Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը երկրորդ արշավանքին չի դիմանա. «Ժամանակ»

Օգոստոս 21,2014 10:03

Գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ եթե պատերազմ լինի, օլիգարխների ու պաշտոնյաների զավակներին ինքը կտանի սահմաններ, դիրքեր, առաջին գիծ: Գեներալի այս հայտարարությունն ուղղակի հուզմունք է առաջացնում, միևնույն ժամանակ նաև ապահովության մեծ զգացում՝ վտանգի պահին գեներալը հասարակությանը մենակ չի թողնի և օլիգարխների ու պաշտոնյաների զավակներին կհանի պաշտպանության: Դե, եթե օլիգարխների ու պաշտոնյաների զավակներն էլ ելնեն մեզ պաշտպանելու, ապա կարող ենք հանգիստ լինել, վստահ, որ նրանք ոչ միայն մինչև Բաքու կհասնեն, այլև, մեկ էլ տեսար, կարող են անգամ Կասպիցի մյուս ափ անցնել: Բայց, գեներալն, իհարկե, նրանց ժամանակին կկանգնեցնի և թույլ չի տա, որ Թուրքմենիան կամ Ղազախստանն էլ վերցնեն և միջպետական սկանդալ առաջացնեն:

Գեներալ Մանվելը զբաղված է պաշտոնյաների և օլիգարխների զավակների փաստաբանությամբ, փորձում է նրանց, այսպես ասած, «ալիբին» ապահովել, որ հարկ եղած դեպքում կգնան պատերազմ, չեն փախչի: Կարծես ամեն ինչ սկսվում և ավարտվում է պատերազմով: Իսկ ի՞նչ են անում նրանք խաղաղության ընթացքում, և ով է դրա համար պատասխանատու:

Եթե գեներալ Մանվելը պատասխանատվություն է ստանձնում նրանց պատերազմ ուղարկելու համար, արդյոք նույն պատասխանատվությո՞ւնն է ստանձնում այն բանի համար, ինչ նրանք անում են խաղաղության ընթացքում: Իսկ խաղաղության ընթացքում նրանք քաղաքապետեր են, զանազան այլ պաշտոնյաներ, նախարարների օգնականներ, պատգամավորներ, ավագանու անդամներ, հաջողակ բիզնեսմեններ:

Հովհան Մանդակունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031