Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նեղվել է լրագրողի հարցից, թե ինչու են վարչապետն ու ԱԺ նախագահը բյուջեի փողերով իրենց համար այդքան թանկարժեք ավտոմեքենաներ առել, երբ Հայաստանում համատարած աղքատություն է։ «Այնքան մանր բաների եք անդրադառնում։ Դե լավ, թող ԱԺ նախագահն ու վարչապետը «Զապորոժեցով» ման գան»,- մուննաթ է եկել Բաղդասարյանը։
… Ահա, այսպիսի մանր բաներից ենք խոսում լրագրողներս, եւ Վահրամ Բաղդասարյանն էլ, փոխանակ ամաչի իր գործընկերների փոխարեն, մուննաթ է գալիս վրաներս՝ բա հո «Զապորոժեցով» ման չե՞ն գալու այդ մարդիկ։
Նախ՝ այդ մարդիկ, պարոն Բաղդասարյան, ոտքով չէին մնացել եւ մինչ այս էլ շքեղագույն մեքենաներով էին շրջում, եւ հետո, եթե խոսքը վերաբերում է բյուջետային փողերով ձեռք բերված «Զապորոժեցին», ապա նույնիսկ այդ դեպքում պետք է, նախեւառաջ, վաստակես այդ «Զապորոժեցը» նստելու եւ այն օգտագործելու իրավունքը։ Իսկ վաստակե՞լ են Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը հարյուր հազարանոց ավտոներով ման գալու իրավունքը, երբ նրանց օրոք ու նրանց աչքի առաջ է Հայաստանն այս օրն ընկել։
Եթե այս անհիմն ծախսերի միակ հիմնավորումն այն է, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ դեմքերը պետք է հզորության պատրանք ներշնչեն ազգին ու հանրապետության հյուրերին, ապա այդ նույն դեմքերն առնվազն պետք է հասկանան, որ դրսից փող ու օգնություն մուրող երկրի ղեկավարները, իրենց այդպիսի շքեղություններ թույլ տալով, դրսինների վրա ավելի շուտ մեծամիտ պարծենկոտի, քան խելացի ղեկավարի տպավորություն են թողնում։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում