Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանի հարցազրույցից:
– Կառավարությունը, սակայն, չի կատարում իր առջեւ ընդդիմության կողմից դրված խնդիրները, իսկ նրանք հայտարարում են, որ հետեւողական են լինելու իրենց պահանջներին եւ վերջնարդյունք չունենալու ժամանակ իշխանությունների հրաժարականի պահանջ են բարձրացնելու ու դրան հասնելու են լայն զանգվածների կոնսոլիդացման՝ հանրահավաքներ հրավիրելու ճանապարհով։
– Դա իրենց խնդիրն է, իրենք իրենց ռազմավարությունն ու մարտավարությունն ունեն, մենք՝ մեր։ Ես հասկանում եմ, որ մեկ անգամ հետաձգած իրենց հանրահավաքի համար պետք է որոշակի հող նախապատրաստվի, աուրա, տպավորություն, կարծիք, որպեսզի կարողանան այդ հանրահավաքը կազմակերպել, եւ այն հուժկու հանրահավաքը, ինչի մասին խոսում էին, իրականություն դարձնեին։ Հասկանում ենք՝ ընդդիմադիր են, պետք է խոսեն, ասեն, որեւէ խնդիր չկա, բայց որոշ ընդդիմադիրների խորհուրդ կտամ այդ կոմպլեքսներից ազատվել։ Իշխանությունը խնդիր չի տեսնում եւ լավ ծրագրերի շուրջ համագործակցում է։
– Ինչո՞ւ եք այդքան վստահ, որ ոչ իշխանականներն այս անգամ էլ միայն խոսքով կբավարարվեն եւ իրականություն չեն դարձնի իշխանափոխության մասին իրենց հայտարարությունները, ի վերջո, գնալով վիճակը վատանում է ավելի։
Կարդացեք նաև
– Ես ընդամենը ասացի, որ ընդդիմադիր լինելը ենթադրում է որոշակի տոնայնություն, հայտարարություն, որ այսպես ենք անելու, այնպես ենք անելու, որը տեղավորվում է դասական քաղաքականության ընդդիմադիր հատվածի մեջ, մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է, եթե կկարողանան իրականացնել կամ իսկապես խնդիրները բարձրացնել, որ իրականում գոյություն ունեն, շատ ավելի լավ կլինի:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում