Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Քառյակի ծրագրերում որեւէ փոփոխություն չկա «Ժողովուրդ»

Օգոստոս 21,2014 10:57

«Ժողովուրդ» թերթի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

– Տիկին Զոհրաբյան, խորհրդարանական ընդդիմադիր ուժերը իշխանության ներկայացուցիչների հետ շփման գիծ մեկնեցին, նրանց հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ Այս ամենից հետո՝ արդյոք խոստացված «թեժ աշունն» ու հանրահավաքային պայքարը կկայանան։

– Ընդհանրապես ճիշտ չեմ համարում դիրքեր գնալը, այդ լարված օրերին զինվորի կողքին լինելը, զինվորի խնդիրների ու մտահոգությունների մասին լսելը շահարկման առիթ դարձնելը։ Քաղաքական ուժերը, ովքեր գտել են նպատակահարմար, եղել են դիրքերում։ Նրանք այդ պահին եղել են զինվորի կողքին, որովհետեւ զինվորը, որն այսօր պահում է մեր թիկունքը, ինքն էլ ունի անհրաժեշտություն տեսնելու արդյոք իր թիկունքը ապահով է, թե ոչ։
Դա որեւէ կապ չունի մեր ծրագրերի հետ, Քառյակի ծրագրերում որեւէ փոփոխություն չկա։ Ես այս պահի դրությամբ կարող եմ «Բարգավաճ Հայաստան»-ի անունից հայտարարել, որ մեր ծրագրերում որեւէ փոփոխություն չկա ու դրանք միմյանց հետ որեւէ առնչություն չունեցող հարցեր են։

Այժմ խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական ուժերով աշխատում ենք սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու օրենքի նախագծի վրա։ Ու նման նախաձեռնություններով որքան շատ լինի միասնականությունը, այնքան ավելի լավ։ Բանակի կողքին, զինվորի ու գյուղացու կողքին կանգնելու միասնականության հարցում որքան մեծ լինի մեր աջակցությունը, այնքան դրանից կշահի զինվորը, բանակն ու գյուղը։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031