Լրահոս
Օրվա լրահոսը

Հետևո՞մ եք արդյոք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը

Օգոստոս 21,2014 12:00

21 օգոստոսի 2014

Երևան

Հայաստանում 2014 թվականից արդեն վերացավ գործազրկության 18000 դրամ
նպաստը, բայց մի քանի անգամ բարձրացավ բարձր պաշտոնյաների աշխատավարձը:
Գործազուրկները զրկվեցին նույնիսկ այդ չնչին պետական օժանդակությունից,
նրանց վիճակը հասկանալու համար բոլորովին երևակայություն պետք չէ
ունենալ: Սոցապ նախարարության ենթակայությամբ գործում են այսպես կոչված
աշխատանքի զբաղվածության կենտրոններ, որոնցից շատ դժգոհ է հասարակությունը:
Այդ կենտրոնները տիրապետում են թափուր աշխատատեղերի մասին
տեղեկատվությանը, որը պետք է ծառայեցվի իր նպատակին:
Նամակով ինձ են դիմել Մասիսի բնակիչներն այն մասին, որ իրենց
զբաղվածության կենտրոնը բոլորովին չի ծառայում այս նպատակին և կոռուպցիոն երևույթներ են նկատել:
Հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ ստուգել այս տեղեկությունն ու
ձեռնարկել լրջագույն միջոցներ այդ կենտրոնների արդյունավետ
գործունեությունն ապահովելու ու կոռուպցիոն երևույթները բացառելու համար:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքներով՝

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031