Մերօրյա հերոսների հիշատակին
Մենք խոնարհվում ենք մեր հերոսների ոտքերի առաջ,
Ովքեր քաջաբար սարսափ են տեղում թշնամու գլխին,
Այդ հերոսները մոլորակներ են մեծ տիեզերքում…
Նրանց ամեն օր՝ մենք տեսնելու ենք կապույտ երկնքում:
Ծննդյան պահին մենք չենք իմանում՝ հերոս է ծնվել,
Ապրած ժամանակ մենք չենք նկատում՝ հերոս է աճում,
Չենք հպարտանում, որ մեր կողքին է հերոսը հառնում…
Ափսոս, որ մթնեց մի ամբողջ աշխարհ, հերոսը՝ ընկավ…
Նրանք չեն մեռնում, դառնում են լիցքեր՝ մեր սերունդներին…
Աստղիկներ դարձած՝ լույս են արձակում մեծ տիեզերքից,
Իրենց՝ համբարձված սուրբ հոգիներով լցնում երկինքը…
Ներիր, մեր Մեծ Տեր, եթե քեզնից զատ՝ նրանց էլ պաշտենք:
Կարդացեք նաև
Նրանք մերօրյա քրիստոսներ են, խնկարկեք մայրեր…
Այդ առյուծները հաստատ անմահ են, խնկարկեք մայրեր…
Տիրոջից սերված Ձեր զավակները արթուն են, մայրեր…
Նրանք չեն զոհվել, դարձել են փարոս… սրբացած մայրեր…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