Ոստիկանության Շենգավիթի բաժին դիմած կինը հայտնել էր, որ «Հերթապահ մաս» հաղորդաշարը դիտելիս ճանաչել է խարդախության համար հետախուզվող Մարիամ Մելքոնյանին, որին 2012 թ. նոյեմբերին Նորագավիթում` Մ. Մելքոնյանի տանը, իր դատական գործերը կատարելու համար մաս-մաս տվել է 4.000 դոլար, որն էլ խաբեությամբ և վստահությունը չարաշահելով հափշտակել է և մինչև օրս չի վերադարձնում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժին:
ՀՀ ոստիկանություն