Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայի նախագահը մտադիր է հաջորդ շաբաթ լուծարել Ռադան. Радио Свобода

Օգոստոս 21,2014 14:54

Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն հաջորդ շաբաթ Գերագույն Ռադայի լուծարման և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր կստորագրի, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նախագահի խորհրդական Օլեգ Մեդվեդևը:

Մեդվեդևը նշել է, որ օրերս կլրանա նոր կոալիցիայի ձևավորման 30-օրյա ժամկետը, և Ուկրաինայի նախագահը խորհրդարանը լուծարելու համար օրինական հիմքեր ունի:

Խորհրդականը նաև հայտնել է, որ սեպտեմբերին կհայտարարվի քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների խոշոր փաթեթի մասին, ինչպես նաև կվավերացվի Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման պայմանագիրը, որը ստորագրվել է այս տարվա հունիսին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031