Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի գործելաոճը

Օգոստոս 21,2014 09:59

ԱՄՆ իշխանությունները երեկ հաստատել են, որ իսլամական ծայրահեղականներն իսկապես գլխատել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին եւ այդ սահմռկեցուցիչ հանցագործության տեսագրությունը տեղադրել են համացանցում: Ահաբեկիչներին բնորոշ տրամաբանությամբ բրիտանական առոգանությամբ խոսող դիմակավոր մարդասպանը հայտարարել է, որ դա վրեժ է իսլամականների ուղղությամբ ամերիկացիների օդային հարվածների համար:

Եթե հիշում եք՝ նման ոճով էին գործում չեչենները, երբ պայքարում էին Ռուսաստանի դեմ, նույնը անում էին թալիբները, «Ալ-Քաիդան» եւ նման բազմաթիվ այլ խմբավորումներ: Նրանցից քիչ բանով է տարբերվում Ռամիլ Սաֆարովը, որը քնած մարդուն սպանելով «վրեժ էր լուծում» Ադրբեջանի «օկուպացված տարածքների» համար: Նույն ոճի մեջ է այսպես կոչված «ադրբեջանական բանակը»՝ իր գեներալներով եւ այլ սպաներով, որոնք սկզբից առեւանգեցին, իսկ հետո խոշտանգեցին եւ սպանեցին խաղաղ մի գյուղացու՝ Կարեն Պետրոսյանին: Չեմ կասկածում՝ եթե 1915 թվականին լիներ թվային տեսագրություն եւ youtub, ապա թուրք ասքյարները եւ բաշիբուզուկները կնկարահանեին անզեն մարդկանց («անհավատներին») սպանելու պահերը՝ որպես ապացույց, որ իրենք արժանի են դրախտ ընկնելու եւ այնտեղ կույսերի հետ խմբակային սեքսով զբաղվելու:
Հիշեցի Ստեփան Զորյանի «Օհանի մահը» պատմվածքը «Պատերազմը» շարքից, որը լույս է տեսել 1925 թվականին: Այսպես ասած՝ Ռամիլ Սաֆարովի հակապատկերը. հայ գյուղացին տեսնում է հիվանդ թուրքին, որը մնացել է իր տանը, երբ գյուղը զավթած թուրքական զորքը գնացած է լինում: Սկզբից վերցնում է կացինը, որ սպանի, հետո խղճում է, թաքցնում է նրան, ինչի համար էլ, ի վերջո, գնդակահարվում է:

Չգիտեմ, դա լավ է, թե վատ, բայց սովորական հայ մարդը, ինչպես նաեւ «միջին թվաբանական» եվրոպացին, ընդունակ չեն նմանօրինակ գազանությունների, որոնք նաեւ գրանցում են ժապավենների վրա՝ իրենց «սխրանքն» անմահացնելու համար: (Չնայած պարզ է, որ բոլոր ազգերի մեջ էլ կան սադիստ մոլագարներ): Բայց ժամանակակից եվրոպական մշակույթին դա հատուկ չէ: Երեւի դա, այնուամենայնիվ, լավ է:
Իսկ ինչի՞ն վերագրել այս դրսեւորումները «ասիական տարածքներում»՝ կրոնին, էթնոսին, աշխարհաքաղաքական իրավիճակին, ես չգիտեմ, դա լուրջ մասնագիտական հարց է, որի հետազոտությունն արդիական է մեզ՝ հայերիս համար՝ հաշվի առնելով, թե ինչպիսի շրջապատում ենք ապրում:

Վերջերս, ելույթ ունենալով Ղրիմում, ՌԴ Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծիք հայտնեց, որ իր երկրի բնական դաշնակիցն է մահմեդական աշխարհը: Նա մասնավորապես հիշեցրեց, որ ժամանակին կոչ է արել ճանաչել թալիբների կառավարությունը: Գուցե հիմա նա կոչ է անում ճանաչել «Իսլամական պետությո՞ւնը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Норайр says:

