Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված “ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը”, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել “2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը սահմանելու մասին”:
Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների “Հայոց լեզու”, “Հայ գրականություն”, “Հայոց պատմություն”, “Հասարակագիտություն” դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել “Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր” 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին:
ՀՀ ԿԳ նախարարի նշված հրամանի համաձայն՝ կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն