պտղատու այգի, մի քանի շինություններ, լողավազան) ընդամենը 1 մլն 290 հազար դրամով վաճառել է Անուշ Ղարագյոզյանին, 6870 ք/մ հողատարածքն էլ համապատասխան շինությունների հետ ընդամենը 404 հազար դրամով վաճառել է Սամվել Ալեքսանյանին։ Այդ գործարքներից անմիջապես հետո նշված հողատարածքներն ու շինությունները նույն գներով վերավաճառվել են Սասուն Խաչատրյանի որդուն՝ Կարեն Խաչատրյանին։
Այժմ Սասուն և Կարեն Խաչատրյանների սեփականությունն են հանդիսանում երեք տասնյակից ավելի շենքեր, առանձնատներ, բնակարաններ, գազալցակայաններ, ռեստորաններ, սննդի այլ օբյեկտներ, հողատարածքներ, այլ կարողություններ։
Տխրահռչակ Լիսկան, չունենալով որևէ արժանիք, 1992թ. ամռան վերջերին միանգամից ստացել է ՀՀ զինված ուժերի կապիտանի աստիճան (կապիտանին նախորդող ութ աստիճանները հավանաբար ստացել է կալանավայրերում), ռազմական գործում ունենալով միայն ձախողումներ, ըստ էության, դասալիքի կարգավիճակում, սրընթաց ստացել է ՀՀ զինված ուժերի մայորի, փոխգնդապետի, գնդապետի կոչումներ:
Նրա անփառունակ զինվորական գործունեությունը, ավելի ճիշտ՝ անգործությունը, հաստատել են ՀՀ 1992-1993թթ. պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը, 1992-1999թթ. փոխնախարար Վահան Շիրխանյանը, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, Վազգեն Սարգսյանի կողմից 1992-1993թթ. Սյունիքում իբրև ռազմական թղթակից նշանակված և ծառայած Կիմ Գիլոյանը, Լաչինում 1992թ. տեղակայված հատուկ գնդի հրամանատար Սամվել Մկրտչյանը, բազմաթիվ այլ հրամանատարներ և ազատամարտիկներ:

Լիսկան պատերազմի ժամանակ և դրանից հետո արտակարգ ոգևորությամբ միայն թալանել է մեր հայրենիքը, մասնավորապես՝ ազատագրված տարածքները:
Առանց Լիսկայի «ավանդ»-ի՝ գրեթե ամբողջությամբ չէին հատվի հարյուրավոր հեկտար ազատագրված անտառները, դրանով մեծ վնաս է հասցվել Սյունյաց աննկարագրելի բնաշխարհին, որի մասին Ա. Բակունցը շեշտել է. «Կուսական ասելը քիչ է»:
«Առաջին լրատվական» կայքով 2013թ. դեկտեմբերի 9-ին հայտարարել եմ, որ Սուրիկ Խաչատրյանը 1972թ. հեռացվել է դպրոցից, իսկ 90-ական թվականների սկզբներին ապօրինի ճանապարհով՝ հանցագործության արդյունքում, ըստ էության, ձեռք է բերել միջնակարգ դպրոցի ավարտական վկայական, այնուհետև նույն իննսունականների կեսերին մեկ ժամ անգամ դասի չհաճախելով, չմասնակցելով որևէ քննության, ստուգարքի՝ ձեռք է բերել նաև Գորիսի «Պրոգրես» համալսարանի շրջանավարտի գերազանցության դիպլոմ, իսկ 1999-ին իբր ընդունվել և մի քանի տարի հետո դարձյալ՝ իբր գերազանցությամբ, ավարտել է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական կառավարման ակադեմիան, նորից ստացել կարմիր դիպլոմ:

Ի լրումն այդ ամենի՝ հայտարարում եմ, որ նույն հանցագործ ճանապարհով իր կնոջ՝ Լորետա Բարսեղյանի համար 90-ականներին ձեռք է բերել միջնակարգ դպրոցի ավարտական վկայական, այնուհետև նույն՝ «Պրոգրես» համալսարանի (հետագայում վերանվանվել է «Սյունիք») շրջանավարտի դիպլոմ, իսկ մոտ տասը տարի առաջ իր՝ ըստ էության կիսագրագետ կնոջը կարգել է Գորիսի ԶԱԳՍ-ի պետ, և արդեն տասը տարի շարունակ նա զբաղեցնում է այդ պաշտոնը:

Սուրիկ Խաչատրյանն ունի երկու որդի՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, երկուսն էլ սկզբում մի քանի տարի իբր սովորել են Գորիսում՝ Բակունցի անվան միջնակարգ դպրոցում, ապա Գորիս քաղաքի վարժարանում: Քանիցս հրապարակումներ են եղել, թե իրենց այլանդակ վարքով ինչպես են հանել ուսուցիչների հոգիները: Սուրիկ Խաչատրյանը, չարաշահելով մարզպետի իր դիրքը, 2010-ին ստիպել է Կապան քաղաքի թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Է. Բեգլարյանին, որ նա, իր դիրքը չարաշահելով, նույն թվի հուլիսի 9-ին Լիսկայի 16-ամյա որդուն՝ Տիգրանին, տրամադրի գրեթե գերազանց առաջադիմության ատեստատ, որի համարն է AA460497: Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունում տասներկուամյա կրթական համակարգ է գործում, և այդ տասնվեց տարեկան տղային, թռիչքային ձևով դասարանից դասարան փոխադրելով, տվել է այդ ատեստատը, մինչդեռ նա 17-18 տարեկանում պիտի ավարտեր դպրոցը:

Նույն թվականին Սուրիկ Խաչատրյանը որդուն ընդունել է տվել Գորիսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, կարգել նույն բուհի ուսանողական խորհրդի նախագահ: Մեկ տարի անց՝ չնայած բոլորը գիտեին, որ նա չէր առաջադիմում, բոլոր դասախոսները նրան գնահատելիս գերազանց են նշանակել, մինչդեռ նա որևէ քննության ու ստուգարքի չի ներկայացել:

2011 թվին Սուրիկ Խաչատրյանը որդու ազատ տեղաշարժի համար նրան ձևակերպել է իբրև պատմության ֆակուլտետի հեռակա բաժնի երկրորդ կուրսի ուսանող: Հետաքրքիր է, որ լինելով հեռակա բաժնի ուսանող՝ նա շարունակում է մեկ տարի մնալ նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ: Վերջերս էլ արդեն փաստաթղթերն այդ բուհից հանել է, չգիտեմ՝ մայրաքաղաքի որ բուհում է ձևակերպելու նրան:

Մենք բացահայտել ենք նաև, որ նույնը կատարել է իր կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի համար. նույն հանցագործության միջոցով՝ կեղծիքներով, նրա համար հանրակրթական դպրոցի ատեստատ է ապահովել: Նա ձևակերպվել է իբրև ՀՊՏՀ առաջին կուրսի ուսանող՝ այն դեպքում, երբ իր դասընկերները դեռ դպրոցում են, փաստորեն՝ կրտսեր որդու համար ևս միջնակարգ և ավագ դպրոցների ավարտական ատեստատ է կեղծվել:
«Առաջին լրատվական» կայքով 2014թ. հունվարի 14-ն հայտարարել եմ, որ մեր երկիրը իրավական պետություն լինելու պարագայում, ինչպես հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ, հրապարակածս փաստերից յուրաքանչյուրը կբավարարեր մեր ժամանակների արտասովոր ոճրագործին ձերբակալելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Այսօր խորը արգահատանքով մեկ անգամ ևս անդրադառնում եմ Լիսկայի քրեական ընթացքին՝ առանձնացնելով նրա կատարած հանցանքներից երկուսը: Մեկ ամիս առաջ հրապարակել եմ, որ Սուրիկ Խաչատրյանը, 2010 թվականին կոպտորեն չարաշահելով Սյունիքի մարզպետի իր պաշտոնեական դիրքը, Կապան քաղաքի թիվ երեք ավագ դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանին հարկադրել է կատարել հանցագործություն, որն էլ, ենթարկվելով մարզպետի հրամանին, Կապանում մեկ օր չապրած, որևէ դասաժամի չհաճախած, որևէ քննության չմասնակցած նրա 16-ամյա ավագ որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, նախ ձևակերպել է դպրոցի աշակերտների ցանկում, արագացված տեմպով թռցրել դասարանից դասարան, ապա ամենաբարձր գնահատականները նվիրել վերջինիս և 2010թ. հուլիսի 9-ին նրան տրամադրել դպրոցի ավարտական գրեթե գերազանցության ատեստատ:

Մարզպետ հոր և դպրոցի տնօրեն Է. Բեգլարյանին հանցակից Տ. Խաչատրյանը ձեռք բերած կեղծ ատեստատի և միասնական ավարտական քննություններից ստացած կեղծ գնահատականների միջոցով հանիրավի ընդունվել և զբաղեցրել է Գորիսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի պետպատվերով և բանակից տարկետման իրավունքով ուսանողի տեղը:

ՀՀ իրավապահ համակարգի՝ Լիսկայի հանցանքների նկատմամբ լեթարգիական քնի ընթացքում արդեն իսկ բացահայտել եմ, որ նա ուսման նկատմամբ որևէ հակում չդրսևորած, վերջին տարիներին դպրոց չհաճախած, միմիայն Գորիսում բնակված իր կրտսեր որդու՝ 16-ամյա Տրդատ Խաչատրյանի համար 2012 թվականին ձեռք է բերել ՌԴ ռուսական միջնակարգ դպրոցում սովորելու և ավարտական դասարան փոխադրվելու մասին կեղծ փաստաթուղթ, իր ղեկավարած Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանին ստիպել է այդ աղաղակող կեղծիքի հիման վրա իր որդուն նախ ձևակերպել դպրոցի ավարտական դասարանի աշակերտների ցուցակում, ապա 2013թ. հուլիսին նրան նվիրել դպրոցի ավարտական գրեթե գերազանցության կեղծ ատեստատ:

Անշուշտ, Մատվեյ Ղազարյանը չէր կարող չիմանալ, որ Լիսկայի որդին երբեք չի բնակվել Ռուսաստանում, ավելին՝ որ նա տարիներ շարունակ իր ոչ թե ուսման, այլ արյան ծարավ ավագ եղբոր հետ նախընտրել է ծեծել-ջարդել գորիսեցի պատանիներին, երիտասարդներին, խեղել, խորտակել սյունյաց օրիորդների ճակատագրերը, որ իր արարքը հետապնդվում էր ՀՀ քրեական օրենսդրությամբ, որ ինքը բարձր առաջադիմությամբ կեղծ ատեստատ էր տվել մեկին, որի երբեմնի դասընկերները այսօր էլ սովորում են դպրոցում: Տրդատ Խաչատրյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերած ատեստատի միջոցով 2013թ. զբաղեցրել է ԵՊՏՀ շուկայաբանության (մարքեթինգ) ֆակուլտետի 1-ին կուրսի՝ պետպատվերով ու բանակից տարկետման իրավունքով ուսանողի տեղը: Այսպիսով՝ Լիսկան փորձել է «ապացուցել», որ իր որդիները առանց դպրոց հաճախելու օժտված են դասարանից դասարան թռչելու արտասովոր ունակություններով, որոնցով գերազանցում են անգամ իշխանության կարկառուն ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին:
Իրականում Սուրիկ Խաչատրյանի որդիներին մեծ ցանկության դեպքում կարելի կլինի համարել կիսագրագետ, նրանք հանցակից են իրենց հորը, նշված դպրոցների տնօրեններին, նրանք ավագ դպրոցի ավարտական ատեստատներին և պետական համալսարանի ուսանողի կարգավիճակներին տիրացել են մարզպետ հոր, Կապան քաղաքի թիվ 3 դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանի, Վերիշեն դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանի և այլոց պաշտոնեական դիրքի կոպտագույն չարաշահումների ու ծանրացուցիչ հանգամանքներում կատարված պաշտոնեական կեղծիքների միջոցով:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ այդպիսի հանցանքներ կատարողների տեղը բանտն է: Հանրահայտ է, որ կատարվածից նվազ ծանր հանցանքների համար Հայաստանում բազմաթիվ անձինք դատապարտվել, ազատազրկվել և այսօր էլ իրենց պատիժներն են կրում կալանավայրերում: Ողբալի եմ համարում այն, որ Գորիսում քիմիայի լավագույն ուսուցիչ, տասնամյակներ իմ և շատերի հարգանքին արժանացած Մատվեյ Ղազարյանը ունեցել է նման բարոյական անկում և հայտնվել Լիսկայի հանցավոր թակարդում:
Հերթական անգամ հայտարարում եմ, որ կեղծ են նաև Լիսկայի՝ միջնակարգ կրթության ատեստատը, համալսարանական գերազանցության դիպլոմը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի շրջանավարտի գերազանցության դիպլոմը, պետական բարձր պարգևներն ու կոչումները, իր կնոջ՝ Լորետա Բարսեղյանի միջնակարգ կրթության ատեստատը, համալսարանական դիպլոմը:

Պարզվել է, որ կեղծ են նաև Լիսկայի եղբորորդի Էրիկ Խաչատրյանի՝ վերը նշված Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոցի 2000 թվականի ավարտական ատեստատը և դրա հիման վրա ստացած ԵՊՃՀ Գորիսի մասնաճյուղի 2004 թվականի շրջանավարտի դիպլոմը: Այդ ամենը ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով:

ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանից վճռականորեն պահանջել եմ հիմք ընդունել ինչպես վերը նշված, այնպես էլ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա բանդայի ոճիրների մասին հրապարակածս բազմաթիվ փաստերը, առաջնորդվել օրենքի առջև բոլորի հավասարության, կատարած հանցանքների համար պատժի անխուսափելիության ՀՀ Սահմանադրության իմպերատիվ պահանջներով, անհապաղ քրեական գործ հարուցել հրապարակածս փաստերի առթիվ, վերջապես ձեռնաշղթաներ հագցնել Լիսկային, նրա բոլոր հանցակիցներին և նրանց կանգնեցնել քրեական արժանի պատասխանատվության առաջ:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հասցեագրածս դիմումում շեշտել եմ, որ Սուրիկ Խաչատրյանը միայն մոլիբդենով և պղնձով հարուստ Գեղիի հանքի շահագործման իրավունքի վաճառքի միջոցով Հայաստանի Հանրապետությունից հափշտակել է ավելին, քան գողացել, կողոպտել, յուրացրել են ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով դատապարտված և քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժները կրող բոլոր կալանավորները միասին:

Հանրահայտ է, որ Երևանի հումանիտար քոլեջի տնօրենը ավարտական մեկ կեղծ ատեստատ տալու համար այժմ կանգնած է քրեական պատասխանատվության առաջ և սպասում է դատավճռի: Պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար դատապարտվել, ազատազրկվել են բազմաթիվ այլ պաշտոնյաներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը սահմանում է` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) Հաղորդումն ըստ ենթակայության մասին»:
Ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը իմ փաստարկված, հիմնավոր դիմումին դրական ընթացք տալու, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 – 181 –րդ հոդվածներով ղեկավարվելու, ՀՀ դատախազության մասին օրենքով իրեն վերապահված լիազորությունը կիրառելու, ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը վերացնելու, Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների, մերձավորների, ենթակա պաշտոնյաների հանցագործությունների մասին հրապարակածս ճչացող փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու փոխարեն դիմումս հանիրավի վերահասցեագրել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, ում անգործությունը բողոքարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին:
Այսպիսով` ՀՀ գլխավոր դատախազությունը իմ գրավոր դիմումից հետո անգամ նույնպես դրսևորել է անգործություն, ինչին իբրև հետևանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացել եմ երկրորդ անհեթեթ գրավոր պատասխանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ գլխավոր դատախազությունը ընդամենը հերթական անգամ ապացուցել են, որ անզոր են Սուրիկ Խաչատրյանի կատարած հանցանքների հանդեպ և չեն հանդգնում վերջինիս կանգնեցնել քրեական պատասխանատվության առաջ:»
Վերաքննիչ բողոքում նշել եմ նաև, որ «բողոքարկվող որոշման մեջ Դատարանը, մասնավորապես, եզրակացրել է, որ իմ կողմից «նկարագրված արարքների մի մասում կատարված կամ նախապատրաստվող կոնկրետ հանցագործությունների փաստերը մատնանշող բավարար տվյալներ չեն նշվել և դրանք հանցագործության մասին հաղորդում ընդունելու և դրանց հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում կայացնելու հիմքերը բացակայում են»:
Դատարանի այս հետևությունը բացարձակ անհիմն է, քանի որ այդպես էլ անորոշ է, թե իմ կողմից ներկայացված մի քանի տասնյակ հանցագործությունների փաստերից որ փաստերն են, որ, Դատարանի կարծիքով, հանցագործությունների բավարար տվյալներ չեն պարունակել: Բողոքարկվող որոշման հետագա շարադրանքում նույնպես Դատարանը միտումնավոր խուսափել է որոշակիությունից, նշելով, մասնավորապես, որ «դեպքերի մի մասով ժամանակին հարուցվել են քրեական գործեր և կատարված նախաքննությամբ լուծվել է դրանց ընթացքը», «ներկայացված հրապարակումների մի մասը վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանի ազգականներին և այլ անձանց», «քննարկմամբ պարզվել է նաև, որ Սուրիկ Խաչատրյանի ազգականներին պատկանող մի շարք դեպքերի առթիվ նույնպես հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննությունն իրականացվել է և ընթացքը լուծվել է ըստ քննչական ենթակայության»: Ինչպես տեսնում ենք, մեջբերված բոլոր դեպքերում Դատարանը գործածել է «արարքների մի մասում», «դեպքերի մի մասով» և նմանօրինակ անորոշ, վերացական արտահայտություններ, խուսափելով անդրադառնալ իմ կողմից մատնանշված հանցագործությունների որոշակի փաստերին: Հասկանալի չէ նաև, թե որ դեպքերի մասով են ժամանակին հարուցվել քրեական գործեր, ինչպես է լուծվել դրանց ընթացքը՝ ինչ դատավարական որոշումների կայացմամբ, որտեղից է Դատարանին հայտնի այդ մասին:

