Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բանակի, մեր սահմանամերձ գյուղերի թեմայի վրա «աչոկ» մի’ հավաքեք. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 21,2014 12:43

Բանակի, սահմանի, սահմանամերձ գյուղերի բնակիչների, մեր հերոսական հայրենակիցների թեման իրենց քարոզչական երկանքին փաթաթած մեծ-մեծ դատողություններ են անում, մեղադրում, հեգնում ու դատում են հաճախ այնպիսի կերպարներ, որ երեւի իրենց օրում սահման, դիրք ու խրամատ տեսած չկան: Ուրիշների այցելություններն են ծանրութեթեւ անում Երեւանում ապահով նստած: Ու դա լիովին բնութագրական է: Դասալիքի կամ խուճապահարի հոգեբանությամբ մարդկանց սովորեցնում են, թե ինչն ինչպես անեն մարտական իրավիճակում:

Տարօրինակ, իսկ միգուցե լիովին օրինաչափ է, որ նմանօրինակ շահարկումային «թեզերով» հանդես եկողների շարքերում քիչ չեն նրանք, որ ցանկացած հարմար առիթի դեպքում իրենց սեւանյութը պարպում են առհասարակ բանակի ու մեր զինվորականության վրա: Նույն վերլուծագետների մեջ նկատելի են նաեւ նրանք, որ սահմանում հնչած ցանկացած կրակոցի դեպքում ինտերնետ լրահոս են նետում «լուրեր» այս կամ այն սահմանամերձ բնակավայրում իբր խուճապային տրամադրությունների մասին:

Ի դեպ, ընդհանուրի մեջ հստակ առանձնանում է նաեւ մեկ այլ անհասկանալի մոտեցում: Մասնավորապես, մի քանի օր է, ինչ որոշակի քարոզչական շրջանակներ մի այլ կարգի անխնա հարվածում են ոչ իշխանական կամ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: Ինչո՞ւ: Բանից պարզվում է՝ սարսափելի «մեղք» են գործել… իշխանության ներկայացուցիչների հետ մեկնել են սահմանամերձ բնակավայրեր, սահմանային դիրքեր:
Այսինքն՝ ոմանց հիվանդագին երեւակայությունն ալեկոծվում է հենց միայն նրանից, որ երբ բանը հասնում է երկրի պաշտպանության կամ անվտանգության խնդրին, արտաքին թշնամուն կամ սպառնալիքներին դիմակայելուն, մի քանի հայ մարդ կարող են միառժամանակ ուշադրություն չդարձնել իրենց քաղաքական տարաձայնություններին ու միասին գնալ սահման, տեսնել, թե ինչով կարող են միասին օգտակար լինել իրենց հայրենակիցներին:

Ըստ որում, եթե ավելի խիստ մոտենանք, ապա ոչ մի հիվանդագին երեւակայության խնդիր էլ չկա, պարզապես ոմանց թվում է, որ այս քաղաքական տոթակեզ ու կիսաարձակուրդային շրջանում կարող են «աչոկ» հավաքել՝ հնարավոր ու անհնար վարկածներ շրջանառելով: Ու եթե դա հենց այդպես է, ապա նրանց պետք է պարզորոշ ասել՝ մեր բանակի, մեր սահմանամերձ գյուղերի թեմայի վրա «աչոկ» մի’ հավաքեք:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031