Լրահոս
Օրվա լրահոսը

«Բավարիայի» նախկին նախագահը բանտում գերեզմանափոր է աշխատում

Օգոստոս 21,2014 14:03

«Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, որ պետության հարկերը վճարելուց խուսափելու համար դատարանի վճռով 3,5 տարի պետք է բանտում անցկացնի, կալանավայրում գերեզմանափոր է աշխատում: Նրա աշխատավարձը ժամում 1,12 եվրո է, բայց կարող է ավելանալ մինչեւ 1,87 եվրո: Հյոնեսի աշխատանքն սկսվում է ժամը 9.00-ին, ավարտվում` 15.30-ին:

Ուլի Հյոնեսը վերջերս Գերմանիայի կլինիկաներից մեկում երկու ամիս բուժման կուրսեր անցնելուց հետո վերադարձել է ներկայիս «մշտական բնակության» վայր: Նրա գործին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ բանտում նրա աշխատելը կարող է դատավճռի ժամկետը վերանայելու հիմք ծառայել:

Ա. Հ.

«Առավոտ» օրաթերթ
20.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031