    Жириновский “медвежатник” российской политики. Он “взламывает” замки на тех психологических воротах, куда власть направляет народ. Но ведь это не ново. Помню, как тов. Долгих в Ереване, когда наши “политические активисты” пробовали убедить, что Армения “форпост” России, что мы “союзники”, а ислам и тюрки “враги”, досконально нам объяснил, что не нам решать, кто “союзник” России, кто “враг”. Он сказал, что Россия исторически прекрасно ладит с исламским миром. И тюрки верные друзья России. А вот наша организованность его беспокоит. Не добавить, не отнять. Все четко и честно сказано. На самом деле, честно. Мы выдумали миф и хотим, чтобы Россия соответствовала этому мифу. Забывая что важно, чтобы Россия тоже хотела соответствовать нашим мифическим представлениям о России. Все говорим и говорим. “Мы должны использовать Россию”. “Мы должны объяснить России”. Россия сама и использует, и “объяснит” нам. Умеет! Такая вершина исторической науки, как Лев Гумилев(сын А. Ахматовой и Н. Гумилева), писал что Россия состоялась на синтезе русской культуры и тюркской доблести. И вообще, нам следует больше читать. В армянской обществе определенная нехватка информации. Такое впечатление, что живем в глухой провинции и мир воспринимаем исключительно в призме мифов и сказок. Живем на своем горном острове и считаем себя пупом земли. Кстати, “духовный отец” Самого, госп. Дугин тоже считает, что именно в сохранение русско-тюркского союза-будущее России. Правда, очень сомнительные истины глаголет сей “мудрый” муж. Бывший одно партиец и соратник Эдуарда(Эдичка) Лимонова.

    • Հրանտ Պապիկյան says:

      Норайр, в вас столько ума и русской культуры, что если добавить вам еще немного тюркской доблести, получится настоящий русский , или на худой конец – украинец! (по теории Гумилева))))

  2. Հրանտ Պապիկյան says:

    Ես չհասկացա, սա հակամահմեդական քարո՞զ էր, պարոն Աբրահամյան:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Չէ, ես նույնիսկ վստահ չեմ, որ խնդիրը մահմեդականությունն է: Երեւի, հարցին պիտի պատասխանեն էթնոհոգեբանության մասնագները:

      • Վալոդ says:

        Իսկ սրանից արդեն ռասիզմի հոտ է գալիս 🙂

      • Hayk says:

        А когда в Сирии от рук тех же бандитов погибают невинные дети и женщины (в том числе армяне),Вас это так же сильно волнует,г. Абрамян??!……… А Вы смотрели по ТВ,как недавно несколько членов еврапарламента демонстративно сняли наушники и цинично улыбались, когда женщина из Одессы вся в слезах рассказывала,как живем сожгли ее 17 летнего сына в доме Профсоюзов?? Вы думаете они были средно-европейцами?? Ответьте, пожалуйста!! Ваш ответ очень важен для меня!

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Անշուշտ, բոլոր քաղաքական գործիչները, այդ թվում եվրոպացի, ցինիկ են եւ երեսպաշտ, որի պատճառով էլ, ի վերջո, տեղի են ունենում այդ հանցագործությունները:Ոչ բոլորն են, սակայն, կտրում լրագրողի գլուխը, նկարահանում դա եւ պարծենում դրանով:

    • Hakob says:

      ոչ, սա ընդամենը անգլո-սաքսերին /որոնց Արամը շարունակաբար անվանում է եվրոպացիեն/ փրկելու հերթական ճիգ էր, ու բավականին անհաջող ճիգ: ինչ ասես որ չարժեր Բրեյվիկի “հերոսություն” և դրանց հետևած նորվեգական բանտը երոկւ սենյականոց առանձնատնով ու սոնի պլեյ ստեյշններով:

  3. Վալոդ says:

    Կարծում եմ՝ կա տարբերություն քարոզ-քարոզչության ու տեղեկատվության միջև։ Քարոզչությունը սովորաբար փորձում է ձևավորել կանխակալ մոտեցում առանց հիմնվելու փաստերի ու փաստարկների վրա։ Պետք է ասել, որ ԸՆՏՐՈՎԻ տեղեկատվությունը կարող է նույն նպատակին ծառայել։ Առաջինի մեծ վարպետ էր Հիտլերը։ Երկրորդի մեծ վարպետ են Պուտինյան ու արևմտյան լրատվամիջոցները։ Բայց կա նաև «Информация к размышлению», որի փայլուն օրինակ է «Հետք»-ի օֆշորային հետազոտությունը։

    Վերադառնալով բուն քննարկման առարկային, կարծում եմ՝ հարացույցային է Մեդինայի «անհավատ» հրեաների հետ Մուհամմեդ մարգարեի գործելաոճը։ Երբ Մուհամմեդի համայնքը թույլ էր ու փոքրաթիվ իր վաղ Մեքքայի շրջանում, նա քարոզում էր խաղաղություն և դաշինքներ հաստատում անհավատների հետ։ Այնուհետև, երբ նա ուժեղացավ Մեդինայի ժամանակահատվածում, Մուհամմեդը քարոզում էր պատերազմ և գնաց հարձակման անխնա կոտորելով իր հակառակորդներին ու ընդիմախոսներին։ Այս երկակիությունը՝ քարոզել խաղաղություն երբ տկար ես ու պատերազմել երբ ուժեղ ես, առ այսօր ընօրինակվում է համայն մահմեդականների կողմից կախված իրավիճակից ու իրենց կարողություններից։

    Կարծում եմ՝ սա կօգնի մեզ ավելի լավ հասկանալ մեր հարևաններին ու չվերագրել նրանց գործած դաժանությունները իրենց «արյունարբու գենետիկային»։

    • Hakob says:

      Հարգելի Վալոդ:
      Իսկական աչքակապությունը ու ուղղեղների լվացքի հայկական մասնագետներից մեկն էլ Արամն է, ում ամենօրյա աշխատանքի կարևորագույն մասն է կազմում բոլորիդ “աչքերը փակել” տալ 1000-ավոր մարդկանց սպանությունների վրա ու աչքեր չռել տալ մի հոգու սպանության վրա:
      Ինչու՞ այդ մի հոգու սպանությունը այդպես լուրջ ազդեց բոլորիդ վրա այն դեպքում, երբ թքած ունեք Դոնբասում կատարվող ՑԵՂԱՍՊԱՆՈՒՅԱՆ վրա:

      • Վալոդ says:

        Հարգելի Հակոբ։ Անգլիայի հնագույն տարեգիրքը` «Անգլո-սաքսոնական քրոնիկոնը» (Anglo-Saxon Chronicle), կազմվել է Ալֆրեդ արքայի օրոք, IX դարի վերջին։ Այն սկսվում է այսպես․ «Բրիտանիա կղզու տարածքը 800 մղոն երկարություն ու 200 մղոն լայնություն ունի: Այդ կղզում հինգ ազգություն կա` անգլիացիներ, վալիացիներ (բրիտներ), սքոթեր, պիկտեր, լատիններ: Կղզու առաջին բնակիչները եղել են բրիտները, որոնք եկել են Հայաստանից ու բնակություն հաստատել Բրիտանիայի հարավում»: Չեմ խաբում։ Կարդացեք անգլերեն բնրինակը։ Եկեք ուրեմն ուրախանանք մեր ժառանգների հաջողություններով ։)

  4. Hakob says:

    “եվրոպական” պետական սպանություններ շարքից-
    295 հոգու գլւոխ կերան “եվրոպացիք” ամենադաժան ձևով ու մի հատ էլ սաղին ձեռ են առնում

    Нидерланды не будут полностью публиковать данные «чёрных ящиков» разбившегося на Украине Boeing 777

    Оригинал статьи: https://russian.rt.com/article/46348#ixzz3B1fbkmGB

  5. Hakob says:

    Արամ, որպես ՄԵԾ մարդասեր, ինչու՞ երբևէ չեք անդրադաձել այն երեխաներին ու իրանց մայրերին, որոնք սպանվում/ցեղասպանվում են առօրյա Դոնբասում
    ինչու՞ որևէ հոդված չեք նվիրել Օդեսայի կենդանի այրված մարդկաց հիշատակին ու մարդասպանների դրդապատճառներին:

    • Հրանտ Պապիկյան says:

      Համաձայն եմ: Դոնբասում ավելի շուտ ոչ թե բնաջնջումը կատարվում է էթնիկ զտման ձևով, այլ ոչնչացնում են այլակարծիք մարդկանց, որոնք չեն ընդունում տվյալ իշխանությանը: Բայց դա ցեղասպանությունից ոչ պակաս հանցագործություն է մարդկության նկատմամբ: Սակայն վերադառնանք այդ թեկուզ և մի մարդու սպանությանը: Հենց այդ նույն մարդասպանները չե՞ն, որ կոտորում են եզդիներին միայն այլ հավատքի դավանելու համար: Նրանք չէին՞, որ Քեսաբ էին մտել…
      Իսկ որտեղի՞ց այս վիժվածքները հայտնվեցին, ու՞մ հովանավորությամբ այդպես թևեր առան, նորագույն զինատեսակներ ստացան… ԱՄՆ կառավարությունից իհարկե:
      Իսկ ո՞վ է վերջիվերջո մեղավոր այս ամենի համար: Չգիտե՞ք: Երևի կիսախելագար Ժիրինովսկին, որին ոչ ոք լուրջ չի ընդունում, կամ Նորայրին հարցրեք, կասի՝ Դուգինը:
      Կհարցնեք ինչու՞… շատ պարզ` նրանք ժամանակին ասել են, որ Ռուսաստանը մահմեդական աշխարհի հետ բարեկամական հարաբերություններ պետք է պահպանի: Տեսնես ինչու՞ են նման հիմարություն ասել: Միգուցե այն պատճառով, որ ՌԴ կազմում քրիստոնյաների հետ կողք կողքի միլիոնավոր մուսուլմաննե՞ր են ապրում…
      Դե իսկ Ժիրինովսկին քանի որ տարիներ առաջ կոչ է արել թալիբներին ճանաչել, ուրեմը հիմա հաստատ (հոգու խորքում) սրանց կուզենա օգնի, չնայած երկերեսանիորեն միշտ Ասադին էր պաշտպանում ստորը…
      Այ սենց մազալու բաներ:
      Հա, բա լսե՞լ եք, ասում են Մեռյալ ծովին ռուսներն են սպանել))))))))))))))

      • Վալոդ says:

        Համամիտ եմ, ԱՄՆ ոչ միայն աչք է փակում, այլև հովանավորում է այս ամենը։ Թե ինչ շահեր են հետապնդում Ռուսաստանն ու ԱՄՆ՝ դա արդեն հարցի մյուս կողմն է։ Բայց եկեք ընդունենք, որ այս ամենը իրագործողները ազնվորեն հավատում են իրենց գործին ու առաջնորդվում են Ղուրանով։

      • Норайр says:

        Господин Папикян. Когда ополченцы без суда и следствия убили “народного” мэра Славянска, Вы об этом что то сказали? Ведь убили лишь за то, что критиковал власти Донбасса. За то, что не могут найти согласие между собой. Арестовали его по приказу Стрелкова-Гиркина, который занимался военными делами. Гражданского чиновника. Обвинили бедолагу во всех смертных грехах и к стенке подставили. Бедная мать ходила по домам горожан и просила заступится за сына. Не посмели. Что касается Жириновского, он не сумасшедший. Он депутат Госдумы. Лидер партии. За полусумасшедшего его принимать не имеем право. Путин, когда хотел укорять его за фашистские высказывание, долго отмечал его заслуги. Кстати, в вопросе мусульман, он прав. В России их не мало, целых 5%. Игнорировать их не возможно. И со странами исповедующий ислам у России традиционные тесные связи. И от этого некуда не деваться. Уточните, кого имели в виду, говоря что глупости пишет? Постарайтесь яснее выразится. Как Вы любите разъяснять позицию Российской политики на Украине с позиции Российского телевидения!

  6. Արսեն says:

    Պետք չի՝ ինտերնետի կամ հեռուստատեսությամբ տեսած ինչ-որ կադրերից ազդված վիճակում, տաք-տաք հոդվածներ գրել։ Ստացվել է սկսնակ ռասիստի «մենք լավն ենք, իրենք վատը» թեմայով մտորումներ։
    «Միջին թվաբանական» եվրոպացին, ոչնչով լավը կամ վատը չէ «միջին թվաբանական» մահմեդականից։ Այլ հարց է թե կոնկրետ պահին, ով ինչ «իզմի» ազդեցության տակ է գործում։
    (Նույն Եվրոպացին երկրորդ համաշխարահայինում սպանում էր՝ ինդուստրիալ եղանակով, և եթե կարծում եք, որ «Ցիկլոն-Բ»-ից խեղդվելով մեռնելը պակաստ տանջալի մահ է՝ ստիպված պետք է լինեմ հուսահատեցնել՝ ավելի տանջալի է քան կոկորդը կտրելը։)
    Էդ էլ ձեր այն հարցի պատասխանը՝ կարող է, թե չի կարող ..))).. Շատ լավ էլ կարող է, համապատասխան «իզմ» է պետք ..)))..
    Ֆաշիզմը այդ տեսակետից վատը չի..))).. Կոմունիզմն էլ՝ ընենց ոչինչ…))).. «Նժդեհիզմով» էլ կարելի է յոլա գնալ (ինչ արժի միայն «ազգի տականքի» թեմայով Մեծն Նժդեհի «մտորումները»..)))..)։
    Ինչ վերաբերվում է «իսլամիզմին», ապա այն ոչնչով չի տարբերվում «քրիստոնեական ֆունդամենտալիզմից»։ (Միջնադարի խարույկները և տանջանքի սենյակները էլ՝ ձեզ նվեր..)))..)։
    Ընդհամենը Եվրոպայում էդ մի «իզմն» էլ են դուրս շպրտել, իսկ Մերձավոր արևելքով այդ «իզմից» կախվել են, որպես միավորող գաղափար և իրենց ինքնությունը պահպանելու միջոց ..))).. (Ընդ որում, իսլամի մոդիֆիկացիաներից յուրաքանչյուրը համարոմ է, որ միայն ինքն է՝ իսկակսն հավատ կրում ( նույնն է և քրիստոնյաների մոտ, Ւնչպես չհիշես Հայկական «Առաքյալիզմը» …)))… ))։

    • Վալոդ says:

      Հարգելի Արսեն։ Լիբերալ-սոցիալիստների ու մահմեդականների սիրած փաստարկն է․ «Ինչով էր վատ միջնադարյան ինկվիզիցիան և այլն ․․․», քանի որ թե լիբերալ-սոցիալիստները ու թե մահմեդականները քրիստոնեությունը դիտում են որպես իրենց հիմնական ախոյան։ Բայց չէ որ ինկվիզիցիան ինչպես նաև ֆաշիզմը գլուխ են բարձրացրել Հռոմեական կայսերապաշտության ու մարդկային խավարամտության ուսերի վրա։ Ինկվիզիցիան պարզապես հակասում է Ավետարանին, որը համարվում է Քրիստոնեության աղբյուր։ Կարծում եմ մեծ երևակայություն ու հնարամտություն է հարկավոր ինկվիզիցիան քրիստոնեության հետ համաձայնեցնելու համար։ Ցավոք նույնը չի կարելի ասել Մուհամմեդ մարգարեի ինչպես նաև մահմեդականության աղբյուրի՝ Ղուրանի մասին, որը բառացիորեն լի է անհավատներին գլխատելու ու վերջույթներ կտրելու կոչերով։

      • Արսեն says:

        Ղուրանի մասին չեմ կարող ասել՝ չեմ կարդացել։ Իսկ, հենվելով միայն Աստվասծաշնչի վրա, կարեելի է «ապացուցել» ամեն ինչ… և ճիշտ դրա հակառակը՝ մեկնաբանողից է կախված։ Այնպես, որ «ինչ-որ բան հակասում է Աստվածաշնչին… նախորոք կարող եմ ասել. «Չի հակասում»…)))…
        Երբ, որ ես կարդում էի Հիսուսի կյանքը՝ հիացած էի մնացել… Ւնձ ծառայում է որպես կոմերցիոն բանակցություններ վարելու ձեռնարկ ..))).. Հենց միայն Կեսարի պատկերով դրամի հետ կապված կռուտիտը՝ թե ում ինչ պետք է տալ, ամեն ինչ արժեր..))))…

  7. david says:

    Ոչ, այդ ակտիվությունը պայմանավորվում է երկբևեռ աշխարհի այլ ձևի գոյության արդարացմամբ:Ընդամենի միաբևեռի կողմնակիցների պայքարն է , որ ծնվի նոր երկբևեռ:Մնացածը միջոցն է ձևից առաջ:

  8. Կարո Մելիքյան says:

    Պանթյուրքիզմի այսօրվա ջատագովների՝ Նազարբայեվների,Էրդոհանների միջեւ՝դափնեպսակի համար պայքարի,իսլամիստներին հովանավորող մահմեդականների (Թուրքիաի գլխավորությամբ,իրենց հեռահար պլաններով).-գուցե այս մասին մեր «եվրոպացի» ընդիմախոսները խորհեն,եւ որ, մուսուլմանները՝հենց Եվրոպայում սուս ու փուս բազմանում եւ բազմապատկվում էն՝ի հակառակ տեղացիների,որոնք նույն արագությամբ եւ բացասական նշանով բազմապատիկությամբ ՝նվազում ու նվազում են,գուցե այս մասին էլ արժե մի քիչ խորհել,խորհրդածել ,թե՞ սա մտահոգիչ չէ։ ՆՐԱՆՔ ՝առանց պատերազմի ու արյան հասնում էն իրենց նպատակներին

  9. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հետաքրքիր քննարկում է, շնորհակալ եմ բոլորից:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031