Եվրոխորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին հայտնել է, որ Եվրոպայում պետք է պատժամիջոցներ սահմանվեն Ռուսաստանի տնտեսական առանցքային հատվածների վրա և հանել ռուբլին միջազգային ֆինանսական շրջանառությունից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսական ռուբլին պետք է դադարի լինել փոխարկելի արժույթ, ռուբլին պետք է հանել միջազգային ֆինանսական շրջանառությունից», – ասել է Չարնեցկին չորեքշաբթի օրը Լեհաստանում:
Ըստ նրա, Ռուսաստանի նկատմամբ հարկավոր է նախօրոք պատրաստել կանխարգելիչ պատժամիջոցներ և այդ հարցում նախաձեռնող լինել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