Մինչդեռ, իմ կողմից ներկայացված հանցագործությունների բազմաթիվ փաստերից յուրաքանչյուրը բավարար է, որպեսզի իրավասու մարմինները անմիջապես հարուցեն քրեական գործ և ձեռնամուխ լինեն նախաքննության իրականացմանը: Եվ միայն արդյունավետ և պատշաճ նախաքննություն իրականացնելու արդյունքում կարող են և պետք է բացահայտվեն կոնկրետ հանցագործության կատարման բոլոր հանգամանքները, հանցագործության կատարմանը մասնակցած անձանց շրջանակը, յուրաքանչյուրի դերը, մեղքի աստիճանը և մյուս հանգամանքները: Հանցագործությունների բավարար տվյալներ իմ կողմից չնշելու մասին Դատարանի հետևությունը ուղղակի նշանակում է, որ հանցագործությունը բացահայտելու պարտականությունը Դատարանը դնում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձի վրա: Այլ կերպ ասած՝ հանցագործությունների մասին տեղեկությունների տիրապետող անձը ոչ թե պետք է դիմի համապատասխան իրավապահ մարմիններին, այլ պետք է կատարի սեփական «քննությունը», հավաքի ապացույցներ, նոր միայն դիմի իրավասու մարմնին, որպեսզի ներկայացված տվյալները վերջինիս կողմից համարվեն «բավարար»:
Իրավական պետությունում իրավապահ մարմնի գլխավոր գործառույթներից մեկը իրավակարգի պահպանումն է հանցավոր ոտնձգություններից, այդ թվում՝ նախապատրաստվող հանցագործությունները կանխելու, իսկ կատարված հանցագործությունները բացահայտելու և մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու (արդարությունը վերականգնելու, ինչպես նաև նոր հանցագործությունների կատարումը կանխարգելելու նպատակով) միջոցով: Ակնհայտ է նաև, որ տվյալ դեպքում իրավապահ մարմինը իրականացնում է հանրային գործառույթ, հետևաբար որևէ նշանակություն չունի, թե հանցագործության մասին հաղորդումը ներկայացնում է հանցագործությունից անմիջականորեն տուժած անձը (պետք է հաշվի առնել նաև, որ Սուրիկ Խաչատրյանի և նրա ազգականների կողմից հանցավոր ոտնձգությունների ենթարկված անձանցից շատերը հաշվեհարդարի ենթարկվելու երկյուղից դրդված կխուսափեն անձամբ ներկայացնել հաղորդում), թե այլ անձ: Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ իմ կողմից վերը վկայակոչված հանցագործությունների մի մասով տուժող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

Լիովին անհիմն է նաև Դատարանի այն փաստարկը, որ ներկայացված դեպքերի մի մասը չի վերաբերում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական ենթակայությանը, ուստի վերջինս իրավասու չէր վարույթ իրականացնելու դրանց կապակցությամբ: Եթե անգամ կան հանցագործությունների փաստեր, որոնք պատկանում են այլ քննչական մարմնի ենթակայությունը, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարտավոր էր որոշում կայացնել հաղորդումն ըստ ենթակայության ուղարկելու մասին»:

Պնդում եմ, որ ամբողջությամբ անհիմն ու ապօրինի են դատարանի «պատճառաբանությունները և եզրահանգումը»:

Դատարանը ոչ միայն անտեսել, չի կարևորել վերաքննիչ բողոքում, դատական նիստերում իմ և իմ լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանի ներկայացրած բազմապատիկ ավելի քան բավարար փաստարկումները, տեղեկությունները, տվյալներն ու հիմնավորումները, այլև, հակառակ ՀՀ օրենսդրության պահանջի, բողոքս համարել է «հիմնազուրկ»: Հայաստանյան և համամարդկային իրավական պրակտիկան վկայում է, որ հանցագործությունների փաստերի մասին նույնիսկ անանուն կցկտուր հաղորդումների հիման վրա բացահայտվել են միլիոնավոր հանցանքներ և դրանց հեղինակները ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների կատարած բազմաթիվ հանցանքների մասին հրապարակածս հիմնավոր հայտարարությունների և ներկայացրածս դիմումների, բողոքների պարագայում առկա է տրամագծորեն հակառակ պատկեր:

Դատական նիստերում ունեցածս ծավալուն ելույթներում շեշտել եմ, որ իմ հայտարարություններում և դիմումներում ներկայացրածս ավելի քան վաթսուն հանցանքների ճնշող մեծամասնությունը կատարվել է վերջին մի քանի տարիներին և որ դրանք հեղինակել է պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ Սուրիկ Խաչատրյանը, կամ էլ դրանց մի մասը կատարել են այլ պաշտոնյաներ` նրա հարկադրանքով:

Դատական նիստերում իմ և իմ լիազոր ներկայացուցիչ Մ. Շուշանյանի ունեցած ելույթներում կարևորված փաստարկումները, հիմնավորումները Դատարանը ընդունել է իբրև «ձայն բարբառո հանապատի»:

Սուրիկ Խաչատրյանի կատարած որոշ հանցանքների մասին Դատարանին ներկայացրել եմ երկու-երեք էջանոց փաստարկված տեղեկություններ: Դատարանում շեշտել եմ նաև, որ իմ հայտարարություններից, դիմումներից հետո իրավապահների ակնկալած լրացուցիչ տեղեկությունները ստանալու համար նույնիսկ չեմ հրավիրվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ՀՀ գլխավոր դատախազություն: Նշվածի առնչությամբ Դատարանում չի եղել որևէ առարկություն և Դատարանի որոշման մեջ այդ մասին չկա որևէ վերաբերմունք, գնահատական:

Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014թ. մայիսի 22-ի որոշումը վերացնել և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը , ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել քրեական գործ հարուցել Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների կատարած բազմաթիվ հանցանքների առթիվ:
Կից ներկայացնում եմ սույն բողոքի օրինակը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագիրը և ՀՀ վերաքննիչ դատարանից ստացածս որոշման ծրարի լուսապատճենը:

Սամվել Հարությունյան

16 հունիսի 2014թ.

Voroshum_1 Voroshum_2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին

Սամվել Վաղարշակի Հարությունյան

Վերաքննիչ բողոք

Թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. մայիսի 19-ի «վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արևիկ Միրզոյանի հայցադիմումը վարույթ ընդունելու» որոշման դեմ
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի(այսուհետև` Դատարան) դատավոր Անի Մխիթարյանը, 15.08.2013 թվականին քննության առնելով Սուրեն Խաչատրյանի` իմ դեմ ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու հարցը, կոպտորեն խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները և «պարզելով», որ «հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահպանմամբ», կայացրել է ապօրինի որոշում` «Սուրեն Խաչատրյանի` ընդդեմ Սամվել Հարությունյանի` «հայցվորի պատիվը և արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջի մասին» հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ: Դատավոր Անի Մխիթարյանը այդ որոշումն ընդունելիս անտեսել է հայցադիմումով Սուրեն Խաչատրյանի հայրանունը նշված չլինելու և հայցվորի անձնագրի պատճենը հայցադիմումին կցված չլինելու փաստերը: Իմ լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը 2013թ. սեպտեմբերի 30-ին կայացած դատական նիստում պահանջել է դատարան ներկայացնել հայցվորի անձնագրի պատճենը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և, ընդունած որոշմամբ, հայցվորից պահանջել է անձնագրով ներկայանալ դատական հաջորդ նիստին: 2013թ. հոկտեմբերի 24-ին կայացած դատական նիստում ներկայացել է ոչ թե հայցադիմումում նշված անձնագրային տվյալներով (տրված 2005թ. նոյեմբերի 9-ին, ) Սուրեն Խաչատրյանը, այլ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, ով դատարանին ներկայացրել է իր անձնագիրը: Դատական նիստում պարզվել է, որ հայցվոր կողմն ունի բոլորովին ուրիշ` Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, (տրված 2013թ. մայիսի 15-ին, 001-ի կողմից, AN04732186) անձնագրային տվյալներ: Դատական նիստում Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ վերջերս է փոխել անձնագիրը և այդ պատճառով է հայցադիմումում նշել իր նախկին անձնագրային տվյալները: Նրա հայտարարությունից բխում է, որ իր հին անձնագիրը հանձնել և նոր անձնագիրը ստացել է հայցադիմումը ներկայացնելու օրվանից` 2013թ. օգոստոսի 8-ից հետո, որ մինչ այդ իր անունը եղել է Սուրեն, այնինչ, ինքը միշտ էլ կրել է Սուրիկ անունը, նոր անձնագիրն էլ ստացել է 2013թ. մայիսի 15-ին, որի պատճենը և ճիշտ տվյալները պարտավոր էր 2013թ. օգոստոսի 8-ին ներկայացնել դատարան: Այսպիսով` Սուրիկ Խաչատրյանը դատական այդ նիստում տվել է նաև սուտ վկայություն: Դատական նիստը նախագահող Անի Մխիթարյանը Սուրիկ Խաչատրյանի այդ հանցանքը բացահայտվելուց անմիջապես հետո պարտավոր էր նախ` ընդունել հայցադիմումում հայցվորի հայրանունը նշված չլինելու և հայցադիմումին անձնագրի պատճենը կցված չլինելու իրողության մեջ դատարանի թույլ տված սխալը, չսպասեր իմ լիազոր ներկայացուցիչ Մ. Շուշանյանի միջնորդությանը, գոնե հարգեր և ընդուներ այդ միջնորդությունը, իրավական գնահատական տար կատարվածին, դադարեցներ Ս. Խաչատրյանի կեղծ հայցադիմումի քննությունը և նրա կատարած հանցագործության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով դիմեր ՀՀ դատախազությանը: Հակառակ դրան` Դատարանն ընդամենը «ոչ պատշաճ» հայցվոր Սուրեն Խաչատրյանին այդուհետ համարել է «պատշաճ հայցվոր» Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, ինչը, անշուշտ, ճչացող ապօրինություն է:

Այսպիսով` 2013թ. օգոստոսի 8-ին Հայաստանում չէր կարող լինել և դատական հայց ներկայացնել Սուրեն Խաչատրյան (տրված 09.11.2005,…) անձնագրային տվյալներով քաղաքացի:

Ուստի, Սուրիկ Խաչատրյանի և թե դատավոր Անի Մխիթարյանի գործողություններում առկա է հանցակազմ (պաշտոնեական կեղծիք, պաշտոնական դիրքի չարաշահում), ինչը հետապնդվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Դատավոր Անի Մխիթարյանը, շարունակելով իր ապօրինի ընթացքը, օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, քննության առնելով քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արևիկ Միրզոյանի 2014թ. մայիսի 14-ի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին հարցը և «պարզելով» ու «արձանագրելով», որ «հայցադիմումն ընդունելի պահանջի մասով ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջների պահպանմամբ, կայացրել է «թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արևիկ Միրզոյանի հայցադիմումը Դատարանի վարույթ ընդունելու մասին որոշում:
Պնդում եմ, որ Դատարանի այդ որոշումն ակնհայտ անօրինական է, անհիմն է` հետևյալ հիմնավորմամբ:

1. Դատավոր Անի Մխիթարյանը Արևիկ Միրզոյանի կողմից Դատարանին 2014թ.
մայիսի 14-ին ուղղված հայցադիմումը դատարանի վարույթ ընդունելու հարցը քննության է առել և որոշում է ընդունել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ, ուշացումով: Դատավոր Ա. Մխիթարյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներով առաջնորդվելու, Արևիկ Միրզոյանի հայցադիմումը Դատարանի վարույթ ընդունելու հարցը եռօրյա ժամկետում քննության առնելու և որոշում կայացնելու փոխարեն` հետին ամսաթվով ընդունել է ապօրինի որոշում, այն ձևակերպել 2014թ. մայիսի 19-ով, կից գրությամբ ինձ հասցեագրել 2014թ. հունիսի 4-ին, փոստով ինձ ուղարկել 2014թ. հունիսի 11-ին, ինչը ստացել եմ 2014թ. հունիսի 12-ին: Այսպիսով ` դատավոր Ա. Մխիթարյանի այդ գործողություններում ևս առկա է հանցակազմ (պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք):

Պահանջում եմ անհապաղ, չսպասելով վերաքննիչ բողոքիս քննությանը,
հանցագործության այդ և նշածս մյուս փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու
համար դիմել ՀՀ դատախազությանը:

2. Արևիկ Միրզոյանի նկատմամբ 1992թ. դեկտեմբերի 26-ին կատարված առանձնակի ծանր հանցագործության փաստի առթիվ հարուցված և ավելի քան 21 տարիներ հանիրավի կասեցված քրեական գործի և նրա վերաբերյալ համոզմունքս ամփոփել եմ «Առավոտ» լրատվական կայքում 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս հայտարարության մեջ (կցվում է): Դատարանը չի կարևորել իրողությունը, որ Ա. Միրզոյանը թեկուզև սպասվածից 21 տարիներ ուշացումով, վերջապես պարտավոր է գիտակցել իր անարգված իրավունքների վերականգնման համար նաև իր պայքարի անհրաժեշտությունը:

Դատարանն անտեսել է օրենքի պահանջն առ այն, որ մարդիկ դատական պաշտպանության կարող են դիմել վիրավորանք և զրպարտություն պարունակող հոդվածները, ելույթները, հայտարարությունները հրապարակվելուց հետո մեկ ամսյա ժամկետում:

Դատարանը ամբողջությամբ անտեսել է այն իրողությունները, որ Ա. Միրզոյանը «Հայոց Աշխարհ» թերթում 2000թ. հունիսի 21-ին «Մեր ժամանակների հերոսը», «Առավոտ» թերթում 2013թ. հունիսի 12-ին «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա ու սպանել չծնված երեխային», 2014թ. մարտի 19-ին «ՊՆ գեներալը ականատես է եղել Սուրիկ Խաչատրյանի հետ կապված սիրային պատմությանը» հոդվածների հրապարակումից հետո ընդհանրապես չի դիմել դատական պաշտպանության, իսկ «Առավոտ» լրատվական կայքում 2014թ. ապրիլի 11-ին «ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվելուց առաջ ձգտել է բացահայտել Լիսկայի սիրուհի Արևիկ Միրզոյանի սպանության փորձի առանձնակի ծանրության հանցանքը» հոդվածի հրապարակումից հետո դատական պաշտպանության է դիմել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից ուշացումով:
3. Դատարանը նույնիսկ չի հարգել և անտեսել է Արևիկ Միրզոյանի գործով երրորդ անձ ներգրավելու մասին 2014թ. ապրիլի 14-ի դատական նիստում հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին իր իսկ կայացրած որոշումը:
4. Ես երբեք Ա. Միրզոյանի կամ այլ անձի իրավունքները և ազատությունները չեմ խախտել և խախտելու նպատակ չեմ հետապնդում: Որևէ անձի չեմ վիրավորել, չեմ զրպարտել և պարզապես չեմ կարող ունենալ նման նպատակ:

Իմ գիտակցական կյանքում միշտ պայքարել եմ, որ մեր բոլոր հայրենակիցները, հատկապես մեր հայրենիքում, պետության կողմից լինեն պաշտպանված, ոչ մեկից և ոչնչից չվախենան, չսարսափեն, չդողան: Իմ ուժերին ներածի չափով շարունակում եմ պայքարս հանուն հայ ժողովրդի, մեր երկրի բոլոր քաղաքացիների, բոլոր հայերի մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների, հանուն հայ մարդկանց անարգված իրավունքների վերականգնման: Կարևորելով Ֆ. Դոստոևսկու «Առանց տառապանքի չկա գաղափար» բանաձևումը և հնարավորինս հետևելով մեծն Գ. Նարեկացու օրինակին, շարունակում եմ տառապել թշվառության մեջ հայտնված և անարգանքի ենթարկված մեր հայրենակիցների մեծ մասի համար, վայելել տառապանքի «պտուղները»: Վ. Շեքսպիրը զուր չի ասել. «Այս ամենից հոգնատանջ ես ուզում եմ փախչել հար, բայց ցավում եմ քեզ թողնել միայնակ ու վշտահար»:

Ես ավելի մեծ ոգևորությամբ շարունակելու եմ պայքարս` ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի քրեական անսովոր ընթացքի և կամայականությունների:

Հայտարարում եմ` ոչ ոք չի կարող կանգնեցնել իմ ընթացքը: Միշտ էլ գիտակցել եմ, որ պարտաճանաչ յուրաքանչյուր հայ պետք է խարանի անարդարության դեմքը:
Ստրկատիրության, ճորտատիրության, ստրկամտության, ստորաքարշության վերացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համար բազմապատիկ ավել պայքարել են ոչ թե ստրուկները կամ ճորտերը, այլ ազատամիտ հսկաներ Վոլտերը, Դիդրոն, Ռուսոն, Չեռնիշևսկին, Նալբանդյանը, Լինկոլնը և ուրիշներ, որոնց զգալի մասը կյանքից զրկվել է այդ պայքարում:

Ահա, թե ինչու եմ հիմնազուրկ և անարդար համարում Ա. Միրզոյանի երկու ոտքով կաղացող «հիմնավորումները», «փաստարկումները» և Դատարանի կայացրած որոշումը:
Այսպիսով` Դատավոր Անի Մխիթարյանը կանաչ ճանապարհ է բացել զազրելի հանցանքների համար նախկինում քանիցս դատապարտված, կալանավայրերում տարիների պատիժներ կրած, բազում հանցանքների համար, ցավոք, դեռևս չդատապարտված Սուրիկ Խաչատրյանի առջև և միացել է վերջինիս անսովոր քրեական ընթացքի գլխավոր մերկացնողին` ինձ, իրավական, բարոյական և նյութական հաշվեհարդարի ենթարկելու նրա մոլուցքին:

Ելնելով վերոգրյալից` շեշտում եմ, որ դատավոր Ա. Մխիթարյանը խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները, չարաշահել է իր պաշտոնական դիրքը և կայացրել է բացահայտ անհիմն ու ապօրինի որոշում:

Ուստի, խնդրում եմ թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. մայիսի 19-ի` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Արևիկ Միրզոյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը վերացնել:
Կից ներկայացնում եմ`

Վերաքննիչ բողոքս Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին փոստային անդորրագրի պատճենը:

 

Սամվել Հարությունյան

13 հունիսի 2014թ.

Voroshum_2-1 Voroshum_2-2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին
Սամվել Վաղարշակի Հարությունյան

Վերաքննիչ բողոք
Թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. մայիսի 19-ի «վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի հայցադիմումը վարույթ ընդունելու» որոշման դեմ
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի(այսուհետև` Դատարան) դատավոր Անի Մխիթարյանը, 15.08.2013 թվականին քննության առնելով Սուրեն Խաչատրյանի` իմ դեմ ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու հարցը, կոպտորեն խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները և «պարզելով», որ «հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահպանմամբ», կայացրել է ապօրինի որոշում` «Սուրեն Խաչատրյանի` ընդդեմ Սամվել Հարությունյանի` «հայցվորի պատիվը և արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջի մասին» հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ: Դատավոր Անի Մխիթարյանը այդ որոշումն ընդունելիս անտեսել է հայցադիմումում Սուրեն Խաչատրյանի հայրանունը նշված չլինելու և հայցվորի անձնագրի պատճենը հայցադիմումին կցված չլինելու փաստերը: Իմ լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը 2013թ. սեպտեմբերի 30-ին կայացած դատական նիստում պահանջել է դատարան ներկայացնել հայցվորի անձնագրի պատճենը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և, ընդունած որոշմամբ, հայցվորից պահանջել է անձնագրով ներկայանալ դատական հաջորդ նիստին: 2013թ. հոկտեմբերի 24-ին կայացած դատական նիստում ներկայացել է ոչ թե հայցադիմումում նշված անձնագրային տվյալներով (տրված 2005թ. նոյեմբերի 9-ին, ) Սուրեն Խաչատրյանը, այլ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, ով դատարանին ներկայացրել է իր անձնագիրը: Դատական նիստում պարզվել է, որ հայցվոր կողմն ունի բոլորովին ուրիշ` Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, (տրված 2013թ. մայիսի 15-ին, 001-ի կողմից, AN04732186) անձնագրային տվյալներ: Դատական նիստում Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ վերջերս է փոխել անձնագիրը և այդ պատճառով է հայցադիմումում նշել իր նախկին անձնագրային տվյալները: Նրա հայտարարությունից բխում է, որ իր հին անձնագիրը հանձնել և նոր անձնագիրը ստացել է հայցադիմումը ներկայացնելու օրվանից` 2013թ. օգոստոսի 8-ից հետո, որ մինչ այդ իր անունը եղել է Սուրեն, այնինչ, ինքը միշտ էլ կրել է Սուրիկ անունը, նոր անձնագիրն էլ ստացել է 2013թ. մայիսի 15-ին, որի պատճենը և ճիշտ տվյալները պարտավոր էր 2013թ. օգոստոսի 8-ին ներկայացնել դատարան: Այսպիսով` Սուրիկ Խաչատրյանը դատական այդ նիստում տվել է նաև սուտ վկայություն: Դատական նիստը նախագահող Անի Մխիթարյանը Սուրիկ Խաչատրյանի այդ հանցանքը բացահայտվելուց անմիջապես հետո պարտավոր էր նախ` ընդունել հայցադիմումում հայցվորի հայրանունը նշված չլինելու և հայցադիմումին անձնագրի պատճենը կցված չլինելու իրողության մեջ դատարանի թույլ տված սխալը, չսպասեր իմ լիազոր ներկայացուցիչ Մ. Շուշանյանի միջնորդությանը, գոնե հարգեր և ընդուներ այդ միջնորդությունը, իրավական գնահատական տար կատարվածին, դադարեցներ Ս. Խաչատրյանի կեղծ հայցադիմումի քննությունը և նրա կատարած հանցագործության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով դիմեր ՀՀ դատախազությանը: Հակառակ դրան` Դատարանն ընդամենը «ոչ պատշաճ» հայցվոր Սուրեն Խաչատրյանին այդուհետ համարել է «պատշաճ հայցվոր» Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, ինչը, անշուշտ, ճչացող ապօրինություն է:

