Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուլացած քարերի քարաթափման աշխատանքները շարունակվում են

Օգոստոս 21,2014 11:18

Օգոստոսի 20-ին, ժամը 18.32-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին` ճանապարհին կից ժայռից, տեղացած հորդառատ անձրևի և քամու հետևանքով տեղի է ունեցել քարաթափում (8-10 մ երկարությամբ): Դրա հետևանքով 8 մ լայնությամբ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար դարձել է անանցանելի, իսկ մարդատար մեքենաների համար` դժվարանցանելի։

Ժամը 22.50-ին «Լոռի ՃՇՇ»-ի կողմից ճանապարհը մաքրվել է, երթևեկությունը` վերականգնվել։ Սակայն նշված տեղում դեռևս կան քարեր, որոնք տեղումների կամ ցնցումների դեպքում կարող են թափվել։

Նույն ժամանակահատվածում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին` Վահագնի գյուղ տանող ճանապարհի խաչմերուկում, Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհի տակով անցնող ջրահեռացման խողովակաշարի խցանման պատճառով սելավաջրերը հոսել են ճանապարհի վրայով, քանդելով ճանապարհի երթևեկելի մասի կեսը (25 մ երկարությամբ)։

Ժամը 00.00-ին վթարավերականգնողական աշխատանքները դադարեցվել են։ Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհի վտանգավոր հատվածներում տեղադրվել են նախազգուշացնող նշաններ և Ճանապարհային ոստիկանությունից մնացել է վերակարգ։

Այսօր առավոտյան վթարավերականգնողական և թուլացած քարերի քարաթափման աշխատանքները վերսկսվել են։ Տեղում աշխատում են ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունը, «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031