Այսպիսով` 2013թ. օգոստոսի 8-ին Հայաստանում չէր կարող լինել և դատական հայց ներկայացնել Սուրեն Խաչատրյան (տրված 09.11.2005,…) անձնագրային տվյալներով քաղաքացի:

Ուստի, Սուրիկ Խաչատրյանի և թե դատավոր Անի Մխիթարյանի գործողություններում առկա է հանցակազմ (պաշտոնեական կեղծիք, պաշտոնական դիրքի չարաշահում), ինչը հետապնդվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Դատավոր Անի Մխիթարյանը, շարունակելով իր ապօրինի ընթացքը, օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, քննության առնելով քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի 2014թ. մայիսի 14-ի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին հարցը և «պարզելով» ու «արձանագրելով», որ «հայցադիմումն ընդունելի պահանջի մասով ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջների պահպանմամբ, կայացրել է «թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի հայցադիմումը Դատարանի վարույթ ընդունելու մասին որոշում:
Պնդում եմ, որ Դատարանի այդ որոշումն ակնհայտ անօրինական է, անհիմն է` հետևյալ հիմնավորմամբ:

5. Դատավոր Անի Մխիթարյանը Անուշավան Առուշանյանի կողմից Դատարանին 2014թ. մայիսի 14-ին ուղղված հայցադիմումը դատարանի վարույթ ընդունելու հարցը քննության է առել և որոշում է ընդունել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ, ուշացումով: Դատավոր Ա. Մխիթարյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներով առաջնորդվելու, Ա. Առուշանյանի հայցադիմումը Դատարանի վարույթ ընդունելու հարցը եռօրյա ժամկետում քննության առնելու և որոշում կայացնելու փոխարեն` հետին ամսաթվով ընդունել է ապօրինի որոշում, այն ձևակերպել 2014թ. մայիսի 19-ով, կից գրությամբ ինձ հասցեագրել 2014թ. հունիսի 4-ին, փոստով ինձ ուղարկել 2014թ. հունիսի 11-ին, ինչը ստացել եմ 2014թ. հունիսի 12-ին: Այսպիսով ` դատավոր Ա. Մխիթարյանի այդ գործողություններում ևս առկա է հանցակազմ (պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք):

Պահանջում եմ անհապաղ, չսպասելով վերաքննիչ բողոքիս քննությանը, հանցագործության այդ և նշածս մյուս փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու համար դիմել ՀՀ դատախազությանը:

6. Անուշավան Առուշանյանի նկատմամբ 1996թ. փետրվարին կատարված առանձնակի ծանր հանցագործության փաստի առթիվ հարուցված և ավելի քան 18 տարիներ հանիրավի կասեցված քրեական գործի և նրա վերաբերյալ համոզմունքս ամփոփել եմ «Առավոտ» լրատվական կայքում 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս հայտարարության մեջ: Այդ մասին կատարում եմ ամբողջական մեջբերում. «Այժմ, անդրադառնամ 1996թ. փետրվարի 17-ին կատարված եւ մինչ օրս նույնպես չբացահայտված հանցագործությունների մյուս երկու փաստերին: Այդ օրը գորիսեցիները հերթական անգամ ցնցվեցին լուրից, որ Գորիսի քաղաքապետ և ՀՀ ԱԺ պատգամավոր Լիսկան կրակել է Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա, վերջինիս պատճառել հրազենային ծանր վնասվածքներ: Ավելին՝, այդ հանցանքից անմիջապես հետո Լիսկայի եղբայր Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը, հրազենով զինված, ներխուժել է Գորիսի հիվանդանոցի ռենտգեն կաբինետ, ուր մի շարք բուժաշխատողների, այլ անձանց ներկայությամբ, նկարահանում էին ծանր վիրավոր Ա. Առուշանյանին եւ կրակահերթ արձակել այնտեղ: Այնուհետև վիրավոր Ա. Առուշանյանին տեղափոխել են Երեւան եւ նրան ենթարկել բարդ վիրահատության: Կարճ ժամանակ անց` հանցագործությունների երկու փաստերի առթիվ Գորիսի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, որոնք նույնպես արժանացել են Արեւիկ Միրզոյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի բախտին: Ինչպես Ա. Միրզոյանի նկատմամբ կատարված դաժան հանցանքի, այնպես էլ 1996թ. փետրվարի 17-ի ոճիրների պարագայում հայրենի «բազմաչարչար իրավապահները» արձանագրել են անհայտ բաժանորդ, կներեք՝ անհայտ կրակող… Ողբամ զքեզ՝ Հայաստանի ողորմելի իրավապահ համակարգ: Այդ հանցանքները կատարելու կամ պարտակելու համար մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել քրեական կամ այլ կարգի պատասխանատվության: Իբրեւ իրավապահ համակարգում առկա արգահատելի իրողություններով վաղուց չզարմացող քաղաքացի, այնուամենայնիվ, զարմացած եւ վրդովված եմ այն փաստից, որ 1996թ. փետրվարի 17-ի ոճրագործության թիրախ եղած Անուշավան Առուշանյանը վախվորածությամբ եւ թուլակամությամբ չզիջելով անգամ Արեւիկ Միրզոյանին, Գորիսում հայտնի Չապաեւի թոռը լինելու պարագայում, ոչ միայն երբեւէ չի բողոքարկել նախաքննությունն իրականացրած եւ այն ձախողած մարմնի անգործությունը, այլեւ իր նկատմամբ կատարված ծանր հանցանքից նույնիսկ 18 տարի անց, այն էլ հեռավոր Ռուսաստանից, շարունակում է արհամարհել իր մեծ գերդաստանի պատիվն ու արժանապատվությունը: Նա, որին անձամբ չեմ ճանաչում, անշուշտ ոչ առանց Սուրիկ Խաչատրյանի միջամտության՝ դատավոր Անի Մխիթարյանին հասցեագրած հայտարարության մեջ նշել է. «Սամվել Հարությունյանի հայտարարությունը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից ինձ կրակելու փորձի վերաբերյալ կեղծ է, զրպարտություն է, եւ պատասխանողը այն կատարել է դիտավորությամբ: Խնդրում եմ պատասխանողից պահանջել լրատվության կամ այլ միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել»: Այսպիսով՝ Ա. Առուշանյանը պահանջում է իր դահճի փոխարեն՝ պատասխանատվության ենթարկել իր անարգված իրավունքների միակ պաշտպանին: Սա նշանակում է, որ Ա. Առուշանյանը հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր դահճին՝ իր հանդեպ դրսեւորած հոգատարության համար: Այո, Ա. Առուշանյանը յուրովի է սերտել «նապաստակի սրտով անտառ չեն մտնում» ժողովրդական ասույթի իմաստը: Արեւիկ Միրզոյանին, Անուշավան Առուշանյանին, Լիսկայի բոլոր զոհերին հավաստիացնում եմ. որքան էլ իրենք հակառակվեն՝ հետեւողականորեն շարունակելու եմ պաշտպանել իրենց անարգված իրավունքները, եթե անգամ իրենց դահիճի փոխարեն ենթարկվեմ հաշվեհարդարի: Եվս մեկ անգամ շեշտում եմ. վերը նշված փաստերի մասին նախկինում մամուլում եղել են ուշագրավ հրապարակումներ եւ ոչ Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ Արեւիկ Միրզոյանն ու Անուշավան Առուշանյանը չեն դիմել դատական կամ այլ իրավական պաշտպանության»:

Դատարանը չի կարևորել իրողությունը, որ Ա. Առուշանյանը թեկուզև սպասվածից 18 տարիներ ուշացումով, վերջապես պարտավոր է գիտակցել իր անարգված իրավունքների վերականգնման համար նաև իր պայքարի անհրաժեշտությունը:

Դատարանն անտեսել է օրենքի պահանջն առ այն, որ մարդիկ դատական պաշտպանության կարող են դիմել վիրավորանք և զրպարտություն պարունակող հոդվածները, ելույթները, հայտարարությունները հրապարակվելուց հետո մեկ ամսյա ժամկետում:

Դատարանը ամբողջությամբ անտեսել է այն իրողությունները, որ Ա. Առուշանյանը «Շրջան» թերթում 1996թ. փետրվարի 21-ին հրապարակված «Ինչո±ւ է վիրավորը թաքցնում…», «Հայոց Աշխարհ» թերթում 2000թ. հունիսի 21-ին «Մեր ժամանակների հերոսը», «Առավոտ» թերթում 2013թ. հունիսի 12-ին «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա ու սպանել չծնված երեխային», հոդվածների հրապարակումից հետո ընդհանրապես չի դիմել դատական պաշտպանության, իսկ «Առավոտ» լրատվական կայքում 2014թ. ապրիլի 11-ին «ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվելուց առաջ ձգտել է բացահայտել Լիսկայի սիրուհի Արևիկ Միրզոյանի սպանության փորձի առանձնակի ծանրության հանցանքը» հոդվածի հրապարակումից հետո դատական պաշտպանության է դիմել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից ուշացումով:

7. Դատարանը նույնիսկ չի հարգել և անտեսել է Անուշավան Առուշանյանին գործով երրորդ անձ ներգրավելու մասին 2014թ. ապրիլի 14-ի դատական նիստում հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին իր իսկ կայացրած որոշումը:
8. Ես երբեք Ա. Առուշանյանի կամ այլ անձի իրավունքները և ազատությունները չեմ խախտել և խախտելու նպատակ չեմ հետապնդում: Որևէ անձի չեմ վիրավորել, չեմ զրպարտել և պարզապես չեմ կարող ունենալ նման նպատակ:

Իմ գիտակցական կյանքում միշտ պայքարել եմ, որ մեր բոլոր հայրենակիցները, հատկապես մեր հայրենիքում, պետության կողմից լինեն պաշտպանված, ոչ մեկից և ոչնչից չվախենան, չսարսափեն, չդողան: Իմ ուժերին ներածի չափով շարունակում եմ պայքարս հանուն հայ ժողովրդի, մեր երկրի բոլոր քաղաքացիների, բոլոր հայերի մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների, հանուն հայ մարդկանց անարգված իրավունքների վերականգնման: Կարևորելով Ֆ. Դոստոևսկու «Առանց տառապանքի չկա գաղափար» բանաձևումը և հնարավորինս հետևելով մեծն Գ. Նարեկացու օրինակին, շարունակում եմ տառապել թշվառության մեջ հայտնված և անարգանքի ենթարկված մեր հայրենակիցների մեծ մասի համար, վայելել տառապանքի «պտուղները»: Վ. Շեքսպիրը զուր չի ասել. «Այս ամենից հոգնատանջ ես ուզում եմ փախչել հար, բայց ցավում եմ քեզ թողնել միայնակ ու վշտահար»:

Ես ավելի մեծ ոգևորությամբ շարունակելու եմ պայքարս` ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի քրեական անսովոր ընթացքի և կամայականությունների:

Հայտարարում եմ` ոչ ոք չի կարող կանգնեցնել իմ ընթացքը: Միշտ էլ գիտակցել եմ, որ պարտաճանաչ յուրաքանչյուր հայ պետք է խարանի անարդարության դեմքը:
Ստրկատիրության, ճորտատիրության, ստրկամտության, ստորաքարշության վերացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համար բազմապատիկ ավել պայքարել են ոչ թե ստրուկները կամ ճորտերը, այլ ազատամիտ հսկաներ Վոլտերը, Դիդրոն, Ռուսոն, Չեռնիշևսկին, Նալբանդյանը, Լինկոլնը և ուրիշներ, որոնց զգալի մասը կյանքից զրկվել է այդ պայքարում:

Ահա, թե ինչու եմ հիմնազուրկ և անարդար համարում Ա. Առուշանյանի երկու ոտքով կաղացող «հիմնավորումները», «փաստարկումները» և Դատարանի կայացրած որոշումը:
Այսպիսով` Դատավոր Անի Մխիթարյանը կանաչ ճանապարհ է բացել զազրելի հանցանքների համար նախկինում քանիցս դատապարտված, կալանավայրերում տարիների պատիժներ կրած, բազում հանցանքների համար, ցավոք, դեռևս չդատապարտված Սուրիկ Խաչատրյանի առջև և միացել է վերջինիս անսովոր քրեական ընթացքի գլխավոր մերկացնողին` ինձ, իրավական, բարոյական և նյութական հաշվեհարդարի ենթարկելու նրա մոլուցքին:

Ելնելով վերոգրյալից` շեշտում եմ, որ դատավոր Ա. Մխիթարյանը խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները, չարաշահել է իր պաշտոնական դիրքը և կայացրել է բացահայտ անհիմն ու ապօրինի որոշում
Ուստի, խնդրում եմ թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. մայիսի 19-ի` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը վերացնել
Կից ներկայացնում եմ`

1. Վերաքննիչ բողոքս Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու մասին փոստային անդորրագրի պատճենը,
2. Սուրեն Խաչատրյանի հայցադիմումի, Դատարանի 2013թ. օգոստոսի 15-ի որոշման պատճենները,
3. Սուրիկ Խաչատրյանի անձնագրի պատճենը,
4. Դատարանի կողմից ինձ ուղարկված ծրարի պատճենը,
5. «Շրջան» թերթում 1996թ. փետրվարի 21-ին հրապարակված «Ինչո±ւ է վիրավորը թաքցնում» վերնագրով պատճենահանված հոդվածը,
6. «Հայոց Աշխարհ» թերթում 2000թ. հունիսի 21-ին հրապարակված «Մեր ժամանակների հերոսը» վերնագրով պատճենահանված հոդվածը,
7. «Առավոտ» թերթում 2013թ. հունիսի 12-ին «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա ու սպանել չծնված երեխային», «Առավոտ» լրատվական կայքում 2014թ. ապրիլի 11-ին «ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվելուց առաջ ձգտել է բացահայտել Լիսկայի սիրուհի Արևիկ Միրզոյանի սպանության փորձի առանձնակի ծանրության հանցանքը», 2014թ. հունիսի 10-ին «Ընթերցողը փոխանցում է տեղեկատվություն Սուրիկ Խաչատրյանի դատվածության մասին» հրապարակված ու պատճենահանված հոդվածները:

 
Սամվել Հարությունյան
13 հունիսի 2014թ.

Voroshum_3-1 Voroshum_3-2
ՀՀ վճռաբեկ դատարանին
Սամվել Վաղարշակի Հարությունյան

Վճռաբեկ բողոք

Թիվ ԵԱԴԴ/ 0920/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 2014թ. հուլիսի 14-ի որոշման դեմ` ամբողջությամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան), նախագահությամբ Ա. Խառատյանի, քննության առնելով թիվ ԵԱԴԴ/0920/02/13 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) «Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 19.05.2014 թվականի որոշման դեմ պատասխանող Սամվել Հարությունյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը, բավարար փաստարկված և հիմնավորված վերաքննիչ բողոքս ոչ միայն չի ընդունել վարույթ, այլև 2014թ. հուլիսի 14-ին կայացրել է այն վերադարձնելու մասին ակնհայտ անօրինական ու անհիմն որոշում:
Ներկայացրածս վերաքննիչ բողոքում նշել եմ.
§Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի(այսուհետև` Դատարան) դատավոր Անի Մխիթարյանը, 15.08.2013 թվականին քննության առնելով Սուրեն Խաչատրյանի` իմ դեմ ներկայացրած հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու հարցը, կոպտորեն խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները և «պարզելով», որ «հայցադիմումը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահպանմամբ», կայացրել է ապօրինի որոշում` «Սուրեն Խաչատրյանի` ընդդեմ Սամվել Հարությունյանի` «հայցվորի պատիվը և արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար լրատվության միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջի մասին» հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ: Դատավոր Անի Մխիթարյանը այդ որոշումն ընդունելիս անտեսել է հայցադիմումում Սուրեն Խաչատրյանի հայրանունը նշված չլինելու և հայցվորի անձնագրի պատճենը հայցադիմումին կցված չլինելու փաստերը: Իմ լիազոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը 2013թ. սեպտեմբերի 30-ին կայացած դատական նիստում պահանջել է դատարան ներկայացնել հայցվորի անձնագրի պատճենը: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և, ընդունած որոշմամբ, հայցվորից պահանջել է անձնագրով ներկայանալ դատական հաջորդ նիստին: 2013թ. հոկտեմբերի 24-ին կայացած դատական նիստում ներկայացել է ոչ թե հայցադիմումում նշված անձնագրային տվյալներով (տրված 2005թ. նոյեմբերի 9-ին, ) Սուրեն Խաչատրյանը, այլ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, ով դատարանին ներկայացրել է իր անձնագիրը: Դատական նիստում պարզվել է, որ հայցվոր կողմն ունի բոլորովին ուրիշ` Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, (տրված 2013թ. մայիսի 15-ին, 001-ի կողմից, AN04732186) անձնագրային տվյալներ: Դատական նիստում Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ վերջերս է փոխել անձնագիրը և այդ պատճառով է հայցադիմումում նշել իր նախկին անձնագրային տվյալները: Նրա հայտարարությունից բխում է, որ իր հին անձնագիրը հանձնել և նոր անձնագիրը ստացել է հայցադիմումը ներկայացնելու օրվանից` 2013թ. օգոստոսի 8-ից հետո, որ մինչ այդ իր անունը եղել է Սուրեն, այնինչ, ինքը միշտ էլ կրել է Սուրիկ անունը, նոր անձնագիրն էլ ստացել է 2013թ. մայիսի 15-ին, որի պատճենը և ճիշտ տվյալները պարտավոր էր 2013թ. օգոստոսի 8-ին ներկայացնել դատարան: Այսպիսով` Սուրիկ Խաչատրյանը դատական այդ նիստում տվել է նաև սուտ վկայություն: Դատական նիստը նախագահող Անի Մխիթարյանը Սուրիկ Խաչատրյանի այդ հանցանքը բացահայտվելուց անմիջապես հետո պարտավոր էր նախ` ընդունել հայցադիմումում հայցվորի հայրանունը նշված չլինելու և հայցադիմումին անձնագրի պատճենը կցված չլինելու իրողության մեջ դատարանի թույլ տված սխալը, չսպասեր իմ լիազոր ներկայացուցիչ Մ. Շուշանյանի միջնորդությանը, գոնե հարգեր և ընդուներ այդ միջնորդությունը, իրավական գնահատական տար կատարվածին, դադարեցներ Ս. Խաչատրյանի կեղծ հայցադիմումի քննությունը և նրա կատարած հանցագործության փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով դիմեր ՀՀ դատախազությանը: Հակառակ դրան` Դատարանն ընդամենը «ոչ պատշաճ» հայցվոր Սուրեն Խաչատրյանին այդուհետ համարել է «պատշաճ հայցվոր» Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, ինչը, անշուշտ, ճչացող ապօրինություն է:

Այսպիսով` 2013թ. օգոստոսի 8-ին Հայաստանում չէր կարող լինել և դատական հայց ներկայացնել Սուրեն Խաչատրյան (տրված 09.11.2005,…) անձնագրային տվյալներով քաղաքացի:

Ուստի, Սուրիկ Խաչատրյանի և թե դատավոր Անի Մխիթարյանի գործողություններում առկա է հանցակազմ (պաշտոնեական կեղծիք, պաշտոնական դիրքի չարաշահում), ինչը հետապնդվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Դատավոր Անի Մխիթարյանը, շարունակելով իր ապօրինի ընթացքը, օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, քննության առնելով քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի 2014թ. մայիսի 14-ի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին հարցը և «պարզելով» ու «արձանագրելով», որ «հայցադիմումն ընդունելի պահանջի մասով ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 և 88 հոդվածների պահանջների պահպանմամբ, կայացրել է «թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի հայցադիմումը Դատարանի վարույթ ընդունելու մասին որոշում:
Պնդում եմ, որ Դատարանի այդ որոշումն ակնհայտ անօրինական է, անհիմն է` հետևյալ հիմնավորմամբ:

Դատավոր Անի Մխիթարյանը Անուշավան Առուշանյանի կողմից Դատարանին 2014թ. մայիսի 14-ին ուղղված հայցադիմումը դատարանի վարույթ ընդունելու հարցը քննության է առել և որոշում է ընդունել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ, ուշացումով: Դատավոր Ա. Մխիթարյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներով առաջնորդվելու, Ա. Առուշանյանի հայցադիմումը Դատարանի վարույթ ընդունելու հարցը եռօրյա ժամկետում քննության առնելու և որոշում կայացնելու փոխարեն` հետին ամսաթվով ընդունել է ապօրինի որոշում, այն ձևակերպել 2014թ. մայիսի 19-ով, կից գրությամբ ինձ հասցեագրել 2014թ. հունիսի 4-ին, փոստով ինձ ուղարկել 2014թ. հունիսի 11-ին, ինչը ստացել եմ 2014թ. հունիսի 12-ին: Այսպիսով ` դատավոր Ա. Մխիթարյանի այդ գործողություններում ևս առկա է հանցակազմ (պաշտոնական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք):

Պահանջում եմ անհապաղ, չսպասելով վերաքննիչ բողոքիս քննությանը, հանցագործության այդ և նշածս մյուս փաստերի առթիվ քրեական գործ հարուցելու համար դիմել ՀՀ դատախազությանը:

Անուշավան Առուշանյանի նկատմամբ 1996թ. փետրվարին կատարված առանձնակի ծանր հանցագործության փաստի առթիվ հարուցված և ավելի քան 18 տարիներ հանիրավի կասեցված քրեական գործի և նրա վերաբերյալ համոզմունքս ամփոփել եմ «Առավոտ» լրատվական կայքում 2014թ. ապրիլի 11-ին հրապարակածս հայտարարության մեջ: Այդ մասին կատարում եմ ամբողջական մեջբերում. «Այժմ, անդրադառնամ 1996թ. փետրվարի 17-ին կատարված եւ մինչ օրս նույնպես չբացահայտված հանցագործությունների մյուս երկու փաստերին: Այդ օրը գորիսեցիները հերթական անգամ ցնցվեցին լուրից, որ Գորիսի քաղաքապետ և ՀՀ ԱԺ պատգամավոր Լիսկան կրակել է Գորիս քաղաքի երիտասարդ բնակիչ Անուշավան Առուշանյանի վրա, վերջինիս պատճառել հրազենային ծանր վնասվածքներ: Ավելին՝, այդ հանցանքից անմիջապես հետո Լիսկայի եղբայր Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը, հրազենով զինված, ներխուժել է Գորիսի հիվանդանոցի ռենտգեն կաբինետ, ուր մի շարք բուժաշխատողների, այլ անձանց ներկայությամբ, նկարահանում էին ծանր վիրավոր Ա. Առուշանյանին եւ կրակահերթ արձակել այնտեղ: Այնուհետև վիրավոր Ա. Առուշանյանին տեղափոխել են Երեւան եւ նրան ենթարկել բարդ վիրահատության: Կարճ ժամանակ անց` հանցագործությունների երկու փաստերի առթիվ Գորիսի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր, որոնք նույնպես արժանացել են Արեւիկ Միրզոյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործի բախտին: Ինչպես Ա. Միրզոյանի նկատմամբ կատարված դաժան հանցանքի, այնպես էլ 1996թ. փետրվարի 17-ի ոճիրների պարագայում հայրենի «բազմաչարչար իրավապահները» արձանագրել են անհայտ բաժանորդ, կներեք՝ անհայտ կրակող… Ողբամ զքեզ՝ Հայաստանի ողորմելի իրավապահ համակարգ: Այդ հանցանքները կատարելու կամ պարտակելու համար մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել քրեական կամ այլ կարգի պատասխանատվության: Իբրեւ իրավապահ համակարգում առկա արգահատելի իրողություններով վաղուց չզարմացող քաղաքացի, այնուամենայնիվ, զարմացած եւ վրդովված եմ այն փաստից, որ 1996թ. փետրվարի 17-ի ոճրագործության թիրախ եղած Անուշավան Առուշանյանը վախվորածությամբ եւ թուլակամությամբ չզիջելով անգամ Արեւիկ Միրզոյանին, Գորիսում հայտնի Չապաեւի թոռը լինելու պարագայում, ոչ միայն երբեւէ չի բողոքարկել նախաքննությունն իրականացրած եւ այն ձախողած մարմնի անգործությունը, այլեւ իր նկատմամբ կատարված ծանր հանցանքից նույնիսկ 18 տարի անց, այն էլ հեռավոր Ռուսաստանից, շարունակում է արհամարհել իր մեծ գերդաստանի պատիվն ու արժանապատվությունը: Նա, որին անձամբ չեմ ճանաչում, անշուշտ ոչ առանց Սուրիկ Խաչատրյանի միջամտության՝ դատավոր Անի Մխիթարյանին հասցեագրած հայտարարության մեջ նշել է. «Սամվել Հարությունյանի հայտարարությունը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից ինձ կրակելու փորձի վերաբերյալ կեղծ է, զրպարտություն է, եւ պատասխանողը այն կատարել է դիտավորությամբ: Խնդրում եմ պատասխանողից պահանջել լրատվության կամ այլ միջոցով հրապարակայնորեն զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել»: Այսպիսով՝ Ա. Առուշանյանը պահանջում է իր դահճի փոխարեն՝ պատասխանատվության ենթարկել իր անարգված իրավունքների միակ պաշտպանին: Սա նշանակում է, որ Ա. Առուշանյանը հրապարակավ շնորհակալություն է հայտնում իր դահճին՝ իր հանդեպ դրսեւորած հոգատարության համար: Այո, Ա. Առուշանյանը յուրովի է սերտել «նապաստակի սրտով անտառ չեն մտնում» ժողովրդական ասույթի իմաստը: Արեւիկ Միրզոյանին, Անուշավան Առուշանյանին, Լիսկայի բոլոր զոհերին հավաստիացնում եմ. որքան էլ իրենք հակառակվեն՝ հետեւողականորեն շարունակելու եմ պաշտպանել իրենց անարգված իրավունքները, եթե անգամ իրենց դահիճի փոխարեն ենթարկվեմ հաշվեհարդարի: Եվս մեկ անգամ շեշտում եմ. վերը նշված փաստերի մասին նախկինում մամուլում եղել են ուշագրավ հրապարակումներ եւ ոչ Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ Արեւիկ Միրզոյանն ու Անուշավան Առուշանյանը չեն դիմել դատական կամ այլ իրավական պաշտպանության»:

Դատարանը չի կարևորել իրողությունը, որ Ա. Առուշանյանը թեկուզև սպասվածից 18 տարիներ ուշացումով, վերջապես պարտավոր է գիտակցել իր անարգված իրավունքների վերականգնման համար նաև իր պայքարի անհրաժեշտությունը:

Դատարանն անտեսել է օրենքի պահանջն առ այն, որ մարդիկ դատական պաշտպանության կարող են դիմել վիրավորանք և զրպարտություն պարունակող հոդվածները, ելույթները, հայտարարությունները հրապարակվելուց հետո մեկ ամսյա ժամկետում:

Դատարանը ամբողջությամբ անտեսել է այն իրողությունները, որ Ա. Առուշանյանը «Շրջան» թերթում 1996թ. փետրվարի 21-ին հրապարակված «Ինչո±ւ է վիրավորը թաքցնում…», «Հայոց Աշխարհ» թերթում 2000թ. հունիսի 21-ին «Մեր ժամանակների հերոսը», «Առավոտ» թերթում 2013թ. հունիսի 12-ին «Կրակել է իրենից հղի սիրուհու վրա ու սպանել չծնված երեխային», հոդվածների հրապարակումից հետո ընդհանրապես չի դիմել դատական պաշտպանության, իսկ «Առավոտ» լրատվական կայքում 2014թ. ապրիլի 11-ին «ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվելուց առաջ ձգտել է բացահայտել Լիսկայի սիրուհի Արևիկ Միրզոյանի սպանության փորձի առանձնակի ծանրության հանցանքը» հոդվածի հրապարակումից հետո դատական պաշտպանության է դիմել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից ուշացումով:

Դատարանը նույնիսկ չի հարգել և անտեսել է Անուշավան Առուշանյանին գործով երրորդ անձ ներգրավելու մասին 2014թ. ապրիլի 14-ի դատական նիստում հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին իր իսկ կայացրած որոշումը:
Ես երբեք Ա. Առուշանյանի կամ այլ անձի իրավունքները և ազատությունները չեմ խախտել և խախտելու նպատակ չեմ հետապնդում: Որևէ անձի չեմ վիրավորել, չեմ զրպարտել և պարզապես չեմ կարող ունենալ նման նպատակ:

Իմ գիտակցական կյանքում միշտ պայքարել եմ, որ մեր բոլոր հայրենակիցները, հատկապես մեր հայրենիքում, պետության կողմից լինեն պաշտպանված, ոչ մեկից և ոչնչից չվախենան, չսարսափեն, չդողան: Իմ ուժերին ներածի չափով շարունակում եմ պայքարս հանուն հայ ժողովրդի, մեր երկրի բոլոր քաղաքացիների, բոլոր հայերի մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների, հանուն հայ մարդկանց անարգված իրավունքների վերականգնման: Կարևորելով Ֆ. Դոստոևսկու «Առանց տառապանքի չկա գաղափար» բանաձևումը և հնարավորինս հետևելով մեծն Գ. Նարեկացու օրինակին, շարունակում եմ տառապել թշվառության մեջ հայտնված և անարգանքի ենթարկված մեր հայրենակիցների մեծ մասի համար, վայելել տառապանքի «պտուղները»: Վ. Շեքսպիրը զուր չի ասել. «Այս ամենից հոգնատանջ ես ուզում եմ փախչել հար, բայց ցավում եմ քեզ թողնել միայնակ ու վշտահար»:

Ես ավելի մեծ ոգևորությամբ շարունակելու եմ պայքարս` ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի քրեական անսովոր ընթացքի և կամայականությունների:

Հայտարարում եմ` ոչ ոք չի կարող կանգնեցնել իմ ընթացքը: Միշտ էլ գիտակցել եմ, որ պարտաճանաչ յուրաքանչյուր հայ պետք է խարանի անարդարության դեմքը:
Ստրկատիրության, ճորտատիրության, ստրկամտության, ստորաքարշության վերացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համար բազմապատիկ ավել պայքարել են ոչ թե ստրուկները կամ ճորտերը, այլ ազատամիտ հսկաներ Վոլտերը, Դիդրոն, Ռուսոն, Չեռնիշևսկին, Նալբանդյանը, Լինկոլնը և ուրիշներ, որոնց զգալի մասը կյանքից զրկվել է այդ պայքարում:

Ահա, թե ինչու եմ հիմնազուրկ և անարդար համարում Ա. Առուշանյանի երկու ոտքով կաղացող «հիմնավորումները», «փաստարկումները» և Դատարանի կայացրած որոշումը:
Այսպիսով` Դատավոր Անի Մխիթարյանը կանաչ ճանապարհ է բացել զազրելի հանցանքների համար նախկինում քանիցս դատապարտված, կալանավայրերում տարիների պատիժներ կրած, բազում հանցանքների համար, ցավոք, դեռևս չդատապարտված Սուրիկ Խաչատրյանի առջև և միացել է վերջինիս անսովոր քրեական ընթացքի գլխավոր մերկացնողին` ինձ, իրավական, բարոյական և նյութական հաշվեհարդարի ենթարկելու նրա մոլուցքին:

Ելնելով վերոգրյալից` շեշտում եմ, որ դատավոր Ա. Մխիթարյանը խախտել է ՀՀ օրենսդրության պահանջները, չարաշահել է իր պաշտոնական դիրքը և կայացրել է բացահայտ անհիմն ու ապօրինի որոշում:

Ուստի, խնդրում եմ թիվ ԵԱԴԴ 0920/02/13 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014թ. մայիսի 19-ի` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը վերացնել¦:
Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով վերաքննիչ բողոքս, դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ այն ենթակա է վերադարձման հետևյալ պատճառաբանությամբ.
§Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221.3 հոդվածի 1-ին մասի` առաջին ատյանի դատարանի` գործն, ըստ էության, չլուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման:

Վերաքննության կարգով կարող են բողոքարկվել միայն այն որոշումները, որոնց բողոքարկման հնարավորության մասին հստակ նշված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում:

Տվյալ պարագայում բողոք բերած անձը բողոքարկում է Դատարանի` §վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Անուշավան Առուշանյանի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին¦ որոշումը, մինչդեռ նշված որոշումը բողոքարկման ենթակա լինելու մասին որևէ նորմ նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, այլ օրենքներով և/կամ/ այլ իրավական ակտերով, հետևաբար հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վերաքննիչ բողոք կարող է բերվել առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ:

ԵԽ նախարարների կոմիտեի թիվ (95) 5 հանձնարարականի 3-րդ հոդվածով նախատեսված է, որ որպեսզի երկրորդ ատյանի դատարանը վերանայի միայն համապատասխան հարցեր, պետությունները կարող են օրինակ բացառել ոչ մեծ գումարային պահանջով գործերի վերաքննությունը, կամ բողոքարկման համար պարտադիր լինի դատարանի թույլտվությունը, կամ սահմանվեն բողոքարկման կոնկրետ ժամկետները, ինչպես նաև հետաձգվեն որոշակի գործերով միջանկյալ դատական ակտերի բողոքարկումը, մինչև հիմնական ակտի բողոքարկումը:

Այսինքն` նույն հանձնարարականով նախատեսված է, որ կարող են լինել դեպքեր, երբ որոշակի գործերով դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն լինի¦:
Պնդում եմ, որ Վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշմամբ անտեսել է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները և արհամարհել է դատական պաշտպանության դիմելու, ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքս, ինչպես նաև վերաքննիչ բողոք պատրաստելու ջանքերս: Եթե Դատարանի 2014թ. մայիսի 19-ի §որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա ինչո±ւ է Դատարանն ինձ հիշեցրել այն եռօրյա ժամկետում բողոքարկելու օրինական իրավունքիս մասին: Ըստ Վերաքննիչ դատարանի որոշման, ոչ միայն ես, այլև նույնիսկ Դատարանը չենք իմացել, որ Դատարանի կայացրած §որոշումը բողոքարկման ենթակա չէ¦: Եթե սա աբսուրդ չէ, ապա ի±նչ է: Որքան էլ տքնել եմ, ինձ չի հաջողել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ գտնել ոչ միայն իրավական, այլև առհասարակ տրամաբանական բացատրություն:

Անշուշտ, չեմ կարող վրդովմունքս չարտահայտել Վերաքննիչ դատարանի կողմից իրավունքս ոտնահարելու իրողության առթիվ և հանդուրժել իմ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին զավեշտալի որոշումը: Առավել զավեշտալի է, որ Վերաքննիչ դատարանն ինձ գրավոր հիշեցրել է իր որոշումը վճռաբեկության կարգով երկշաբաթյա ժամկետում բողոքարկելու իրավունքիս մասին:

Վերաքննիչ դատարանի որոշմամբ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որի հետևանքով ես զրկվել եմ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից:

Անկասկած, Վերաքննիչ դատարանի անարդար որոշումը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ինձ դատական հաշվեհարդարի ենթարկելու ընթացքը սպասարկող հերթական ճչացող ապօրինությունն է:

Խնդրում եմ սույն վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ, քանի որ դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ ոչ միայն կվերացվի Վերաքննիչ դատարանի թույլ տված սխալը, այլև կայացվելիք որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը:

Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ վերջակետ դնել իմ դեմ իրականացվող դատական կամայականություններին, վերացնել թիվ ԵԱԴԴ/0920/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի §Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին¦ 2014 թվականի հուլիսի 14-ի որոշումը և պարտավորեցնել Վերաքննիչ դատարանին` իմ վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
Կից ներկայացնում եմ`

1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից ստացածս որոշման ծրարի լուսապատճենը,
2. Սույն վճռաբեկ բողոքի օրինակը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագիրը,
3 Սույն վճռաբեկ բողոքի օրինակը երրորդ անձ Անուշավան Առուշանյանի ներկայացուցիչ Սերգեյ Մկրտչյանի ուղարկելու փաստը հավաստող փոստային անդորրագիրը:

Սամվել Հարությունյան

28. հուլիսի 2014թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալլա says:

    Ինչպես վերջերս հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝եթե այս ամենի թեկուզ 10 տոկոսը իրականություն է,(իսկ համոզված եղեք որ 100Ջ-է իրականություն),ապա լիսկային անհապաղ պետք է գնդակահարել:

    Սպասում ենք ի կատար ածելուն…

  2. Գորիս says:

    Ողբերգություն է, ողբերգություն
    լիսկայի տականք թիկնապահ նիկոլի կեղծ հայտարարության հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցում.իսկ այս հատորների պարագայում լեզուն կուլ է տվել և պապանձվել

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031